հայկ մարության
Հայկ Մարությանը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար Կատարինա Բյորլին Հանսենին։ Երևանի քաղաքապետարանը սկսել է դիտահորերի ուղղման աշխատանքները Հունիսի 1-ին դպրոցականները կլինեն Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներ «Կողմերը քննարկել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես, կոշտ թափոնների կառավարման, քաղաքային լուսավորության,…
Լուսավոր դասասենյակներ ու ժամանակակից լաբորատորիաներ․ Երևանում վերակառուցված դպրոց է բացվել
Երևանում գտնվող Վարդգես Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցը հիմնանորոգվել է ու շուրջ 1192 աշակերտներ արդեն կսովորեն հիմնանորոգված դպրոցում։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Արդեն վերակառուցված դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նշվում է, որ դասասենյակներում ու մարզադահլիճում ստեղծվել են…
11 տեղից դանակահարված ավագանու անդամը գիտակցության է եկել
Դանակի 11 հարված ստացած՝ Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը եկել է գիտակցության այն բանից հետո, երբ նրան տեղափոխել էին հիվանդանոց օգոստոսի 1-ի գիշերը։ Այս մասին ավագանուն այսօրվա արտահերթ նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա նշեց, որ Անտոնյանի վիճակում դրական դինամիկա կա, կյանքին վտանգ չի սպառնում։ Ավագանու անդամին տեղափոխել են պալատ։ Մարությանը նշեց, որ ակնկալում…
Երևանի ավագանու արտահերթ նիստ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Այն վարում է քաղաքապետ Հայկ Մարությանը։
Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին
Օգոստոսի 5-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին։ «Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ…
Հայկ Մարությանը պարգևատրել է պատերազմի ընթացքում համայնքին աջակցողներին
Օգոստոսի 4-ին Երևանի քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է պատերազմի ընթացքում համայնքին աջակցողներին։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած մի շարք ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատների: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատերազմի ծանր ու պատասխանատու օրերին…
Շուտով Երևանի ավտոբուսների պարկը կհամալրվի ևս 211 ավտոբուսով
Երևանի քաղաքապետ հայկ Մարությանը հայտնել է, որ մայրաքաղաք Երևանի ավտոբուսների պարկը շուտով ևս 211 ավտոբուսով կհամալրվի: «Մեր պատվիրած 211 ավտոբուսներն այսօր Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ, որտեղից էլ նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Երևան: Ճանապարհման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Ավտոբուսները…
Քաղաքապետ Մարությանն այց է կատարել Երևանի բարեկարգվող այգիներ
Երևանի քաղաքապետարանը բարեկարգման ծավալուն ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի հանգստի գոտիներում: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Տարեկան ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է շուրջ 3 հեկտար տարածք զբաղեցնող «Նոր Արաբկիր» զբոսայգին՝ ժողովրդին առավել հայտնի «Մոլոկանի այգի» անունով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կքննարկվի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցը․ Մարության…
Կքննարկվի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու հարցը․ Մարության
Երևանի ավագանու մի խումբ անդամներ արտահերթ նիստ են նախաձեռնել, որի ընթացքում քննարկվելու է քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերն ավելացնելու հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է քաղապետ Հայկ Մարությանը։ Նա նշել է, որ օրենքի համաձայն, այլ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ պետք է բարձրացվի նաև քաղաքապետի աշխատավարձը։ «Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով…
Ապօրինի կառույցների ապամոնտաժումը շարունակվել է Մալաթիա-Սեբաստիայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ Երևանում շարունակվում են ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նշվում է, որ հուլիսի 19-ին դրանք շարունակվել են Մալաթիա-Սեբաստիայում։
Ապօրինի կառույցներ են ապամոնտաժվել Մալաթիա-Սեբաստիայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ քաղաքապետարանը շարունակում է ապամոնտաժել Երևանի տարբեր վարչական շրջանների ապօրինի կառույցները։ Երեկ ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել Մալաթիա-Սեբաստիայում։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութից։
Մարությանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը, բացառել բացօթյա ապօրինի առևտուրը
Հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ համայնքային իշխանության, համատիրությունների ու բնակիչների համագործակցությամբ Երևանի վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացը: Քաղաքապետարանը մաքրում է մայրաքաղաքը շրջիկ առևտրի կետերից Քաղաքապետարանը ընտրությունների քարոզչության համար 336 անվճար տեղ է հատկացրել «Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ…
Քաղաքապետարանը շինություններ է ապամոնտաժել Դալմայի այգիներում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շարունակվում են ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի Facebook-ի էջում հրապարակված տեսանյութից։ Նշվում է, որ ապօրինի շինություններ են ապամոնտաժվել Դալմայի այգիներում։
Սկսել ենք տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը․ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրել է, որ սկսել են տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը։ Նա նշել է, որ վերջապես կան ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը և այն սկսել են կիրառել։ «Ամենակարևորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձևով շրջիկ առևտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ…
Քաղաքապետարանը մաքրում է մայրաքաղաքը շրջիկ առևտրի կետերից
Երևանի քաղաքապետարանը արդեն մի քանի օր է, ինչ սկսել է տարհանել շրջիկ առևտրի այն կետերը, որոնք տեղակայվել են օրենքով չսահմանված վայրերում։ Քաղաքապետ Հայկ Մարությանի պաշոնավարման օրոք՝ 2021 թվականի փետրվարի 1-ին, ընդունվել է որոշում՝ ըստ, որի շրջիկ առևտրի կետերը կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Փաստ է, որ քաղաքապետարանը գտել է լավագույն միջոցը, որի շնորհիվ չի տուժում փոքր…















