Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան
Օգոստոսի 2-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Մակունցը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ Քանի դեռ Ադրբեջանի ԶՈւ-ն հետ չի քաշվել, որևէ գործընթաց չի կարող սկսվել․ Մակունց Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լիլիթ Մակունցին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր…
ԿԸՀ-ն հրապարակել է ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը
Հուլիսի 20-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը։ ԿՀԸ քարտուղար Արմեն Սմբատյանը հրապարակել է հուլիսի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ընտրություններում ընտրական ցուցակներում ընդգրկված և ինքնաբացարկ հայտնած թեկնածուների ցանկը: «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» 1․ Լիլիթ Մակունց 2․ Սուրեն Պապիկյան 3․ Արայիկ Հարությունյան 4․ Նիկոլ Փաշինյան 5․ Անահիտ Ավանեսյան…
Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համար, նախկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակունցը շուտով կնշանակվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան։
Քանի դեռ Ադրբեջանի ԶՈւ-ն հետ չի քաշվել, որևէ գործընթաց չի կարող սկսվել․ Մակունց
Այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսեց՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին։ Նա ընդգծեց, որ հակված է մեջբերելու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը և պաշտոնական տեսակետը, ոչ թե Ադրբեջանի նախագահի: «ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ խոսք է գնում և խոսք է գնացել բացառապես ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին և…
Մակունցը խոսեց Այվազյանի հրաժարականի մասին
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադաձավ Արա Այվազյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնից հրաժարականին։ Նա ասաց, որ Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետի պաշտոնակատարը Այվազյանին տեղեկացրել է իր առաջարկի բովանդակության մասին և դրա վերաբերյալ առնվազն առարկություն չի ստացել նախարարի պաշտոնակատարի կողմից։ Մակունցը նշեց, որ մնացած դրդապատճառներից տեղյակ չէ։ «Իմ քայլի» ղեկավարն ընդգծեց նաև, որ…
Մակունցն ասաց, որ ՀԱՊԿ-ի արձագանքը հապաղում է
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից խոսեց՝ ադրբեջանցիների կողմից գեղարքունիքում հայ զինծառոյղների շրջափակման ու գերեվարման մասին։ Նա ասաց, որ դա ոչ թե գերեվարում է, այլ առևանգում։ Մակունցն ընդգծեց, որ իրենց մեր գործընկերները պատշաճ գնահատական չեն հնչեցնում իրավիճակի վերաբերյալ ու իրերն իրենց անունով չեն կոչում։ Նա նշեց, որ կա ակնկալիք, որ…
ԱՄՆ-ից հաստատումն արդեն կա․ Մակունցը՝ դեսպան նշանակվելու մասին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում իր դեսպան նշանակվելու մասին լուրերին։ Նա ասաց, որ ամերիկյան կողմն արդեն հաստատել է ու որոշում կայացնելու հերթն իրենցն է։ Սակայն Մակունցը նշեց, որ դրան կանդրադառնան միայն ընտրություններից հետո։
Ավինյանը չի լինի ՔՊ-ի ցուցակում․ Մակունց
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոսեց «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակից։ Նա անդարադառնալով Նիկոլ Բաղդդասարյանի ու Արտակ Մանուկյանի կողմից ընտրություններին չմասնակցելու որոշմանը, նշեց, որ հարգում է իրենց որոշումը ու ասաց, որ նրանք մնում են թիմի անդամ։ Մակունցը նաև նշեց, որ ՔՊ-ի ցուցակում չի լինի ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու ագրեմանը եկել է
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ-ում իր՝ դեսպան նշանակվելու ագրեմանը՝ համաձայնությունը ստացվել է հյուրընկալող երկրից։ Նա ասել է, որ այդ հարցին կանդրադառնան հունիսի 20-ին սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո:
ՔՊ-ն ընտրություններին կգնա միայնակ․ Մակունց
Այսօր լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Նա ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգնա միայնակ։ Մակունցը կրկնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ՔՊ-ն ընտրություններին կգնա «Ապագա կա» կարգախոսով։ Խմբակցության ղեկավարը հայտնել է նաև, որ նախընտրական ցուցակում կլինեն նոր մարդիկ, բայց դրա…
Կար միտում ՀՀ-ն բաժանելու մասերի․ Լիլիթ Մակունցը՝ Սյունիքի դեպքերի մասին
Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, հայտարարել է, որ Սյունիքի մարզում ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսեւորումներով։ «Դժգոհելու առիթ միշտ կա, այստեղ հարցը այլ է։ Կար որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի, և դա նկատվում է ուղղորդված խմբակների կողմից, որը…
Մակունցը անդրադարձել է Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականին և այն տեղեկություններին, որ նա հրաժարական է տվել, որպեսզի պատրաստվի ընտրություններին, հնարավոր է՝ ՔՊ-ի հետ միասին, Մակունցը ասաց՝ ես նույնպես լսել եմ մամուլի այդ հրապարակումներին, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե հենց պարոն Առաքելյանը պարզաբանի,…
Վարչապետի հրաժարականը կլինի մինչև ապրիլի վերջ․ Լիլիթ Մակունց (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել է, որ վարչապետի հրաժարականը կտա մինչև ապրիլի վերջ։ Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տեսանյութը՝ 24news-ի։
Արտահերթ ընտրությունների հարցում պատրաստ ենք քննարկումների և գործնական քայլերի․ Լիլիթ Մակունց
Մեր դիրքորոշումը չի փոխվել․ մենք հայտարարել ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում բաց ենք, պատրաստ ենք քննարկումների և գործնական քայլերի։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընթանում են բանակցություններ վարչապետի և մյուս խմբակցությունների ղեկավարների միջև, վերջնականացումը կլինի առաջիկա օրերին, և հույս ունենանք, որ…










