Լենա Նազարյան
Բակո Սահակյանը հանդիպել է «Իմ քայլը» կուսակցության անդամների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված «Իմ քայլը» կուսակցության անդամներին, որոնց թվում էին ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Քննարկվել են Արցախի և Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել…
Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։…
Հայաստանում ամեն ինչ արվում է կանանց համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար. Դավիթ Տոնոյան
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչ է արվում կանանց ծառայության պայմանները թեթևացնելու, նրանց հավելավճարներ տալու համար։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ժպիտով պատասխանեց, որ աշխարհում հակառակ միտումը կա, երբ կանանց պայմանները հավասարեցնում են տղամարդկանց՝ խտրականություն թույլ չտալու համար, բայց Տոնոյանն ասաց, որ իրականում Հայաստանում ամեն ինչ արվում…
Լենա Նազարյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը մարտի 6-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը կարևորել է հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունների զարգացումը, խոսել միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ԱՊՀ ՄԽՎ-ում և ՀԱՊԿ ԽՎ-ում փոխգործակցության խորացումից: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների խորհրդարանական նույնանուն հանձնաժողովների միջեւ համագործակցության սերտացման, շփումների աշխուժացման…
Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ԱԺ փոխնախագահների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի հետ: Հանդիպումների ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի աշխատանքներին, օրակարգին ու միջազգային հարթակներում նրա գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ: Կարևորվել է օրենսդիր մարմնի և իշխանության մյուս թևերի ներդաշնակ փոխգործակցությունը: Նախագահ Արմեն Սարգսյանը պատրաստակամություն…
Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանն ԱԺ-ում շրջանառության կդնեն մարտի 1 դեպքերից տուժած անձանց հատուցման նախագիծը
ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդրվի ՀՀ ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-ի 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից տուժած անձանց հատուցման մասին» օրինագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը «Շուտով շրջանառության մեջ կդրվի նաև Լենա Նազարյանի և իմ համահեղինակած «2008 թվականի մարտի 1-ի…
Հայտնի են ԱԺ փոխնախագահների անունները
Հայաստանի Ազգային ժողովի այս նստաշրջանի թերևս ամենաինտրիգային հարցը պարզվեց․ Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ընտրվեց ԲՀԿ խմբակցության կողմից առաջադրված Վահե Էնֆիաջյանը։ Նրա հետ մրցում էր ԼՀԿ-ից առաջադրված Մանե Թանդիլյանը։ Ձայները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ (2 բացակա, 3 անվավեր)․ Վահե Էնֆիաջյան – 108 կողմ, Մանե Թանդիլյան – 19 կողմ։ Ազգային ժողովի մյուս երկու փոխնախագահների պաշտոններում քվեարկության արդյունքներով…
ԱԺ-ում ընթանում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունը. փակ քվեարկությունը կտևի 1 ժամ
Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի փոխխոսնակների ընտրությունը։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից փոխխոսնակների պաշտոնում առաջադրվել են Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը։ Ընդդիմադիր փոխխոսնակի տեղի համար պայքարում են «Բարգավաճ Հայաստանից» Վահե Էնֆիաջյանն ու «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը։ Նշենք, որ այս քվեարկության դեպքում որոշիչ է լինելու խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» քվեարկությունը։ Այս ուժը հայտարարել է, որ քվեարկելու էч…
Լենա Նազարյանը` ԱԺ փոխնախագահի թեկնածու
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 14-ի նիստում ներկայացրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող իրենց երկրորդ թեկնածուին` Լենա Նազարյանին: Մակունցը նշեց, որ Նազարյանը կարևոր դերակատարում է ունեցել 6-րդ գումարման ԱԺ-ում, ապա ընդգծեց` Լենա Նազարյանը մարդ է, որի համար քաղաքացին ու անհատը մեծագույն արժեք են: Խմբակցության ղեկավարը ներկայացրեց Լենա Նազարյանի թեկնածությունն ու կոչ արեց քվեարկել նրա օգտին:
ԱԺ փոխնախագահի երրորդ ընդդիմադիր թեկնածուն Մանե Թանդիլյանն է
ԱԺ 7-րդ գումարման Ազգային ժողովում երրորդ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը, տեղեկացնում է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նկատենք, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ժողովում դեկտեմբերի 19-ին որոշվել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ երկու փոխնախագահների պաշտոնում՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի։ Խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի խմբակցությունը կղեկավարի…
Հայտնի են դարձել «Իմ քայլը» դաշինքի ԱԺ նախագահի և փոխնախագահների թեկնածուները
«Իմ քայլը» դաշինքն այսօր երեկոյան հրավիրած նիստում որոշել է ԱԺ նախագահի պաշտոնում առաջարկել Արարատ Միրզոյանի, իսկ փոխնախագահների պաշտոնում՝ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունները: Այս մասին քննարկումից հետո լրագրողներին հայտնեց Ալեն Սիմոնյանը: Խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջարկվել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Հակոբ Սիմիդյանի թեկնածությունը: «Իմ…
Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրվի ԱԺ նախագահի պաշտոնում
Լենա Նազարյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Արարատ Միրզոյանի թեկնածությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, իսկ իր թեկնածությունը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։
Խորհրդարանում իրարանցում է
«Հայկական ժամանակ»-ը գրում է՝ Խորհրդարանում իրարանցում է: Մի կողմից ավարտին է հասել մի քանի ամիս տեւած սանհանգույցների շինարարությունը, մյուս կողմից էլ Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորները դատարկում են իրենց աշխատասենյակները: Մի քանի օրից այդ աշխատասենյակները կզբաղեցնեն 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները: Մասնավորապես, երեկ՝ դեկտեմբերի 18-ին, մեր՝ խորհրդարանում եղած ժամանակահատվածում ԱԺ աշխատակիցները բանվորների հետ դատարկում էին…
Երևանը դադարեցնում է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկա է գտնվել «Հայտնի մարդիկ` հանուն անտուն կենդանիների» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությանը: Շուրջ 100 լուսանկարում ներկայացված էր կենդանիների կյանքն ու պայքարը՝ հանուն բարեկեցության: «Փրո Փոուզ» բարեսիրական կազմակերպությունը Հայաստանում գործում է 2011 թվականից ի վեր: Կազմակերպության հիմնադիր Էլսիկ Ղեզլաշորին հույս է հայտնել, որ կենդանիների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դրական փոփոխությունը կդրվի գործնական…














