մարզեր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Ավանեսովի 1փ. 8 շենքը, Գոգոլի փ. 7/1-92 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Վազգեն Աբգարյան» ՍՊ ընկերությունը, 11:00-15:00 Ավան՝ Խուդյակով փողոցը մասնակի, Խուդյակովի փ. 4-րդ նրբ. 14 սեփական տունը, Խուդյակովի փ.…
Չհայտարարված այց. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պատրաստվում է այցելել Հայաստանի գյուղերից մեկը: Նա արդեն ճանապարհին է, սակայն վարչապետը չցանկացավ նշել, թե որ գյուղն է այցելում: Վարչապետի խոսքով՝ այցը նպատակ ունի պարզել, թե ինչ խնդիրներ կան Հայաստանի գյուղերում, ինչ բողոքներ ունեն, ինչ են սպասում Կառավարությունից: Վարչապետը նշեց, որ այսպիսի այցերը շարունակակն են լինելու: https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/304784580203327/?notif_id=1552725228283146¬if_t=live_video
Կոտայքի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել հափշտակության համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Կոտայքի մարզի բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի բնակիչը՝ ծնված 1987թ., նախապես տեղեկանալով Երևան քաղաքի 23-ամյա բնակչի կողմից վարձավճարով շինարարական գործիքներ տրամադրելու մասին, խարդախության եղանակով ուրիշի գույքի հափշտակություն…
Ոստիկանները խուզարկությամբ Արարատ գյուղում զինամթերք ու դեղահաբեր են հայտնաբերել
Մարտի 13-ին` ժամը 11.00-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ խուզարկություն են կատարել Արարատ գյուղի մի բնակչի տանը կից օժանդակ շինություններում: Խուզարկել են նաև նրա վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան: Մինչև խուզարկությունը սկսելը քաղաքացին ինքնակամ ներկայացրել է առանց փաստաթղթի «ԻԺ» տիպի, 16 տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան, իսկ…
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
Փետրվարի 24-ին, ժամը 12:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Քասախ գյուղի հին գերեզմանատան մոտակայքում գտնվող տներից մեկի նկուղում օձ է նկատել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ…
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-15:00 Նոր-Նորքի 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ջրաշեն 1 և 2 փողոցները, 10։00-16։00 Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Լևոն Սարգսյան փ․ 1, 2,…
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 8 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-16:30 Խաղաղ Դոնի փ. 1 շենքի 1 մուտքը և 23 շենքի 7, 8 մուտքերը, 10։30–16։30 Սարի թաղ 1-5 շարքերը մասնակի, Սարի Թաղ 1-3 փողոցները մասնակի, Որմնադիրների փ. 5-43 սեփական տները, Խորենացի փ. 63-211 սեփական…
ՀՀ ԱԱՏՄ-ն որոշ ուսհաստատություններում արձանագրել է սահմանվածից ցածր ջերմաստիճան
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հայտարարությունը մարզերում կատարած ստուգումների վերաբերյալ. «Մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում հայտնաբերվել է սանիտարական նորմերով սահմանված պահանջներից ցածր ջերմաստիճան։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթներ՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի թվով 18 հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, սանիտարական նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ Վարչական վարույթների…
ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ ստացվել է 78 հաղորդում
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ, հայտնում է 168.am-ը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի,…
ՄԻՊ աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական…
«Արմաթ» համահայկական կրթական ցանցի սաները մրցել են եռաչափ մոդելավորման մրցույթում
Դեկտեմբերի 6-ին՝ Բեսթ Վեսթերն Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Եռաչափ (3D) մոդելավորման մրցույթ, որին մասնակցել են «Արմաթ» համահայկական կրթական ցանցի 38 խմբակի սաներ ՀՀ մարզերից և Արցախից: «Արմաթ» ինժեներական կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այս գիտելիքների փոխանցումը, մրցույթի…
«Լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր». զեկույց՝ 2019 թ. կատարվելիք աշխատանքների վերաբերյալ
ՀՀ կառավարության արտագնա նիստում, որը կայանալու է Գյումրիում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանը կներկայացնի զեկույց՝ աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Հայտնում է galatv.am-ը։ «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու…
ԱԱԾ-ն նոր բացահայտումներ է ներկայացրել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ…














