հետախուզում
Ոստիկանության, ՊՆ-ի, ԱԱԾ-ի մի շարք պաշտոնատար անձանց կողմից չարաշահման դեպքերի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է ՀՔԾ
2003-2018թթ. կատարված սպանությունների եւ դրանց փորձերի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ ոստիկանության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ 2003-2018…
Վրաստանի իշխանությունները Կիեևից հետ կկանչեն դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին
Այսօր Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները Կիևից դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար հետ են կանչելու Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար նշանակելու պատճառով: ԱԳ նախարարը հայտնել է, որ մարդու նշանակումը ռազմավարական գործընկեր, որը Վրաստանի դատական համակարգի կողմից դատապարտվել է և հետախուզվում է։ «Հարցեր է առաջացնում, ինչի պատճառով որոշվել է խորհրդակցությունների…
Ռուսաստանի կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին ներկայացել է Արտաշատի ոստիկանական բաժանմունք
Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 12.30-ին, Արտաշատի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի Վերա Մ.-ն, որը ՌԴ Կրասնոկամենսկի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին և Արարատի մարզի դատախազությանը:
Սեդա Սաֆարյանի դստեր և մյուսների նկատմամբ բռնության դեպքի գործով երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը: Նախաքննական մարմնի կողմից որոշումներ են…
Բացահայտվել է 22 մլն. ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնայների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտմենտում հարուցվել է քրեական գործ: «Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ…
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին
«Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրել Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Ստացված փաստական տվյալների համաձայն, վերջինս, 2010 թվականի…
ՌԴ դատախազությունը որոշում է կայացրել արտահանձնել Լևոն Սարգսյանին
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել հայաստանցի գործընկերների միջնորդությունը՝ ավազակության մասնակցելու համար փնտրվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ալրաղացի Լյովիկ մականվամբ հայտնի Լևոն Սարգսյանի արտահանձման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր դատախազությունից։ Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ Մարտի ամսին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական կողմը որոշել է…
Մեկ թաքստոցում հայտնաբերվել է երեք հետախուզվող
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ՔՈ գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, մարտի 28-ին, ժամը 16.30-ին, Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Կորյուն Մ.-ին, 56-ամյա Արամ Չ.-ին, որոնք մարտի 12-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ…
Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փաստաբանի ներկայացրած հաղորդումը ուղարկվել է ոստիկանություն
Քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի, տան խուզարկության հաղորդումը Դատախազությունը ուղարկել է Ոստիկանություն: Այս մասին հայտնել է Դատախազության Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Ստացված գրությունն ուղարկվել է ոստիկանություն՝ ծառայողական քննության նշանակման հարցը քննարկելու, ինչպես նաև ստուգմամբ առերևույթ հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ ձեռք բերվելու դեպքում դրանք ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացնելու հանձնարարությամբ՝ այդպիսիք լինելու…
Հրազդանում 81-ամյա կնոջը դաժանաբար սպանել են
Կոտայքի մարզում մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել. Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի է հայտնաբերվել։ Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով…
12 տարի հետախուզման մեջ գտնվող կինը հայտնաբերվել է օդանավակայանում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 49-ամյա Սվետլանա Խ․-ն: Վերջինս 2007 թ. օգոստոսի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի /Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/…
Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տվողը հայտնաբերվեց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 12.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել 41-ամյա Վիլեն Շ․-ն : Վերջին սեպտեմբերի 27-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության…
Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օջանյանյանը: Նա նշել է, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կոստանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես…
«Շիրակ» օդանավակայանից տղամարդ է բերման է ենթարկվել
Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 24-ին, ժամը 22.40-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 38-ամյա Սերգեյ Ս.-ն: Վերջինս սեպտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:














