հայց
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրառում է կատարել -ում: Խորհրդականը հայտնում է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: «Ուզում եմ պարզաբանել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան: Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ…
Դատախազությունը հայց է ներկայացրել դատարան
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ 2003-2011թթ. ժամանակահատվածում Մասիս ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն հանդիսացած անձը առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611․072․640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե՛ անձամբ կեղծել, թե՛…
114 ավագ դպրոցի տնօրենը հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ-ի դեմ
Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանը դատի է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Հայտնենք, որ հայցվոր կողմը պահանջում է, որ իր խիստ նկատողության վերաբերյալ 23.06.2020թ. թիվ 01/16/15813-20 հրամանն անվավեր ճանաչել։ Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել…
Ալեն Սիմոնյանը երկու հայց է ներկայացրել դատարան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Հարգելի ընկերներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ իմ կողմից երկու հայց է ներկայացվել դատարան` իմ անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու, զրպարտելու, ինչպես նաև վիրավորանք պարունակող հրապարակումների համար: Դրանք արդեն ընդունվել են վարույթ: Ինչպես նաև այս պահի դրությամբ իմ կողմից կա ներկայացված մեկ հաղորդում հանցագործության…
Սերժ Սարգսյանի դատական նիստը հետաձգվել է
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը Facebook-ում գրել է. Հարգելի ընկերներ, լրագրողներ. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը մարտի 26-ին՝ ժամը 15:30-ին, ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը հետաձգելու մասին: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ ժամը 15:00-ին: Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմ: Հիշեցնենք, որ միջնորդություն էր…
Հայտնի է, թե ով կքննի Արամ Օրբելյանի հայցն ընդդեմ Փաշինյանի բողոքը
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան` փաստաբան Արամ Օրբելյանի դատական հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Նշենք, որ Արամ Օրբելյանը վարչապետից պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքում և զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը իր խոսքում ասել է, որ Արամ Օրբելյանը մարտի 1-ի գործի քննության ժամանակ բազմիցս ելումուտ է…
Վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը․ հայտարարություն
«Լիդիան Ինթերնյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2020թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Լիդիան Արմենիայի» հայցը և անվավեր է ճանաչել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 24.08.2018թ. թիվ 30 ստուգման ակտում նշված 10 կետերից 8-ը: Հիշեցնենք, որ Ամուլսարի ծրագրում 2018 թ. ստուգումների արդյունքում ըստ Տեսչական մարմնի «Լիդիան Արմենիան» խախտել էր ՀՀ օրենսդրության 10…
ՄԻԵԴ-ը մերժել է 2008-ին Գյումրիի ընտրատեղամասում ծեծկռտուք կազմակերպածների հայցը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի երեք քաղաքացիների հայցը, որոնք դատապարտվել են 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու պատճառով։ ՄԻԵԴ փաստաթղթերում նշվում է, որ Պետրոս Մակեյանը, Շոթա Սաղաթելյանը և Աշոտ Զաքարյանը մասնակցել են նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրարշավին։ 2008-ի փետրվարի 19-ի ընտրության օրվանից հետո նրանց դեմ հարուցվել է քրեական գործ առ…
ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտ արտադրող ամենախոշոր ընկերությանը դատի են տվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերան և Լոս Անջելես շրջանի իշխանությունները երկուշաբթի դատական հայց են ներկայացրել Juul Labs ընկերության դեմ, որը ԱՄՆ-ում էլեկտրոնային ծխախոտի խոշորագույն արտադրողն է: Այս մասին նշված է գլխավոր դատախազի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Փաստաթղթում ընդգծվում է, թե չնայած ընկերության այն հայտարարություններին, որ իր արտադրանքը նախատեսված է միայն մեծահասակների համար, Juul-ն…
«Հայկ Այվազյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական գործի քննությունն ավարտվել է
Տեսչական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի նախկին ղեկավար Հայկ Այվազյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական գործի քննությունն ավարտվել է․ նոյեմբերի 27-ին կհրապարակվի վճիռը։ Այս մասին հայտնել է Հայկ Այվազյանը։ Հայկ Այվազյանը կառավարությանը ներկայացրել էր երեք պահանջ․ անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում և փոխհատուցել, իր խոսքով՝ ապօրինի հրամանի…
ԿԳՄՍՆ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԿԳՄՍ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը: «Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասել է նա, սակայն բողոքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝…
ԵՊԲՀ ռեկտորի հայցն ընդդեմ Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վարույթ է ընդունվել: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը հոկտեմբերի 14-ին որոշում է կայացրել հայցը վարույթ ընդունել: Նիստի օր դեռևս նշանակված չէ: Բժշկական համալսարանի ռեկտորը դատի կտա Արսեն Թորոսյանին Նշենք, որ Մուրադյանը Թորոսյանից…
Թուրքիայի պետական բանկը մեղադրվում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խախտման մեջ
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Թուրքիայի Halkbank պետական բանկին մեղադրել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման, խարդախության և փողերի լվացման մեջ: Այս մասին նշված է գերատեսչության հոկտեմբերի 15-ին հրապարակված հայտարարության մեջ: Հայցը ներկայացված է Նյու Յորքի նահանգի Հարավային օկրուգի ֆեդերալ դատարան: ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պնդմամբ՝ ֆինանսական ինստիտուտը մեղսակից է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցող բազմամիլիարդանոց սխեմայի: «Թուրքիայի…
Նորքի զինված խումբը գլխավորող Արթուր Վարդանյանը դատի է տվել Շարմազանովին
Նորքի զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովին: Նա պահանջում է պարտավորեցնել ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալը: Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 11-ին եւ մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին: Հայցի հիմքը Վարդանյանի ազատ արձակվելուց հետո Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումն է…














