կառավարության որոշում

  • Հայաստանի կառավարությունը նոր որոշում է ընդունում՝ պետական աջակցություն ցուցաբերել բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Նախաձեռնությունը միտված է խթանել նորարարությունը, ներգրավել տաղանդներ և ապահովել տնտեսական աճ։ Իմացե՛ք ավելին նոր ծրագրի մանրամասների մասին։

    Հայաստանը պետական աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների ոլորտին. նոր նախաձեռնություն նորարարության խթանման համար
  • ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշում կայացրեց: Այս որոշման համաձայն նախատեսվում է 2025թ. փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր…

    Պահեստազորայինների վարժական հավաքներ` փետրվարի 4-ից ապրիլի 18-ը
  • Կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի՝  1 155,205.8 հազար դրամ կհատկացվի ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին՝ կենսապայմանների բարելավման և բնակավայրերին աջակցություն տրամադրելու նպատակով: Գումարը կտրամադրվի Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի, և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 81 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման համար: «Սանդղակները նախկինում գործել են,…

    Գումար կհատկացվի ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչներին․ կառավարության որոշումը
  • Կառավարությունը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունը, համաձայն որի՝ այս փոփոխությամբ ևս 7000 ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից: «Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ՝ ասում ենք հետևյալը՝ բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս ուսանողների…

    Կառավարության որոշմամբ՝  7000 ուսանող կօգտվի ուսման վարձի զեղչային համակարգից
  • Կառավարությունն ընդունել է որոշում՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայումս առկա շենք-շինությունների քանդման գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ։ ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական շենքերը։ Ներկայումս նախատեսվում է աշխատանքներ…

    Կբարելավվեն 11 դպրոցների սեյսմիկ անվտանգությունը․ կառավարության որոշումը
  • ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում 77 մլն դրամ հատկացրեց ատեստավորված ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար: Ներկայացված նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի հատկացումները վերաբաշխել ըստ մարզերի, կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցիչների հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար: «2021-ի սեպտեմբերին անցկացվել է ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգում 7-12 դասարանների համար՝ մի շարք առարկաների գծով: Հայտ…

    Ատեստավորված ուսուցիչներին կհատկացվի հավելավճար․ կառավարության որոշումը
  • ՔԿՀ-ներում մթնոլորտը շարունակում է լարված մնալ: «Օրենքով գողերը», քրեա­կան հեղինակությունները շարունակում են ըմբոստու­թյան առիթներ փնտրել, որի պատճառը, ինչպես հայտնի է, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին կառա­վարության օրենքի նախա­գիծն է և վարչապետի կոշտ շեշտադրումները «օրենքով գողերի», քրեական տարրե­րի վերաբերյալ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Ըստ ամե­նայնի, Նիկոլ Փաշինյանը որոշել է հետևել Վանո Սիրադեղյանի օրինակին և…

    Քրեական հեղինակությունները շարունակում են ըմբոստության առիթներ փնտրել
  • Կառավարությունը միջոցներ հատկացրեց Արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով: Նախագծերից մեկով` ՄԻԵԴ-ի «Ավագյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի նոյեմբերի 22-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 900 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ վճռով սահմանված արդարացի…

    ՄԻԵԴ-ի վճիռները կատարելու համար կառավարությունը պարտավորվել է 8 գործով վճարել 81100 եվրո
  • Կառավարությունը որոշեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկում ընդգրկել ևս 40 համայնքներ. Տվյալ համայնքային գրասենյակները օժտված են նյութատեխնիկական անհրաժեշտ ներուժով իրենց վրա դրվող պարտականությունները պատշաճ կերպով կատարելու համար:

    40 համայնք ընգրկվեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներն իրականացնողների ցանկում
  • Կառավարությունն ընդունել է որոշում, որով հստակ կսահմանվեն ՀՀ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու համար անհրաժեշտ չափանիշները: Արդյունքում սահմանվել են դեղագործական արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից և ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք ներմուծման առանձնահատկությունները, ընդլայնվել են…

    Կընդլայնվի ներմուծվող դեղերի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը
  • Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար կկիրառվի համաներում: Մասնավորապես՝ ✅ Վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թվականի օգոստոսի 31-ը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 150.3-րդ հոդվածով և 137.2 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նախատեսված տուգանքի…

    Կառավարության որոշմամբ մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար կկիրառվի համաներում
  • Կառավարությունը որոշեց՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

    Կառավարության որոշումը աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին
  • Կառավարության որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի: 2019 թվականի բյուջեից տրվող աջակցությունը կազմում է 103 մլն 725 հազար դրամ, որը բաշխվելու է 5 կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև ըստ ստացած ձայների: «Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն…

    Կառավարության որոշմամբ կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին ֆինանսական աջակցություն կտրամադրվի
  • Ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելու և ՊԵԿ-ին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելու նպատակով կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ քանակը կրճատվեց 45-ով: Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

    ՊԵԿ-ի հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաներ քանակը կրճատվեց 45-ով
  • Այսօր կառավարության շենքի առջև են հավաքվել Երևանի պետական համալսարանի մի խումբ աշխատակիցներ, որոնց դժգոհության պատճառը կառավարության որոշումներից մեկն է: Ըստ այդ որոշման՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է դրամաշնորհ և որոշ կազմակերպությունների՝ հիմնադրամների համար այն կանցկացվի մրցութային կարգով: ԵՊՀ դասախոսների խոսքով՝ այդ որոշումը հակասում է օրենսդրությանը և կարող է գործազրկության պատճառ դառնալ: Գիտաշխատողներն…

    ԵՊՀ գիտաշխատողները հավաքվել են կառավարության շենքի առջև