միլան

  • Միլանը ֆանտաստիկ մեկնարկով կրկնել է 67 տարվա վաղեմության ռեկորդը

    Միլանը ֆանտաստիկ մեկնարկով կրկնել է 67 տարվա վաղեմության ռեկորդը

    Իտալական «Միլանը» ֆանտաստիկ մեկնարկ է գրանցել այս մրցաշրջանում։ Ակումբը Ա Սերիայի 10 տուրերից 9-ում կարող է հաղթել, իսկ մեկ խաղ էլ ավարտել է ոչ-ոքի։ Երեկ «Տորինոյին» հաղթելուց հետո պարզվեց, որ «Միլանը» վերջին 67 տարիների իր լավագույն մեկնարկն է գրանցել։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ միլանյան ակումբը նման արդյունք վերջին անգամ գրանցել էր…

  • Միլանը պատմական հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

    Միլանը պատմական հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների Լիգայում

    Իտալական «Միլանը» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ փուլում պարտվեց «Պորտուին»։ Ընդհանրապես, միլանյան ակումբը պարտություն է կրել խմբայինի բոլոր 3 խաղերում։ Այս ցուցանիշը «Միլանի» համար հակառեկորդ է։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ իր պատմության մեջ առաջին անգամ «Միլանը» պարտություն է կրում ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային 3 խաղերում։ Նշենք, որ «Միլանը» 3 խաղերում էլ…

  • Միլանի ձախեզրային պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

    Միլանի ձախեզրային պաշտպանը վարակվել է կորոնավիրուսով

    Ֆրանսիայի հավաքականի ու «Միլանի» ձախեզրային պաշտպան Տեո Էրնանդեսը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը: Ֆուտբոլիստի թեստի պատասխանը եղել է դրական: «Միլանը» հաղորդում է, որ ֆուտբոլիստն իրեն լավ է զգում:  

  • Իսկոն մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի Իտալիայում

    Իսկոն մեծ հավանականությամբ կարիերան կշարունակի Իտալիայում

    Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Իսկոն մեծ հավանականությամբ կարող է կարիերան շարունակել իտալական «Միլանում»։ Բանն այն է, որ միլանյան ակումբը հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով, իսկ վերջինս էլ տվել է իր համաձայնությունը տեղափոխվել «Միլան»։ Այս մասին հայտնում է Todo Fichajes-ը։ Նշվում է, որ Իսկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։ Տեղափոխությունը կարող է կայանալ առաջիկա ձմեռային տրանսֆերի…

  • Մահացել է ռումինացի միլիարդատեր Դան Պետրեսկուն

    Մահացել է ռումինացի միլիարդատեր Դան Պետրեսկուն

    Euronews-ի հաղորդմամբ՝ Միլանում վթարի է ենթարկվել 68-ամյա ռումինացի միլիարդատեր Դան Պետրեսկուն։ Կործանված ինքնաթիռի մեջ եղել են Պետրեսկուի կինը, 30-ամյա որդին, ինչպես նաև իտալացի գործարար Ֆիլիպո Նաշիմբենեն կնոջ և փոքր երեխայի հետ: Բոլորը զոհվել են։ Դան Պետրեսկուն Ռումինիայի կարողությունը գնահատվում է 3 միլիարդ եվրո:

  • Ամռանը ՊՍԺ տեղափոխված Դոնարուման կարող է լքել ակումբը

    Ամռանը ՊՍԺ տեղափոխված Դոնարուման կարող է լքել ակումբը

    Ընդամենը ամիսներ առաջ «Միլանից» ՊՍԺ տեղափոցված Ջանլուիջի Դոնարուման կարող է կրկին վերադառնալ Ա Սերիա։ Բանն այն է, որ ՊՍԺ-ի նորեկ դարպասապահը նորմալ խաղաժամանակ չի ստանում ֆրանսիական ակումբում։ Այս մասին գրում է Todofichajes-ը։ Նշվում է, որ հնարավոր է 22-ամյա դարպասապահը վարձավճարով տեղափոխվի «Յուվենտուս»։

  • Իսկոյով հետաքրքրված է Միլանը

    Իսկոյով հետաքրքրված է Միլանը

    Մարդրիդի «Ռեալի» կիսապաշտպաններից Իսկոն կարող է տեղափոխվել իտալական «Միլան»։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Նշվում է, որ ակումբը մտադրություն ունի ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ Իսկոյի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։

