Հայկական կողմ
Հայկական կողմը ՌԴ-ին ծանուցել է Միր քարտի սպասարկումը դադարեցնելու մասին
Ռուսական կողմը Հայաստանի վճարային համակարգից պաշտոնական ծանուցում է ստացել, որ մարտի 30-ից բանկերը կդադարեցնեն «Միր» քարտերի սպասարկումը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ վկայակոչելով «Միր»-ի պաշտոնական հաղորդագրությունը։ Լրատվամիջոցը հավելում է, որ միևնույն ժամանակ «ՎՏԲ Հայաստան» բանկը, որն ամբողջությամբ սպասարկում է «Միր» քարտերն իր ենթակառուցվածքներով, կշարունակի աշխատել Հայաստանում ռուսական քարտերով։ 2024 թվականի փետրվարին «Միր»-ը…
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հայկական կողմին 1713 դի է փոխանցել
Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել և հայկական կողմին է փոխանցվել 1713 դի, 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումից հետո՝ 157 դի: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի տարածած տեղեկատվության մեջ։ Նշվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային…
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՊՆ
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասրակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի…
Հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր. ՊՆ
Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների…
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ամփոփվել են 2022 թ. սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ռազմական ագրեսիայի առթիվ իրականացվող քննության արդյունքները։ Ըստ այդմ, նշված ագրեսիայի ակտի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները) 1-ին մասի 2-րդ կետով և 149-րդ…
Ադրբեջանի մոտեցումը, որ Ղարաբաղի հարցը լուծված է, որևէ ձևով չի օգնում առաջ ընթանալուն. ԱԽ քարտուղար
Հայկական կողմը պնդում է, որ խաղաղության պայմանագիրը, որը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ օրակարգն ամփոփող փաստաթուղթ, և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը տարանջատել: Այս հարցին Ազգային ժողովում անդրադարձավ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմի մոտեցումները թույլ չեն տալիս գործընթացում առաջընթաց գրանցել: «Ինչո՞ւ է հայկական կողմը եկել այն եզրակացության,…
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր. ԱԱԾ
Սույն թվականի դեկտեմբերի 1-ին հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկրեր և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ Այսպիսով, 2020 թ-ի նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5…
ՀՀ տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է գտնվեն հայկական կողմի լիարժեք վերահսկողության ներքո. Փաշինյան
Սոչիում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին հանդիպման շրջանակում տեղի է ունեցել մտքերի փոխանակում նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այդ հարցում շատ է շահագրգռված: «Մենք պատրաստ ենք հստակ քայլերի՝ հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը: Այդ հարցում մենք հենվում ենք նաև Լեռնային…
Ադրբեջանաը դեռ չի տալիս իր համաձայնությունը, որ հայկական կողմը հանի մարմինները. ՀՀ ՄԻՊ
Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչով է պայմանավորված 1-2 օրվա տարբերությամբ սեպտեմբերի 13-ից հետո անհետ կորածների թվի մասին տեղեկության տարբեր լինելը: «Ուշադրություն դարձրեք, տարբեր օրերին այդ թվերը կարող են փոխվել: Օրինակ՝ ամսի 16-ի դրությամբ միայն մեր գրասենյակ հարազատների, ընտանիքների կողմից ունեինք 40-ից ավելի դիմում, պնդում…
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների և լռեցրել են հակառակորդի կրակը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել՝ հայտնելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակը բացել: Այս պահի դրությամբ…
Հայկական կողմն է սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը․ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ հաստատել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկ է հնչել ԱԳՆ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ «Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ…
Հայկական կողմը չի բացառում Պրահայում Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Հայկական կողմը չի բացառում Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպման հնարավորությունը՝ միաժամանակ շեշտելով, որ այս պահին նման հանդիպում հաստատված չէ։ «Արմենպրեսի» հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Հարց – Թուրքիայի նախագահը հայտարարել է ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ Պրահայում հանդիպման հնարավորության մասին՝…
Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարի ռեժիմը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմում կորուստներ չկան։
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ․ Պաշտպանության նախարարություն
Սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Մասնավորապես՝ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը։ Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներն ամբողջ…
Հայկական կողմի առաջարկն Ադրբեջանին՝ կապված տարածքային կոմունիկացիաների բացման հետ
Համացանցում լուսանկարներ են հայտնվել հայկական կողմի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված՝ ադրբեջանական կողմին ներկայացված փաստաթղթից: Ինչպես նկատելի է հրապարակված փաստաթղթի կետերից մեկում, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցել անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը: Մեկ այլ կետի համաձայն էլ՝ փաստաթղթում նշված բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները պետք է…















