միլան
Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է Միլանին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապագան «Ռոմայում» կրկին շարունակում է մնալ անորոշ։ Այժմ էլ խոսակցություններ կան, որ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան առաջակել է «Միլանին»՝ գնել հայ ֆուտբոլիստին։ Այս մասին հայտնում է II Tempo-ն։ Նշվում է, որ նման առաջարկ Ռայոլան արել է Ջանլուիջի Դոնարումայի պայմանագրի կետերը քննարկելու ընթացքում։ Հիշեցնենք, որ Մխիթարյանի ներկայիս պայմանագիրը «Ռոմայի» հետ…
Ռայոլան Մխիթարյանի ծառայություններն առաջարկել է Միլանին
Գործակալ Մինո Ռայոլան «Միլանին» առաջարկել է հարձակման գիծն ուժեղացնելու նոր տարբերակ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Մինչ այս հայտնել էինք` Il Tempo-ի հաղորդմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը մինչև մայիսի 31-ը պետք է վերջնական որոշում կայացնի «Ռոմայում»՝ իր ապագայի վերաբերյալ: Կա՛մ նա կլքի թիմը, կա՛մ պետք է երկարաձգի գործող պայմանագիրը: Ռայոլան, Ջանլուիջի Դոննարումայի պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ, առաջ է…
Մխիթարյանը մինչև մայիսի 31-ը պետք է վերջնական որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ
Il Tempo-ի հաղորդմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը մինչև մայիսի 31-ը պետք է վերջնական որոշում կայացնի «Ռոմայում»՝ իր ապագայի վերաբերյալ: Կա՛մ նա կլքի թիմը, կա՛մ պետք է երկարաձգի գործող պայմանագիրը: Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ, որի ղեկավարությամբ խաղացել…
Միլանը կրկնել է Ինտերի ռեկորդը
Իտալական «Միլանին» երեկ հաջողվել է կրկնել է «Ինտերի» ռեկորդը։ Այս մասին հաղորդում է Opta-ն։ Նշվում է, որ միլանյան ակումբը երեկ տարավ այս մրցաշրջանի արտագնա հանդիպումներում իր 15-րդ հաղթանակը։ Ըստ աղբյուրի՝ նման արդյունք հաջողվել էր գրանցել «Ինտերին»՝ 2006/2007 թթ․ մրցաշրջանում։ Հաջորդ խաղում «Միլանը» կարող է այս գերազանցել «Ինտերին» ու նոր ռեկորդ սահմանել։
Միլանը ներկայացրել է եկող մրցաշրջանի տնային նոր մարզահագուստը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալական «Միլանը» Twitter-ի իր էջում ներկայացրել է ակումբի նոր մարզաշապիկը։ Այն նախատեսված է լինելու 2021/22 մրցաշրջանում տնային խաղերի համար։ Introducing the Milan state of mind: here's our new @pumafootball 2021/22 Home Shirt 🔴⚫ #MoveLikeMilan #SempreMilan — AC Milan (@acmilan) May 11, 2021
Եվրոպական 12 առաջատար ակումբներ ստեղծում են Սուպերլիգա
Եվրոպական 12 թիմեր մտադիր են ստեղծել նոր մրցաշար՝ Եվրոպայի Սուպերլիգա։ Այս մասին հայտնում է Sport Express-ը, որը ներկայացրել է ակումբերի տարածած հայտարարությունը։ Այս ակումբներն են՝ «Միլանը», «Արսենալը», «Աթլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը»։ Նշվածները կլինեն մրցաշարի հիմնադիր-ակումբները, որոնք պարտադիր կմասնակցեն մրցաշարին, իսկ ևս 3 ակումբներ կմիանան նրանց մեկնարկից…
Կեսիեն տպավորիչ ցուցանիշ է գրանցել
Իտալիայի Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում «Միլանը» 3-1 հաշվով հաղթեց «Պարմային»: «Միլանում» հաղթական գոլի հեղինակ դարձավ Կեսիեն։ Նշենք, որ 12 տարվա մեջ Կեսիեն «Միլանի» միակ կիսապաշտպանն է, որ Ա Սերիայի 30 տուրից հետո հատել է 10 գոլի սահմանը: Վերջին անգամ նման արդյունք 2008/09 մրցաշրջանունմ գրանցել է Իզեքսոն Կական:
Ես ապացուցելու ոչինչ չունեմ․ Իբրահիմովիչ
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Աշխարհի գավաթի 2022 ընտրական փուլում Կոսովոյի հավաքականին հաղթելու մասին, որտեղ կատարել է նաև շքեղ գոլային փոխանցում: Ֆուտբոլիստը նշել է, որ ինքը այլ դիրքերում է։ «Հիմա ես բոլորովին այլ դիրքում եմ: Ես ապացուցելու ոչինիչ չունեմ: Ես այլ բան չունեմ անելու, քան զվարճանալ: Նկատի ունեմ, որ ես 39 տարեկան եմ…
Իբրան Շվեդիայի հավաքականի կազմում ռեկորդ է գրանցել
Իտալական «Միլանի» լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի ազգային հավաքականի կազմում ռեկորդի հեղինակ է դարձել։ Նա երեկ կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում՝ Վրաստանի դեմ խաղում, խաղադաշտ է դուրս եկել 39 տարեկան 173 օրական հասակում։ Սա Շվեդիայի հավաքականի դեպքում ռեկորդային տարիք է։ Այսպիսով՝ Իբրան դարձել է Շվեդիայի հավաքականի կազմում դաշտ դուրս եկած ամենատարեց ֆուտբոլիստը։ Նախորդիվ…
Տարիների ընթացքում ինձ ավելի ու ավելի երիտասարդ եմ զգում․ Իբրահիմովիչ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է իր մարզավիճակի մասին և պատասխանեց այն հարցին, թե կերկարաձգվի՞ ակումբի հետ պայմանագիրը: Նա նշել է, որ չի ցանկանում խոսել տարիքի մասին։ «Ես նման եմ Բենջամին Բաթոնին, տարիների ընթացքում ինձ ավելի ու ավելի երիտասարդ եմ զգում: Ես ուզում եմ իմ խաղով ապացուցել, որ արժանի եմ պայմանագրի երկարաձգմանը: Ամեն ինչ վերահսկելի…
Ինտերի պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ
«Ինտերի» պաշտպանը կարող է կարիերան շարունակի Անգլիայում։ Նշվում է, որ «Լիվերպուլը» ամենայն հավանականությամբ ցանկանում է ձեռք բերել Ալեսանդրո Բաստոնին։ Ընթացիկ մրցաշրջանում Բաստոնին մասանակցել է Ա Սերիայի 24 հանդիպման: Այս մասին տեղեկանում ենք transfermarketweb.com-ից:
Իբրան հրավիրվել է Շվեդիայի հավաքական
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը տարիների դադարից հետո, կարծես թե, կրկին հանդես է գալու Շեդիայի ազգային հավաքականում։ Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն՝ Իբրան հրավիրվել է հավաքական՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության որոկավորման խաղերի ու Էստոնիայի հետ ընկերական հանդիպման համար։ Բայց նշվում է, որ «Միլանը» դեռևս չի հաստատել այս տեղեկատվությունը։ Ըստ աղբյուրի՝ շատ բան է կախված…
Իբրահիմովիչը պայմանագիրը կերկարաձգի Միլանի հետ
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կերկարաձգի պայմանագիրն իտալական ակումբի հետ: Նշվում է, որ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Իբրահիմովիչը մեկ մրցաշրջանի համար կստանա 7 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև հունիսի 30-ը։ Այս մասին տեղեկանում ենք Corriere della Sera-ից։
Իբրան խցանման մեջ է ընկել ու Սան Ռեմոյի փառատոնին ուղևորվել է մոտոցիկլետով
«Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը պատմել է, թե ինչպես է հասել Սան Ռեմոյի երաժշտական փառատոնին։ «3 ժամ խցանման մեջ անցկացնելուց հետո վարորդին խնդրեցի բացել մեքենայի դուռը և բաց թողնել ինձ: Ես կանգնեցրի մի մոտոցիկլավարի և խնդրեցի ինձ տանել Սան Ռեմո: Հասկանում եմ, որ դա անհավանական է թվում, այդ պատճառով տեսանյութ եմ ձայնագրել: Հնարավոր է, որ…














