Լենա Նազարյան
Թագուհի Թովմասյանի հայցն ընդդեմ Լենա Նազարյանի վերադարձվել է
Datalex տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել: Համաձայն կայքի՝ Թովմասյանը հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Թագուհի Թովմասյանը «իդիոտկայի» համար դատի է…
ԱԺ նիստը կրկին չկայացավ․ քվորում չկա
Այսօր պետք է շարունակվեր ԱԺ-ի՝ երեկ մեկնարկած քառօրյա հերթական նիստը, բայց Խորհրդարանում, ինչպես երեկ, այնպես էլ այսօր՝ քվորում չեղավ։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ այսօրվա նիստի համար գրանցվել է 10 պատգամավոր։ Երեկ էլ գրանցվել էին 12 պատգամավորներ։ Քվորում ապահովելու համար պետք է գրանցվի առնվազն 67 պատգամավոր։ Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ ԱԺ-ում ներկա…
ԱԺ նիստը չմեկնարկեց․ քվորում չկա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր՝ նախատեսված ժամին, մեկնարկեց ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստը։ Սակայն նիստին գրանցվեցին ընդամենը 12 պատգամավորներ ու քվորում չեղավ։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտնեց, որ պետք է սպասեն մինչև քվորում լինի ու սկսեն նիստը։ Նա հայտարարեց, որ դրա համար կա 4 ժամ։
Այսօր ընդդիմությունն է կաշառք բաժանելու հանցագործության մեջ բռնվում․ Լենա Նազարյան
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել Parliamentmonitoring.am-ին։ Հարցազրույցը՝ ստորև -Տիկին Նազարյան, ՔՊ-ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան․ խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է: -Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք…
Իդիոտկա․ Լենա Նազարյանը՝ Թագուհի Թովմասյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ուշագրավ միջադեպ գրանցվեց Ազգային ժողովում։ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր ելույթում անդրադարձավ զինծառայողների դիերի ու մասունքների վերաբերյալ աղմկահարույց դեպքին, իսկ դրա վերջում նշեց, որ գործող իշխանությունը մեսիջ է ուղարկում, որ շուտով ողջ մնացած քաղաքացիների դիակները կլրացնեն դատարկ պարկերն ու սենյակները։ Դրան ի պատասխան ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասաց՝ «Իդիոտկա», բայց, քանի որ չէր…
Լենա Նազարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին Նազարյանը գրառում է կատարել Facebook-ում։ «Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական այս պատվաստանյութի կիրառումը, այն ճանաչել է անվտանգ ու արդյունավետ։ Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը»,-…
Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը վրացերենով շնորհավորել են Վրաստանի Անկախության օրը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը Facebook-ի իրենց էջում վրացերենով շնորհավորել են Վրաստանի Անկախության տոնը: «Որպես ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար՝ շնորհավորում եմ Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Անկախության նվիրական օրվա կապակցությամբ։ Աշխարհում ու հատկապես տարածաշրջանի ժողովուրդների համար այս բարդ ու փոթորկալից ժամանակներում վրաց ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու…
Լենա Նազարյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին,…
Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են 10-րդ երեխային սպասող Քեսաբլյանների ընտանիքին
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այց են կատարել Այգեվան գյուղ։ Այցի ընթացքում նրանք հյուրընկալվել են նաև Քեսաբլյանների ընտանիքում, որտեղ շուտով ծնվելու է ընտանիքի տասներորդ զավակը: Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի Facebook-ի էջից։ «Ընտանիքի հայրը՝ Վովա Քեսաբլյանը, հորդորում է հայ ընտանիքներին չվախենալ շատ երեխաներ ունենալուց. յուրաքանչյուր երեխա իր հետ նոր…
Ասում եմ՝ լռի՛. Լենա Նազարյանը՝ Գևորգ Պետրոսյանին. միջադեպ ԱԺ նիստի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ԱԺ նիստում այսօր ելույթի ժամանակ խոսեց նաև հոկտեմբերի 27-ի, երեկ ԱԺ շենքում նկատված դիպուկահարի և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մասին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տեղից բղավեց․ «Ժամանակն ավարտվել է․․․ավարտվել է ժամանակը»։ «Դուք լռեք, հա, դուք վարողի փոխարեն նկատողություններ մի արեք»,-միջամտեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։ Գևորգ Պետրոսյանը տեղից…
Օրենքում կարևոր դրույթ է ավելացել․ Նազարյան
«Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը նշեց, որ օրենքում կարևոր դրույթ է ավելացել։ Խոսքն այն մասին է, որ փոփոխությամբ սահմանվում է, որ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմնի կազմում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 60 տոկոսը: Նազարյանն ասաց, որ սա կարևոր առաջարկ է։














