ԵԿՄ
Մանիպուլյացիաներով իշխանություն չենք պահելու. ՀՀ վարչապետ
«Կառավարությունն այսօր զարտուղի քաղաքական աջակցությունների կարիք չունի, որովհետև կառավարությունը գործում է ժողովրդից ստացած մանդատով ու գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ ունի այդ մանդատը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ մանիպուլյացիաներով իրենք իշխանություն չեն պահելու։ Անդրադառնալով ԵԿՄ նախագահի պաշտոնում Սասուն Միքայելյանի ընտրությանն ու այն դիտարկմանը, թե կառույցը նորից…
Սասուն Միքայելյանը ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ
ԵԿՄ արտահերթ՝ 12-րդ համագումարի ընթացքում պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ։ Համագումարի պատվիրակները նախ ընտրեցին վարչության կազմը, որը կրճատվեց (այժմ բաղկացած է 25 հոգուց), ապա վարչության անդամները հեռացան՝ իրենց կազմից վարչության նախագահ ընտրելու։ Մի քանի րոպե անց վերադառնալուց հետո վարչության ներկայացուցիչը հայտարարեց՝ ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը։ «Երդվում եմ մեր եռադրոշով՝…
ԵԿՄ վարչության կազմը կրճատվեց. Սասուն Միքայելյանը և Արամ Սարգսյանը` վարչության անդամներ
ԵԿՄ այսօրվա համագումարում մասնակիցները քվեարկությամբ որոշեցին կրճատել ԵԿՄ վարչության կազմը և ընտրել վարչության 25 անդամ, որոնց թվում մեկական մարդ պետք է լինի ամեն մարզի ներկայացուցիչ։ Քվեարկության արդյունքներով ընտրվեց 25-հոգանոց վարչություն, որի կազմում ընդգրկվեցին մասնավորապես․ Արամ Սարգսյանը (ՀՀ նախկին վարչապետ), Սասուն Միքայելյանը (ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու), Անդրանիկ Քոչարյանը (պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար), Վաղարշակ Հարությունյանը (ՊՆ նախկին…
Սասուն Միքայելյանը առաջադրվեց ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում
Այսօր կայացավ Երկրապահ կամավորական միության վարչության փակ նիստ, որի ժամանակ հաստատվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի թեկնածությունը՝ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում: Նիստում նաև որոշվեց, որ նոր վարչությունը կընտրվի փոքր կազմով՝ 184 հոգու փոխարեն 25 հոգի: Այս մասին հայտնում է Shantnews-ը։
Սասուն Միքայելյանը առաջադրվել է ԵԿՄ նախագահի թեկնածու
Այսօր, փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք: Ինչպես տեղեկացնում է ԵԿՄ լրատվական ծառայությունը, հավաքին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ, ինչպես նաեւ երկրապահի ակունքներում կանգնած կամավորական ջոկատների մի շարք այն հրամանատարներ, ովքեր մտահոգված են հարազատ կառույցի ճակատագրով: ԵԿՄ լրավական ծառայությունից տեղեկացնում են, որ ԵԿՄ անդամ Արամ Սարգսյանը, Երկրապահ…
Այսօր տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է, պատճառները զուտ տեխնիկական են` որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա՝ միջնորդություն պատրաստելու, ներկայացնելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ…
Մանվել Գրիգորյանը չի զրկվել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից
Արմավիրի ավագանին այսօր կայացած նիստում ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին չի զրկել Արմավիրի պատվավոր քաղացու կոչումից: Որոշվել է այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում:Ավագանու անդամներից մեկն ասաց, որ Մանվել Գրիգոյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նրան պետք է զրկել պատվավոր քաղաքացու կոչումից: «Ընդհանրապես նա պատվավոր քաղաքացի չի էլ եղել»,- հավելեց նա: Մեկ այլ անդամ…
Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Մանվել Գրիգորյանին կրկին կալանավորելու պահանջով
ԳԱԼԱ-ն գրում է՝ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Դատախազությունը ոչ հիմնավոր է համարում առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու…








