միլան
Խաղը բոլորովին այլ է լինելու. Միլանն ու Չելսին ուժերով գրեթե հավասար են
«Չելսիի» գլխավոր մարզիչը Չեմպիոնների լիգայի «Միլանի» հետ արտագնա հանդիպման նախօրեին ասել է. «Անցյալ շաբաթ Լոնդոնում «կապույտները» 3:0 հաշվով հաղթեցին «ռոսոներիներին»: Մենք իսկապես ցանկանում ենք հաղթել «Սան Սիրոյում» և կփորձենք դա անել: Սա անհավանական մարզադաշտ է, և խաղը շատ տարբեր կլինի: «Միլանը» կփորձի օգտվել տան պատերից, ինչպես մենք արեցինք: Երկու լավ թիմեր՝ մոտավորապես հավասար ուժերով։ Անհամբեր…
Մանչեսթեր Սիթին մտադիր է ձեռք բերել Ռաֆայել Լեաուին
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ձեռք բերել Իտալիայի չեմպիոն «Միլանի» եւ Պորտուգալիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուին, հաղորդում է Manchester Evening News-ը։ Ռաֆայել Լեաուն 2019թ․ օգոստոսին ֆրանսիական «Լիլից» է տեղափոխվել «Միլան»։ Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Ռաֆայել Լեաուի տրանսֆերային արժեքը գնահատում է 70…
Պապարացիները ֆիքսել են Լոպեսին և իր սիրելիին Միլանում զբոսնելիս
Ջենիֆեր Լոպեսն ու դերասան, պրոդյուսեր Բեն Աֆլեքը, իրենց մեղրամիսն են վայելում Եվրոպայում: Daily Mail-ի փոխանցմամբ՝ պապարացիները ֆիքսել են զույգին Իտալիայում՝ Միլանում: Կադրերում նրանք քայլում են ձեռք ձեռքի բռնած: Պարբերականը գրում է, որ սա զույգի երկրորդ մեղրամիսն է, առաջինը Փարիզում էր: Լոպեսն ու Աֆլեքն օգոստոսի քսանին շքեղ պսակադրություն են կազմակերպել ԱՄՆ-ում:
Միլանը նոր սեփականատեր ունի
«Միլանը» հայտարարել է սեփականատիրոջ փոփոխության մասին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Գործարքը գնահատվում է 1,2 միլիարդ եվրո։ Նոր սեփականատեր է դարձել ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային հիմնադրամը։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Elliott-ը կպահպանի բաժնետոմսերի մի մասն ակումբում, ինչպես նաև Տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչներին՝ դրանով իսկ ամրապնդելով RedBird-ի և Elliott-ի միջև համագործակցությունը։ RedBird-ի համար…
Իտալական գրանդը հետաքրքրված է Ալլերի ծառայություններով
«Միլանը» պատրաստ է գնել «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլերի տրանսֆերը, հայտնում է իտալական Calciomercato-ն։ Ամստերդամցիները բաց կթողնեն 27-ամյա խաղացողին, եթե այս ամառ ստանան 40 մլն եվրոյի առաջարկ: Այս մրցաշրջանում Ալլերը բոլոր մրցաշարերում խփել է 34 գոլ, այդ թվում՝ 21-ը Էրեդիվիզիում, ուստի խաղացողի տրանսֆերի նկատմամբ պահանջարկը հսկայական է: Իվուարցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։
Անդրեյ Շևչենկոն կարող է դառնալ իտալական ակումբի համասեփականատերը
«Միլանի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն մեկնել է Պեսկարա՝ իտալական համանուն ֆուտբոլային ակումբի ձեռքբերմանը հնարավոր մասնակցության համար, հայտնում է Il Pescara-ն։ Շևչենկոն իտալական կոնսորցիումի հետ կարող է դառնալ ակումբի գնորդը։ Խոսքը «Պեսկարայի» վերահսկիչ փաթեթի ձեռքբերման մասին է։ Շևչենկոն կարող է լինել ակումբով հետաքրքրվող մի խումբ ձեռնարկատերերի թիմի ղեկավար, կամ կարող է դառնալ բաժնետոմսերի…
Իբրան Ա Սերիայում նոր ռեկորդ է սահմանել
Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը շարունակում է իր տարիքային ռեկորդների շարքը։ «Լացիոյի» հետ Ա Սերիայի հերթական տուրում կայացած խաղում Իբրան դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ Այդ պահին նա եղել է 40 տարեկան 6 ամսական և 21 օրական։ Այսպիսով, նա դարձել է Ա Սերիայի պատմության՝ գոլային փոխանցում կատարած ամենատարեց ֆուտբոլիստը։ Այս մասին հայտնում…
Իբրան սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին
Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին․ պատճառը շատ վնասվածքներն են։ Այս մասին գրում է Calciomercato-ն։ Պարբերականի պնդմամբ՝ շատ վնասվածքները ստիպում են 40-ամյա հարձակվողին չշարունակել կարիերան։ Ըստ աղբյուրի, եթե «Միլանն» այս մրցաշրջանում դարձավ Իտալիա չեմպիոն, ապա Զլատանը հենց այս մրցաշրջանում էլ կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան։ Նշենք, որ չնայած…
Արսենալն ու Միլանը կպայքարեն Ասենսիոյի տրանսֆերի համար
Անգլիական «Արսենալը» «աչքի տակ է առել» Մադրիդի «Ռեալի» իսպանացի ֆուտբոլիստ Մարկո Ասենսիոյին։ Այս մասին Twitter-ում գրել է լրագրող Նիկոլո Շկիրան։ Վերջինս նշում է, որ լոնդոնյան ակումբը կփորձի 26-ամյա հարձակվողին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը պատրաստ է վաճառել Ասենսիոյին 30 միլիոն եվրոյով։ Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Արսենալի» հետ կպայքարի նաև իտալական «Միլանը»։…
Կզղջամ դրա համար մինչև կյանքիս վերջ․ Իբրան կրկին խոսել է իր ապագայից
Իտալական «Միլանի» 40-ամյա աստղ Զլատան Իբրահիմովիչը կրկին անդրադարձել է կարիերան ավարտելու թեմային։ Շվեդ հարձակվողի խոսքերը մեջբերում է UEFA-ն։ Իբրան ասել է, որ դեռ չի որոշել, երբ կավարտի կարիերան։ Նա նշել է, որ չի ցանկանում հետո զղջալ ֆուտբոլից հեռանալու համար, որ կարող էր ավելի երկար խաղալ։ Իբրայի խոսքով՝ կխաղա այնքան, մինչև իրենից լավին չտեսնի։
Միլանի ֆուտբոլիստը Բարսայի համար բուժզննում է անցել
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն բուժզննում է անցել կատալոնական «Բարսելոնայի» համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Նա նշում է, որ 25-ամյա կոտդիվուարցին բուժզննումն անցել է Շվեյցարիայում։ Ըստ լրագրողի՝ Կեսիեն «Բարսա» կտեղափոխվի ամռանը, երբ ավարտվի ֆուտբոլիստի ու «Միլանի» միջև այժմ գործող պայմանագիրը։ Իսպանական ակումբը ֆուտբոլիստին տարեկան կվճարի 7 միլիոն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը…
Բարսան ցանկանում է գնել Միլանի ֆուտբոլիստին
Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է ամռանը ձեռք բելեր «Միլանի» ֆուտբոլիստ Ֆրենկ Կեսին։ Այս մասին գրում է Ջանլուկա Դի Մարցիիոն։ Նշվում է ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև այս ամառ ու պայմանագիրը երկարաձգելու մասին խոսակցություններ դեռևս չկան։ Ըստ աղբյուրի՝ «Բարսան» պատրաստ է տարեկան վճարել Կեսին 6,5 միլիոն եվրո։
Դեպայը իտալական գրանդների ուշադրության կենտրոնում է
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը հայտնվել է «Ինտերի», «Միլանի» ու «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ավելի վաղ խոսվում էր, որ «Բարսան» ու «Յուվեն» կփոխանակվեն ֆուտբոլիստներով (Դեպայը Մորատայի փոխարեն), սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Հոլանդացու ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։
Միլանը բաց չի թողնի ալժիրցի կիսապաշտպանին
Իտալական «Միլանի» ալժիրցի կիսապաշտպան Իսմայել Բենասերը կթարմացնի իր պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին գրում է Goal-ը։ Նշվում է, որ նոր պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2026 թվականը։ Ըստ աղբյուրի՝ Բենասերը նոր պայմանագրով կստանա տարեկան 3,2 միլիոն եվրո։ Նշվում է նաև, որ այս պահին բանակցությունները եզրափակիչ փուլում են։
Պիոլին ասել է, թե ինչու այդքան շուտ փոխարինվեց Իբրան
«Միլան» – «Յուվենտուս» խաղի առաջին կեսի 28-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը փոխարինվեց։ Նրա փոխարեն դաշտ դուրս եկավ Օլիվիե Ժիրուն։ Իբրայի փոխարինմանն անդրադարձել է «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։ Վերջինս նշել է, որ Իբրան ցավ է զգացել աքիլեսյան գարշապարի մասում որից հետո փոխարինվել է։ Պիոլին հույս է հայտնել, որ Իբրահիմովիչը դաշտ կվերադառնա առաջիկայում։ Պիոլիի խոսքերը փոխանցում է…