իսպանիա

  • Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է կանգնեցնել Մեսսիի արձանը

    Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է կանգնեցնել Մեսսիի արձանը

    «Բարսելոնայի» լեգենդար խաղացող Լիոնել Մեսսի արձանը կկանգնեցվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, որը գտնվում է Լաս Ռոսասում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Մեսսիի արձանը կպատրաստվի երկաթից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆեդերացիայում արդեն կան Մարադոնայի, Ալֆրեդո դի Ստեֆանոյի և Պելեի արձանները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ արգենտինացին իր կարիերայում 6-րդ արժանացավ «Ոսկե գնդակ» պատվավոր տիտղոսին։ Այս ցուցանիշը…

  • Կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգ առնել Բարսելոնայում

    Կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգ առնել Բարսելոնայում

    Իսպանական Մալագայից Պալմա դե Մայորկա ուղևորվող կրուիզային նավի զբոսաշրջիկները հրաժարվել են կանգ առնել Բարսելոնայում․ նրանք քվեարկել են երթուղին Տարագոնա փոխելու օգտին: Այս մասին հաղորդում է El Periodico-ն: Տարագոնայի նավահանգիստը նոյեմբերի 2-ին փակվել էր տուրիստական տարեշրջանի ավարտվելու հետևանքով: Բայց այն բանից հետո, երբ նավի 311 ուղևորներ ցանկացել են հայտնվել քաղաքում, նավի աշխատակիցներն շտապ կարգով պատրաստվել են…

  • Բետիս – Վալենսիա խաղի հաղթողը որոշվեց ավելացված 4-րդ րոպեին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բետիս – Վալենսիա խաղի հաղթողը որոշվեց ավելացված 4-րդ րոպեին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բետիսը» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային»։ Հանդիպման հաշիվը բացվեց 32-րդ րոպեին․ աչքի ընկավ հյուրերի ֆուտբոլիստ Մաքսիմիլիանո Գոմեսը։ խաղի հաշիվը հավասարվեց 5 րոպե անց․ հաջողության հասավ Խոակին Սանչեսը։ 2-րդ խաղակեսի հիմնական ժամանակում գոլեր չգրանցվեցին ու հանդիպման ելքը որոշվեց միայն մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին․ Սերխիո Կանալեսը գոլի շնորհիվ կարողացավ կամային հաղթանակ պարգևել…

  • Լա Լիգա․ Բարսան հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լա Լիգա․ Բարսան հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Իսպանիայի Լա Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում «Լեգանեսը» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»։ Խաղի առաջին գոլը հեղինակեցին տան տերերը․ Յուսեֆ Էն-Նեսիրին 12-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին։ Բայց կատալոնական ակումբը կարողացավ 2-րդ կեսում հաղթանակ կորզել։ Նախ 53-րդ րոպեին Լուիս Սուարեսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 79-րդ րոպեին Արտուրո Վիդալը հաղթանակ պարգևեց «Բարսային»։ Այս պահին «Բարսելոնական» 28 միավորով գլխավորում…

  • ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ հերթական քննարկումը Իսպանիայում

    ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ հերթական քննարկումը Իսպանիայում

    ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության (ՄԱԱԵ) մեկնարկի հեռանկարները քննարկելու նպատակով Իսպանիա մեկնած ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը՝ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 18-ին Մադրիդում ունեցավ հանդիպում իսպանացի գործընկերների հետ։ Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված էին նաև ՀՀ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, Արտաքին գործերի…

  • Իսպանիայում կոալիցիոն կառավարության ձևավորումը մոտ է

    Իսպանիայում կոալիցիոն կառավարության ձևավորումը մոտ է

    Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար, Իսպանական սոցիալիստական աշխատավորական կուսակցության (ԻՍԱԿ) գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսը և ձախ «Պոդեմոս» կուսակցության ղեկավար Պաբլո Իգլեսիասը կոալիցիոն կառավարության ձևավորման մասին նախնական համաձայնագիր են ստորագրել երեքշաբթի օրը։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը։ Սանչեսի խոսքով՝ իսպանացիները ընտրություններում արտահայտվել են, և իրենք պետք է հաղթահարեն քաղաքական փակուղու իրավիճակը «Քաղաքական նախագիծն այնքան գրավիչ է, որ…

  • Իսպանիայում ցանկանում են կոալիցիոն կառավարություն կազմել

    Իսպանիայում ցանկանում են կոալիցիոն կառավարություն կազմել

    Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլևս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձևավորելու, և պատրաստակամություն է հայտնել կոալիցիա կազմելու՝ նույնն ակնկալելով նաև Սոցիալիստական կուսակցությունից: Կասադոն, ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև, ասել է, որ Իսպանիան այլևս չի կարող սպասել նման կառավարության ձևավորմանը: «Ժողովրդական կուսակցությունը միտված է կայուն կառավարության ձևավորմանը»,-ասել է…

