լրատվական
Հրապարակ օրաթերթը շարունակում է ապացուցել` ադրբեջանական մամուլի ամենասիրելի աղբյուրներից է
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը գրառում է կատարել -ում և հայտնում է, որ սուտ լուրեր են տարածվել համացանցում, իբր՝ Արցախում հարձակվել են ՔՊ-ական պատգամավորների վրա։ ««Հրապարակ» օրաթերթը շարունակում է ապացուցել, որ ադրբեջանական մամուլի ամենասիրելի աղբյուրներից է։ Սույն լրատվականը հրապարակել է մի նյութ, որտեղ նկարագրվում է, թե զոհված զինծառայողների ծնողներն իբր ցանկացել…
Կգործի ժամային սահմանափակում՝ լրատվականներով վիճակախաղերի գովազդների համար
Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Սրանով նախատեսվում են ժամային սահմանափակումներ լրատվական կայքերով վիճակախաղերի գովազդների նկատմամբ։ Այսպիսով՝ լրատվականները վիճակախաղերի գովազդներ կարող են իրականացնել 22:00-ից 07:00-ն ընկած հատվածում միայն։ Նախագիծն անցավ 91 կողմ, 4 դեմ ու 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Թուրքիայի խաղաղության կոչերը չեն կարող վստահելի լինել․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրատվականների հարցերին։ Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։ Հարց. Վերջերս թուրքական մամուլում կրկին հայտնվել են տեղեկություններ Թուրքիայում հայկական եկեղեցիների վաճառքի և ավերման մասին: Բազմաթիվ են նաև քրիստոնեական եկեղեցիների, գերեզմանների ավերումների մասին փաստերը, որոնք Թուրքիայի պատկան մարմինների կողմից որևէ արձագանքի չեն արժանանում: Եվ երկրորդ հարցը, Թուրքիայի ԱԳ…
Ոստիկանությունը գնացել է Yerkir.am-ում հրապարակված հոդվածի հետքերով
«Yerkir.am» լրատվական կայքում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Ոստիկաններն Արտաշատի բաժնում ծեծել են Գերասիմ Վարդանյանին» վերտառությամբ հոդվածը, որի համաձայն՝ ոստիկանության ծառայողները բռնություն են գործադրել ՀՀ Արարատի մարզի մարզպետարանի դիմացից բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանի նկատամամբ և ծեծի ենթարկել նրան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ, ինչպես նաև ՀՀ…
Ոստիկանությունը գնացել է լրատվականում հրապարակված տեսանյութի հետքերով․ արդյունքները հայտնի են
«Newspress.am» լրատվական կայքէջում դեկտեմբերի 8-ին հրապարակվել էր «Աբովյան փողոցից ցուցարարներին բերման ենթարկեցին ոստիկանություն, ակցիան շարունակվեց փողոցի մայթին» վերտառությամբ տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Աբովյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկեցին: Բացի այդ՝ մի քաղաքացի մատնացույց անեյով «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան՝ պնդում է, որ այն հարվածել է իր ավտոմեքենային: Ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նշանակված…
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ է, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետը` IRNA լ/գ-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև. IRNA – Իրանի նախագահ պարոն Ռոհանին Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև տարաձայնությունների կարգավորման հարցում կառուցողական դեր ունենալու պատրաստակամություն է հայտնել: Ո՞րն է Ձեր պատասխանը այս առաջարկին, և Ձեր կարծիքով՝ Իրանն ի՞նչ նախաձեռնությամբ կկարողանա միջնորդություն իրականացնել: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, որ…
Արցախում հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև ԺԱՄԸ լրատվականի նկարահանող խումբը: Վիրավորում է ստացել օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը բարեբախտաբար թեթև է: Արամ Գրիգորյանը նաև մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին: https://www.facebook.com/ArmeniaTVNews/videos/2648997148682876
ՀՀ-ն մերժում է սպառնալիքի լեզուն․ ԱԳՆ խոսնակը պատասխանել է Интерфакс-ի հարցին
