մարզեր

  • Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Չիվայի բնակիչների հետ

    Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Չիվայի բնակիչների հետ

    Ապրիլի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը հանդիպել են Չիվայի բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Արենի համայնքի Չիվա բնակավայրի արոտների օտարման հարցը: Չիվայի բնակիչները բարձրացրել են գործարար Մհեր Տերտերյանին օտարված արոտի մի մասի վերադարձի խնդիրը, պատճառաբանելով, որ բնակավայրի վարչական շրջանում մնացած արոտավայրերն անբավարար են անասնապահությամբ զբաղվող բնակիչների…

  • Սևանում գրանցվել է շմոլ գազից թունավորման դեպք

    Սևանում գրանցվել է շմոլ գազից թունավորման դեպք

    Ապրիլի 1-ին, ժամը 09.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Սևան քաղաքի 3 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, թունավորվել են տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ գազի կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:…

  • Վարդենյաց լեռնանցքը փակ է․ դժվարանցանելի են մի շարք ճանապարհներ

    Վարդենյաց լեռնանցքը փակ է․ դժվարանցանելի են մի շարք ճանապարհներ

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները: Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա…

  • Գեղարքունիքի մարզպետը պարգևատրեց Գավառի թատրոնի դերասաններին

    Գեղարքունիքի մարզպետը պարգևատրեց Գավառի թատրոնի դերասաններին

    Մարտի 27-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Թատրոնի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրեց Գավառի Լ. Քալանթարի անվան պետթատրոնի դերասաններ Լաուրա Ստեփանյանին, Խաչիկ Ավետիսյանին, Սաթենիկ Թովմասյանին, Հովհաննես Օհանյանին և Նորայր Հերգնյանին: Գնել Սանոսյանը շնորհակալագրերը հանձնեց թատրոնի շենքում, որտեղ ներկա գտնվեց դերասանների ուժերով բեմականացված Մարկ Կամուլետտիի «Սիրային իրարանցում» թատերական ներկայացմանը: «Սիրելի դերասաններ և թատերասերներ, շնորհավորում եմ…

  • Թունավորում Թազագյուղում

    Թունավորում Թազագյուղում

    Մարտի 28-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Թազագյուղ գյուղի 3 բնակիչ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 01.40-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն:

  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

    Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։30-16։30 Արգիշտի փ. 36 սեփական տունը, Իսակովի պող. 10-60 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11:00-17:00 Կամոյի փ. 1-32 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, թիվ 103 դպրոցը, Արաբկիր 45փ. 1-19/1, 47/2,…

  • Թումանյանական փառատոն՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում

    Թումանյանական փառատոն՝ Դիլիջանի կենտրոնական դպրոցում

    Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին էր նվիրվել Դիլիջանի կենտրոնական դպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված երկօրյա փառատոնը, որին առաջին օրը մասնակցել են Դիլիջանի թիվ 6, թիվ 4 և կենտրոնական դպրոցների, իսկ երկրորդ օրը՝ Հաղարծնի, Գոշի, Դիլիջանի թիվ 5 և ավագ դպրոցների թատերախմբերը: Փառատոնի մասնակիցներին ողջունել և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ուղերձն է փոխանցել մարզպետարանի կրթության, մշակույթի…

  • Ամփոփվել են առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները

    Ամփոփվել են առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները

    Մարտի 25-ին Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցում 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած՝ Կապանի և Քաջարանի տարածաշրջանների աշակերտներին Սյունիքի մարզպետի դիպլոմներ հանձնվեցին: Մինչ այդ արարողությունը Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն ամփոփեց մարզային փուլի արդյունքները: Օլիմպիադաներն անց են կացվել հանրակրթական 16 առարկայից. մեր մարզում օլիմպիադաների տարածքային…

  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

    Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 6 մարզում

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։30-16։30 Սայաթ-Նովա պող. 35 շենքի 2-րդ մուտքը, Արամի փ. 86, 88 շենքերը, «Դայմոնդ-Հաուս» հյուրանոցը, Եկմալյան փ. 1/1 շենքը, «Գարդինվեստ» ՍՊ ընկերությունը, «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը միակողմանի, 11:00-16:00 Նոր Արեշ 41փ. 2-17 սեփական տները…

  • Հայտնի են համապետական մաքրության օրվա կոնտակտային հեռախոսահամարները

    Հայտնի են համապետական մաքրության օրվա կոնտակտային հեռախոսահամարները

    Մարտի 23-ին հայտարարված համապետական մաքրության օրվան ընդառաջ` ՀՀ բոլոր մարզպետարանների, համայնքների պաշտոնական կայքերում և ֆեյսբուքյան էջերում արդեն հրապարակվում են տեղեկատվություն շաբաթօրյակի կազմակերպման հետ կապված, տեղադրվում են մաքրման ենթակա տարածքների սխեմաները: Հայտնում են տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Շաբաթօրյակը կազմակերպվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում:Այդ…

  • Հարուցվել է քրգործ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ

    Հարուցվել է քրգործ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիր քաղաքում դիմակավորված անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դիմակավորված երկու անհայտ անձինք, որսորդական հրացանով և ատրճանակով զինված, ապօրինի մուտք են գործել Արմավիր քաղաքի՝ 1970 թվականին ծնված բնակչի տուն: Ենթադրյալ հանցագործություն կատարած…

  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

    Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։30-16։30 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքերը, Հանրապետության փ. 32, 49 շենքերը, Խանջյան նրբ. 5-10 սեփական տները, Ֆիրդուսի փ. 1-32 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Կորյունի փ. 11, 13 շենքերը և հարակից…

  • Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

    Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մարզերում

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։30-16։30 Սայաթ-Նովա պող. 35 շենքի 2, 3 մուտքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Եկմալյան փ. 5 շենքը, Պուշկինի փ. 43 շենքի 3-րդ մուտքը, Պուշկինի փ. 51/1 շենքը, «Գրանդ Ինվեստ» ՍՊ ընկերությունը, քաղ. Կոմզոյան,…

  • ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց

    ՄԻՊ-ը աշխատանքային խումբ է գործուղել Ավշարի դպրոց

    Արարատի մարզի Ավշարի միջնակարգ դպրոցում դասադուլի և գործադուլի հետ կապված իրադարձությունները Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնեցին՝ հաշվի առնելով, որ այդ իրադարձություններն արդեն իսկ ակնհայտորեն խաթարում են երեխաների կրթության իրավունքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ հանձնարարությամբ Ավշարի միջնակարգ դպրոց է գործուղել աշխատակազմի՝ Երեխաների իրավունքների բաժնի պետին ու Քրեական արդարադատության…