  • Կատալոնացիները փակել են Իսպանիա-Ֆրանսիա սահմանը

    Կատալոնացիները փակել են Իսպանիա-Ֆրանսիա սահմանը

    Կատալոնիայի անկախության տասնյակ կողմնակիցներ գիշերն անցկացրել են Իսպանիայի և Ֆրանսիայի սահմանին՝ արգելափակելով ճանապարհը: Այս մասին հաղորդել է El Pais թերթը: Բողոքի մասնակիցները փակել են AP7 մայրուղու մի հատվածը Լա Ժունկերայի մունիցիպալիտետի շրջանում: Հանրահավաքի կազմակերպիչ է դարձել «Դեմոկրատական ցունամի» անջատական շարժումը, որը հայտնել է, որ ակցիան կտևի մինչև նոյեմբերի 13-ը: Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհն արգելափակել են…

  • Իսպանիայի հավաքականի հայտացուցակը՝ Մալթայի և Ռումինիայի դեմ խաղերի համար

    Իսպանիայի հավաքականի հայտացուցակը՝ Մալթայի և Ռումինիայի դեմ խաղերի համար

    Հրապարակվել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակը՝ Եվրո-2020-ի շրջանակներում Մալթայի և Ռումինիայի հետ հանդիպումների համար։ Դարպասապահներ. Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Չելսի»), Պաու Լոպես («Ռոմա»): Պաշտպաններ. Դանիել Կարվախալ, Սերխիո Ռամոս (երկուսն էլ` «Ռեալ»), Խեսուս Նավաս («Սևիլիա»), Խոսե Գայա («Վալենսիա»), Խուան Բերնատ (ՊՍԺ), Ինիգո Մարտինես («Աթլետիկ»), Ռաուլ Ալբիոլ, Պաու Տորես (երկուսն էլ` «Վիլյառեալ»): Կիսապաշտպաններ. Սանտի Կասորլա («Վիլյառեալ»),…

  • Կատալոնիայի խնդիրը համագոյակցությունն է, բայց ոչ անկախությունը․ Իսպանիայի վարչապետ

    Կատալոնիայի խնդիրը համագոյակցությունն է, բայց ոչ անկախությունը․ Իսպանիայի վարչապետ

    Կատալոնիայի անկախությունը երբեք իրականություն չի դառնա: Այս մասին Antena 3-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը: «Կատալոնիայի խնդիրը ոչ թե անկախությունն է, որը երբեք չի կայանա, այլ համագոյակցությունը: Մենք ականատես ենք դառնում քաղաքական տեսանկյունից անկախության շարժման ձախողմանը: Պատրաստ եմ երկխոսություն վարել տարածաշրջանային իշխանությունների հետ ժողովրդավարական օրենքների շրջանակում»,-ասել է նա: 2017-ի հոկտեմբերի 1-ին…

  • Լա Լիգա․ Բեյլի դուբլը փրկեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լա Լիգա․ Բեյլի դուբլը փրկեց Ռեալին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Իսպանիայի 3-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» ծանր պայքարում ոչ-ոքի խաղաց «Վիլյառեալի» հետ։ Հանդիպման հերոս կարելի է համարել մադրիդյան ակումբի վինգեր Գարեթ Բեյլին, ով դուբլի շնորհիվ «Ռեալին» փրկեց պարտությունից։ Խաղի 12-րդ «Վիլյառեալին» հաշվի մեջ առաջ մղեց Մորենոն։ Բայց առաջին կեսի ավելացրած ժամանակին Բեյլը հավասարեցրեց հաշիվը։ 74-րդ րոպեին տանտերերին կրկին հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել․ գոլի հեղինակ դարձավ…

  • Բուրգոսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Բուրգոսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր են հրապարակել, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին և…

  • Բարիկադներ Բարսելոնում

    Բարիկադներ Բարսելոնում

    Երեկ երեկոյան Բարսելոնի փողոցներում հուժկու բողոքի ցույցեր էին: Բողոքի պատճառը Բարսելոնում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստի անցկացումն էր, որը սովորաբար տեղի է ունենում Մադրիդում: Ցուցարարները փողոցներում աղբամաններով և մետաղյա ձողերով բարիկադներ են կառուցել: Փողոցներից մեկում բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, որտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը կիրառել է ուժ և արցունքաբեր գազ:…

  • «Էներգետիկայի բնագավառը վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել»,- Գարեգին Բաղրամյան

    «Էներգետիկայի բնագավառը վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել»,- Գարեգին Բաղրամյան

    Էներգետիկայի բնագավառը վերջին տարիներին էական ձեռքբերումներ է գրանցել։ Այս մասին այսօր Երևանում մեկնարկած «Էներգետիկայի շաբաթ 2018» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Ողջունելով միջացառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ «Էներգետիկայի շաբաթը» կարծես ավանդույթ է դառնում, և այն լավ հարթակ է մասնակիցներին ներկայացնելու Հայաստանի էներգետիկ համակարգի ձեռքբերումները, ոլորտում վերջին…