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է «Ինտերֆաքս» լրատվականի հարցին։ Հարցուպատասխանը ներկայացրել է ԱԳ նախարարության պաշտոնական կայքը։ Հարց. Ինչպես կմեկնաբանեք ադրբեջանական ղեկավարության՝ խաղաղ բանակցային գործընթացի մասին օրերս արված հայտարարությունները: Պատասխան. Հակամարտությունն ունի երեք կողմ, որոնք ստորագրել են հրադադարի համաձայնագրի ներքո: Նախկինում Ադրբեջանը բանակցում էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության հետ:…
Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա» լրատվականին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» լրատվականին, որի ժամանակ խոսել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և ձեռնարկվող քայլերի մասին: Հարց. Քաղաքացիական բնակչությունը հայտնվեց այս մարտերի կենտրոնում: Ի՞նչ ջանքեր են գործադրվում այդ ամենին վերջ դնելու համար: Զոհրաբ Մնացականյան. Հուլիսի 12-ից սկսած՝ վերջին օրերին եղավ շատ վտանգավոր զարգացում, երբ ադրբեջանական ուժերի կողմից…
Վահրամ Սողոմոնյանը ահազանգում է հայտնի մեդիայի ու թաքնված ցանցերի կողմից իր դեմ ուղղված արշավի մասին
Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանն ահազանգում է հայտնի մեդիայի ու թաքնված ցանցերի՝ իր դեմ ուղղված արշավի մասին, որի վերաբերյալ կիսվել է իր Facebook-ի էջում, որտեղ մասնավորապես ասվում է. «Ինչպես է աշխատում հին ցանցը դպրոցի խորհրդի անդամի դեմ Քանի որ հայտնի մեդիան ու թաքնված ցանցերը հանգիստ ինչ ուզում անում են, ապա ստիպված…
ՀՀ դեսպանի հարցազրույցը՝ լատվիական լրատվականին
Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը լատվիական nra.lv լրատվականին: Լիգա Ռուշենիցե: Ձեր նախաձեռնությամբ Լատվիայի ռադիոյի երգչախումբը շուտով կկատարի նոր ծրագիր՝ Կոմիտասի «Պատարագը»։ Հայկական հոգևոր երաժշտությունը հնչելու է Ռիգայի Սբ. Հովհաննես եկեղեցում ուրբաթ՝ սեպտեմբերի 20-ին: Շնորհիվ այս ծրագրի՝ Լատվիան, ինչպես աշխարհի շատ այլ երկրներ, նշում է Կոմիտասի կամ Սողոմոն Սողոմոնյանի 150 ամյակը (1869-1935): Տիգրան Մկրտչյան։ Հայերն…
ՄԻՊ-ի հայտարարությունը Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել այն մասին, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ: Ըստ քննչական մարմնի՝ այդ գրությունների նպատակն է պարզել հոդվածների հեղինակներին և նրանց հարցաքննել գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ: Մարդու իրավունքների…
Hayeli.am-ը և Armlur.am-ը չեն պատրաստվում բացահայտել տեղեկատվության աղբյուրը
Armlur.am կայքի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը ժամը 18։55-ին ծանուցում է ստացել վկայի կարգավիճակով վաղը Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար. ծանուցագիրը ստացել է առձեռն քննիչի կողմից: Այս մասին Քնար Մանուկյանը հայտնել է 168.am-ի հետ զրույցում։ «Վաղն առավոտյան սույն գործի շրջանակներում կմասնակցեմ հարցաքննության, սակայն աղբյուր, բնականաբար, չեմ բացահայտելու»,- ասել է նա։ Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը ևս հաստատել է,…
Քննչական կոմիտեն «Yerevan.today» լրատվականին հերքման պահանջ է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքը գրում է․ «Yerevan.today» լրատվական կայքը սույն թվականի հունիսի 17-ին հրապարակել է «Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ստում է և խուսափում պատասխանից» վերտառությամբ հոդված (աղբյուր՝ https://yerevan.today/), որով ոչ միայն խեղաթյուրված է ներկայացրել քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ նախաքննական մարմնի տեղեկատվությունը, այլև դուրս գալով լրատվության էթիկայի շրջանակներից՝ թույլ է տվել ՀՀ քննչական կոմիտեի…
«Ծեծելուց ասում ես նենց ծեծեն սաղ ջարդեն»․ քրեական հեղինակությունների գաղտնալսումները
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի և Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքի քննությունը: Նշենք, որ ամբաստանյալների դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է…