  • Յուվենտուսը գրանցել է 60 տարվա մեջ ամենավատագույն արդյունքը

    Յուվենտուսը գրանցել է 60 տարվա մեջ ամենավատագույն արդյունքը

    Թուրինի «Յուվենտուսը» խիստ անհաջող է մեկնարկել իտալական Ա Սերիայում։ Բանն այն է, որ 4 տուրերի ընթացքում «Յուվեն» չի տարել գեթ մեկ հաղթանակ։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ թուրինյան ակումբը նվան արդյունք չէր գրանցել 1961/1962 մրցաշրջանից այս կողմ։ Այս պահի դրությամբ «Յուվենտուսն» ունի վաստակած 2 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը։…

  • Միլանում ջրհեղեղը խաթարել է օդանավակայանի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Միլանում ջրհեղեղը խաթարել է օդանավակայանի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Այժմ էլ Միլանում են հորդառատ անձրևները խնդիրներ առաջացրել։ Այս անգամ տուժել է Մալպենսա օդանավակայանը, որի աշխատանքը խաթարվել է։ Օդանավակայանի աշխատակիցներին տարհանել են այդտեղից նավակների միջոցով։ Այս մասին հայտնում է Townsville Bulletin-ը։ https://twitter.com/BAN05063867/status/1438600250856460293?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1438600250856460293%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F986669.html

  • Բարսան հետաքրքրված է Միլանի կիսապաշտպանով

    Բարսան հետաքրքրված է Միլանի կիսապաշտպանով

    Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսսիեն հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» դիտակետում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Ֆուտբոլիստը հաջորդ ամառ դառնալու է ազատ գործակալ ու «Բարսան» պատրաստվում է պայքարել նրան ձեռք բերելու համար։ Կեսսիեյով հետաքրքրված են նաև մի շարք այլ գրանդ ակումբներ, օրինակ՝ ՊՍԺ-ն։

  • Իբրան ռեկորդ է սահմանել Ա Սերիայում

    Իբրան ռեկորդ է սահմանել Ա Սերիայում

    Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը Ա Սերիայում ռեկորդ է սահմանել։ Նա «Լացիոյի» դեմ 3-րդ տուրի խաղի ժամանակ գոլ է հեղինակել ու դրա շնորհիվ դարձել Ա Սերիայի պատմության գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։ Զլատանը գոլը հեղինակել է 39 տարեկան 344 օրական հասակում։ Այս մասին հայտնում է Squawka Football-ը։ Իբրան այս ցուցանիշով շրջանցել է «Պարմայի» պաշտպան Բրուն…

  • Ինտերը հետաքրքրված է Արսենալի դարպասապահով

    Ինտերը հետաքրքրված է Արսենալի դարպասապահով

    «Ինտերը» հետաքրքրված է «Արսենալի» դարպասապահ Բերնդ Լենոյով: Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստվում է ազատ գործակալ դառնալ հաջորդ ամռանը, իսկ «Ինտերը» դիտարկում է անվճար տրանսֆերի հարցը: Սակայն «Արսենալը» պատրաստ չէ Լենոյին անվճար բաց թողնել: Այս մասին տեղեկանում ենք skysports.com–ից։

  • Հայտնի է՝ երբ Իբրահիմովիչը կվերադառնա խաղադաշտ

    Հայտնի է՝ երբ Իբրահիմովիչը կվերադառնա խաղադաշտ

    «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ասել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Ա Սերիայի նոր մրցաշրջանի առնվազն երկու տուր: Նշվում է, որ ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել մայիսին ստացած ծնկի վնասվածքից: Վնասվածքից հետո «Միլանի» 39-ամյա առաջատարը վիրահատության է ենթարկվել: Պիոլին ասել է, որ ֆուտբոլիստը ֆիզիկապես արդեն իրեն լավ է զգում, բայց նա դեռ չի աշխատում…

  • Կոնտին կարող է հեռանալ Միլանից

    Կոնտին կարող է հեռանալ Միլանից

    «Միլանը» ցանկանում է բաժանվել Անդրեա Կոնտիից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Նշվում է, որ ֆուտբոլիստը չի մտնում մարզիչ Պիոլիի ծրագրերի մեջ: Աշխատանքային պայմանագիրը գործում է ևս մեկ տարի: «Սամպդորիան» և «Ջենոան» պաշտպանին ձեռք բերելու հիմնական հավակնորդներն են: Այս մասին տեղեկանում ենք tuttomercatoweb.com-ից: