միլան

  • Նաինգոլանի հետ պայմանագիրը խզվել է

    Նաինգոլանի հետ պայմանագիրը խզվել է

    Երկկողմանի համաձայնությամբ խզվել է Ռաջա Նաինգոլանի հետ պայմանագիրը: Նշվում էր, որ ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել «Բեշիքթաշը», իսկ կիսապաշտպանը ցանկանում է վերադառնալ «Կալյարի»: Նաինգոլանը «Կալյարիում» խաղացել է նաև 2010-2014 թթ․։ Այս մասին տեղեկացնում է Միլանի «Ինտեր»-ի պաշտոնական կայքը։

  • Իբրայի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է մինչև սեպտեմբեր

    Իբրայի վերադարձը խաղադաշտ հետաձգվում է մինչև սեպտեմբեր

    Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ծնկի վնասվածքից դեռևս լրիվ չի ապաքինվել ու կարող է բաց թողնել Ա Սերիայի առաջին հանդիպումը «Սամպդորիայի» հետ՝ օգոստոսի 23-ին։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ վտանգ կա վնասվածքի կրկնության, այդ պատճառով՝ Իբրան կշարունակի վերականգնողական գործընթացը։ Ըստ աղբյուրի՝ շվեդ հարձակվողի վերադարձը նախատեսվում է սեպտեմբերին։

  • Պաբեգան կարող է մնալ Միլանում

    Պաբեգան կարող է մնալ Միլանում

    «Միլանի» ղեկավարությունը մտափոխվել է կիսապաշտպան Տոմմասո Պաբեգային վաճառելու հարցում: Նշվում է, որ ֆուտբոլիստը իր խաղերով մտափոխել է արզչական շտաբին, որ պատրաստ է պայքարել հիմնական կազմում տեղի համար: «Միլանը» պատրաստ կլինի կիսապաշտպանին վարձավճարով բաց թողնել միայն այն դեպքում, եթե թիմ գան նոր կիսապաշտպան: Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները:

  • Ջեկոն կարող է տեղափոխվել Ինտեր

    Ջեկոն կարող է տեղափոխվել Ինտեր

    «Ինտերի» հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն «Ատալանտայի» ֆուտբոլիստ Դուվան Զապատայով և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչով: Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է նաև «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով, ում տեսնում է Ռոմելու Լուկակուին փոխարինող։ Այս մասին տեղեկանում ենք  Calciomercato-ից։

  • Ռեալը ցանկանում է վաճառել Իսկոյին

    Ռեալը ցանկանում է վաճառել Իսկոյին

    «Ռեալը» ցանկանում է բաժանվել կիսապաշտպան Իսկոյից։ Նշվում է, որ ակումբը պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստին 18 մլն եվրոյով, քանի որ չի ցանկանում նրան հաջորդ ամռանը անվճար կորցնել։ Իսկոյի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», բայց կիսապաշտպանի աշխատավարձը կարող է խանգարել տեղափոխությանը։ Ներկայումս Իսկոն մրցաշրջանում 6,5 մլն եվրո է ստանում։ «Միլանը» պատրաստ չէ ֆուտբոլիստին նման գումար վճարել։ Այս մասին…

  • Բարսայի նախկին հարձակվողն ավարտեց կարիերան

    Բարսայի նախկին հարձակվողն ավարտեց կարիերան

    Ֆուտբոլային կարիերան ավարտեց «Բարսելոնայի» նախկին հարձակվող Մաքսի Լոպեսը։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր էջում: Նա կատալոնական ակումբ է տեղափոխվել 2005 թվականին։ Բացի «Բարսելոնան», Լոպեսը խաղացել է նաև այնպիսի գրանդ ակումբում, ինչպիսինն է «Միլանը»։

  • Ամեն ինչ կանեմ, որ ընդմիշտ մնամ Միլանում․ Կեսիե

    Ամեն ինչ կանեմ, որ ընդմիշտ մնամ Միլանում․ Կեսիե

    «Միլանի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեն նշել է, որ պատրաստ է առաջիկայում երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը: Ֆուտբոլիստը ասել է, որ ուզում է կարիերան շարունակել ակումբում և ապագայում իրեն տեսնում է նախագահ։ «Հենց վերադառնամ Օլիմպիական խաղերից, ամեն ինչ կանեմ, որ ընդմիշտ մնամ «ռոսոներիների» հետ: Ակումբի ղեկավարությունը գիտի իմ ծրագրերի մասին»,- մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Նիկոլո Շիրան:  

