կալանք
Սեյրան Օհանյանի ու նրա կնոջ գույքերի վրա կալանք է դրվել
Կալանքի տակ են դրվել ՀՀ ԱԺ ներկայիս պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, ինչպես նաև՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանող գույքերի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Նշվում է, որ ուսումնասիրվել է նրանց գույքի օրինակությունը, նրանք…
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ դատարանը մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու հարցով պաշտպանական կողմի բողոքը: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը պատրաստվում է այդ որոշումը ստանալուց հետո պարտադիր կարգով դա բողոքարկել: «Չգիտեմ, թե որ ատյանով, չգիտեմ, թե երբ, հետագայում միջազգային որ դատարանում կստացվի,…
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ
Փողերի լվացման, կաշառք վերցնելու ու գույքի հափշտակման համար մեղադրվող նախկին գլխավոր դատախաղ, Քննչական ծառայության նախկին պետ Աղվան Հովսեփյանը մնա կալանքի տակ, նրա խափանման միջոց կալանավորումը չի փոփոխվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նշենք, որ նախկին պաշտոնյայի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ կալանավորումը գրավով փոխարինելու համար, բայց դատարանը մերժել է…
Երկու ամսով կալանավորվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ ավարտվեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի քննությունը։ Դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Գալստյանին, հայտնում է Factor.am-ը։ Հիշեցնենք, երեկ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել Ստեփան Գալստյանին պատկանող բնակարանում, ինչից հետո Գալստյանը…
ԳՇ պետի տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս.Գ-ն: Նույն օրը վերջինս նյութական ծանր հետևանքներ առաջացնող պաշտոնեական դիրքի չարաշահման և…
Դատարանը կրկին մերժեց Մարինե Մալախյանին կալանավորելու միջնորդությունը
Մարինե Մալախյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հայտնում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, երկրորդ անգամ մերժել է Մարինե Գրիշայի Մալախյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը Ըստ ՔԿ-ի՝ դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է…
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Քաջարանի համայնքապետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարացվեց Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Նշենք, որ քաղաքապետը մեղադրվում է խարդախության, կաշառք ստանալու ու ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։
Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել
Զանգեզուրի պնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասի վրա կալանք է դրվել։ Այդ մասին տեղեկանում ենք իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից։ Նշվում է, որ օգոստոսի 4-ից արգելանք է դրվել կոմբինատի 2061253 հատ բաժնետոմսերի վրա։ Թե ինչ քրեական գործի շրջանակում է կիրառվել բաժնետոմսերի կալանքը, չի նշվում։ Բացի այս, կալանք է դրվել պղնձամոլիբդենային կոմբինատի 12.5 տոկոսի բաժնետեր «Զանգեզուր մայնինգ» ընկերության՝…
Ռոբերտ Սուքիասյանի գործով նյութերի միջից կարևոր տվյալներ են վերացել
Ռոբերտ Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայլեյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնում է, որ Ռոբերտ Սուքիասյանի քրեական գործով դատարանը վերացրել է կարևոր տվյալներ։ «Ռոբերտ Սուքիասյանին կալանքի տակ պահելու անհագուրդ ցանկության ու դրա բավարարման համար կատարված կեղծիքների մասին. Օգոստոսի 10-ին հրապարակվեց Ռոբերտ Սուքիասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հաշվի առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի քմահաճույքով,…
Գորիսի քաղաքապետը կմնա կալանքի տակ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը չի փոխվի ու նա կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնի դարձավ այսօր։ Առուշանյանի փաստաբանը բողոքի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով փոխել Առաջին ատյանի դատարանի՝ Առուշանյանին կալանավորելու որոշելու։ Սակայն, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ՝ Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը։ Հիշեցնենք, որ Առուշանյանը մեղադրվում է՝ ընտրություններում իր ներկայացած դաշինքի օգտին քվեարկելու համար…
Դատարանը հաստատեց Դատախազության դիրքորոշումը․ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ
ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է քրեական գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և տուժողների ներկայացուցիչների, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների և Ռ. Քոչարյանի պաշտպանի՝ շուրջ մեկ տարի առաջ ներկայացված վճռաբեկ բողոքների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2021 թվականի հուլիսի 30-ի որոշումը: Այս մասին Facebook-ի…
«Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ
Մեղրիի նախկին համայնքապետ, ԱԺ-ի «Հայաստան» խմբակցության անդամ Մխիթար Զաքարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Զաքարյանի համար որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեդմ բողոք էին ներկայացրել նրա պաշտպանները։ Սակայն Վերաքննիչ քերական դատարանը մերժել է բողոքը։ Հիշեցնենք, որ Զաքարյանը կալանավորվել էր 2 ամսով։
Գորիսի քաղաքապետի գործի նախաքննությունը կավարտվի
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ Առուշանյանի գործով այսօր նախաքննության ավարտ կհայտարարվի: Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետը մեղադրվում է ՀՀ ՔՕ 35-154 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (քվեարկության գաղտնիությունը խախտելը նախապատրաստելը), ՀՀ ՔՕ 38-149 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը, կազմակերպելը կամ օժանդակելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքը օգտագործելով),…
Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանը՝ ձերբակալվել․ ՔԿ
Հուլիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանին ձերբակալելու որոշում է կայացվել։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2021թ. հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ,…












