ընկերություն
Amazon-ը բարձրացրել է պահեստային աշխատողների աշխատավարձը
Քանի որ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում աճել է ցանցային գնումների պահանջարկը Amazon ընկերությունը բարձրացրել է ԱՄՆ պահեստների աշխատակիցների համար արտաժամյա վճարները: Ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Amazon կայքում տեղադրված իր ուղերձում հայտնել է այս մասին, նա մասնավորապես ասել է, որ աժմ իր ժամանակն ամբողջությամբ կետրոնացված է կորոնավիրուսի վրա, բացի այդ նա նաև մտածում է, թե ինչպես…
Կողաշրջվել է Գլորիա ընկերությանը պատկանող մեքենան, կա 25 վիրավոր
Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նոր Խաչակապ գյուղի վարչական տարածքում բախվել են «ՊԱԶ 672» մակնիշի 35 ՏF 147 համարանիշի և Opel մակնիշի 36 AO 038 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ՊԱԶ»-ը կողաշրջվել է։ 25 հոգի տարբեր աստիճանի մարմնական…
Բիլ Գեյթսը դադարեցնում է աշխատանքը Microsoft-ում
Microsoft ընկերության համահիմնադիր՝ Բիլ Գեյթսը որոշում է կայացրել հեռանալ ընկերության տնօրենների խորհրդի կազմից: Գեյթսը մտադրություն ունի հեռանալ նաև Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway Inc ընկերության տնօրենների խորհրդից: Microsoft-ի համահիմնադիրը նման որոշում է կայացրել, քանի որ ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել բարեգործական գործունեությանը, ինչպես նաև լուծել գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են՝ առողջապահության, կրթության, և կլիմայական փոփոխության մեջ…
Apple իր 12 հազար աշխատակցին հեռավոր աշխատանքի անցնելու առաջարկ է արել
Կորոնավիրուսը լայն տարածվածության պատճառով Apple ընկերության ղեկավարությունը իր 12 հազար կենտրոնային աշխատակիցներին առաջարկ է արել անցնել հեռավոր աշխատանքի: Ընկերությունը մարտի 5-ին հանդես է եկել հայտարարությամբ և կոչ է արել, իշխանություններին և բիզնեսներին խուսափել մարդկանց կուտակումներից: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Ռուսական ընկերությունը գնել է հայկական Plexonic կազմակերպությանը
Ռուսական Playrix ընկերությունը, որը զբաղվում է խաղերի ստեղծմամբ՝ գնել է Plexonic-ին։ Plexonic-ի թիմը տեղափոխվել է Playrix Armenia-ի նոր գործակալություն, որը ղեկավարելու է Plexonic-ի հիմնադիր և գործադիր տնօրեն` Գևորգ Սարգսյանը։ Թե որքան գումար է վճարել Playrix ընկերությունը չի բացահայտում, այս մասին տեղեկացնում է vc.ru-ն։ Նշենք, որ Plexonic-ը Հայաստանում հիմնադրվել է 2008 թվականին և եղել է առաջին…
«Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն
«Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։ Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը…
Տավուշի մարզպետն այցելել է «Քարարտ» ընկերություն
Մարզպետ Հայկ Չոբանյանն այցելել է «Քարարտ» ընկերություն։ Մարզպետը շրջել է ընկերությունում, ծանոթացել է քարի վերամշակման և իրականացվող այլ աշխատանքներին։ «Քարարտ» ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2003թ․։ Ընկերությունը զբաղվում է բնական քարերի արդյունահանմամբ և վերամշակմամբ։ «Քարարտ»-ի հիմնական գործունեությունը բլոկների արդյունահանումն է և սալերի, տարբեր բարդությունների քանդակագործական արտադրանքների արտադրությունը։ Ընկերության արտադրանքը վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլև…
Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող ընկերության տնօրենը կձերբակալվի
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի պատվերով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲ ընկերության կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված մեծածավալ քննչական…
Ընկերությանը պատճառվել է ավելի քան 1 միլիոն 223 հազար դոլարի վնաս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով և կատարված ստուգումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2009 թվականի հունվարին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել «Նամականիշ» ընկերությունը լուծարելու վերաբերյալ։ Որոշման հիման վրա տրանսպորտի և կապի նախկին նախարարի մարտի 30-ի հրամանով ստեղծվել է հիշյալ ընկերության լուծարման հանձնաժողով։ Այդ պահի…
Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր․ ԱԱԾ-ի բացահայտումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք: Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենը, իրացնելու նպատակով,…
Խախտվել են խմիչք արտադրող ընկերության հեղինակային իրավունքները
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ ՀՀ-ում խախտվում են «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության հեղինակային իրավունքները: Մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարությունը գրությունը է ուղարկել ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը՝ ներկայացնելով «Օմսկվինպրոմ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումն ու կից նյութերը, ըստ որոնց, «Ալկո Իմպորտ Էքսպորտ» ՍՊ ընկերության կողմից արտադրվում և իրացվում է «Օմսկվինպրոմ»…
2019-ի Victoria’s Secret Fashion Show-ն տեղի չի ունենա
Ամերիկյան L Brands ընկերությունը, որին պատկանում է ներքնազգեստի Victoria’s Secret բրենդը, հայտարարել է, որ 2019 թվականի Victoria’s Secret Fashion Show շոուն չեղարկվում է։ Այս մասին հաղորդում է Fortune-ը: Ընկերությունից հայտնել են, որ շոուի չեղարկումը անհրաժեշտ է բրենդի իմիջը ավել լավացնելու համար։ Նշենք, որ Victoria’s Secret Fashion Show-ն անցկացվել է շուրջ 25 տարի՝ 1995-ից ի վեր:…
«Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց․ «Սպայկա»
«Սպայկա» ընկերության Facebook-յան էջում գրված է․ ««Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը 13.11.2019 թվականին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո : Ինչպես հայտնել էինք ուղարկվել էր…
Հափշտակվել է ընկերության 571 մլն դրամից ավել արժողությամբ գույքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ գլխավոր դատախազությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ստացված գրության հիման վրա կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573․733․000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145․000․000…