  • Դիասը մազերի մի մասը կարմիր է ներկել՝ ի պատիվ Միլանի (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Դիասը մազերի մի մասը կարմիր է ներկել՝ ի պատիվ Միլանի (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Հարձակվող Բրահիմ Դիասը խոստացել էր, որ «Միլան» տեղափոխվելուց հետո մազերը ներկելու է ակումբի գույներին համապատասխան։ Այսպիսով՝ Դիասը պահել է իր խոստումն ու մազերը ներկել սև-կարմիր երանգով։ Նա դրա վերաբերյալ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում։

  • Ատլանտան հետաքրքրված է Պոբեգայի ծառայություններով

    Ատլանտան հետաքրքրված է Պոբեգայի ծառայություններով

    «Միլանի» կիսապաշտպան Թոմմասո Պոբեգան կարող է կարիերան շարունակել այլ ակումբում: Հայտնի է, որ «Ատալանտան» արդեն որոշ ժամանակ է, ինչ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում 21-ամյա խաղացողի նկատմամբ: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Միլանը պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 10-12 միլիոն եվրոյի դիմաց: Այս մասին t calciomercato.com-ը։

  • Միլանն ու Յուվենտուսը հետաքրքրված են Ջեկոյով

    Միլանն ու Յուվենտուսը հետաքրքրված են Ջեկոյով

    Իտալական «Յուվենտուսն» ու «Միլանը» հետաքրքրված են «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Gazetta-ն։ Նշվում է, որ Ջեկոյի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին, բայց Ջոզե Մոուրինյոն պատրաստ է նրան բաց թողնել։ Ջեկոյի տրանսֆերը գնահատվում է 4 միլիոն եվրո։

  • Դոնարուման կարող էր դառնալ Միլանի դեմքը․ Իբրահիմովիչ

    Դոնարուման կարող էր դառնալ Միլանի դեմքը․ Իբրահիմովիչ

    «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչն իր կարծիքն է հայտնել Ջանլուիջի Դոնարումայի մասին, ով հեռանում է միլանյան ակումբից։ «Շատ ափսոս, որ Ջանլուիջին հեռանում է: Ինձ հաճախ են հարցնում՝ ֆուտբոլիստները շատ գումար չե՞ն պահանջում: Ես էլ ասում եմ՝ իսկ որքա՞ն արժե Դոնարուման. նա կարող էր 20 տարի լինել «Միլանի» հիմնական դարպասապահը: Դե լավ, 20-ը չափազանցրեցի, նա Իբրան…

  • Միլանն արդեն լրջորեն է դիտարկում Մխիթարյանին ձեռք բերելու հարցը

    Միլանն արդեն լրջորեն է դիտարկում Մխիթարյանին ձեռք բերելու հարցը

    Իտալական «Միլանը» սկսել է լրջորեն դիտարկել «Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հարցը։ Բանն այն է, որ ակումբի ֆուտբոլիստ Հական Չալհանօղլուն լավ առաջարկ է ստացել Կատարից՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձի տեսքով, ու «Միլանում» կարծում են, որ թուրք ֆուտբոլիստը չի հրաժարավի այդ առաջարկից։ Սրա պատճառով ակումբում փոխարինող են փնտրում հարձակողական ոճի կիսապաշտպանին, որը կարող…

  • Միլանը ցանկանում է ձեռք բերել Դիասին

    Միլանը ցանկանում է ձեռք բերել Դիասին

    «Միլանի» սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հաստատել է, որ ակումբը պատրաստվում է «Ռեալից» գնել հարձակվող Բրայմ Դիասի տրասնֆերային իրավունքները: Մասարան ասել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն «Ռեալի» հետ: «Մենք լավ հարաբերություններ ունենք «Ռեալի» հետ ու նրանց հետ կքննարկենք Դիասի տեղափոխությունը»,-ասել է Մասարան: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:

  • Մխիթարյանը խնդրել է Ռայոլային՝ իր համար նոր ակումբ գտնել

    Մխիթարյանը խնդրել է Ռայոլային՝ իր համար նոր ակումբ գտնել

    Մամուլը չի դադարում շրջանառվել Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ լուրերով։ Բանն այն է, որ մեծ հավանականությամբ հայազգի կիսապաշտպանը կհեռանա իտալական «Ռոմայից»։ Այս ֆոնին՝ II Tempo-ից հայտնում են, որ Մխիթարյանը խնդրել է իր գործակալ Մինո Ռայոլային՝ իր համար նոր ակումբ գտնել։ Սրանից առաջ էլ նույն II Tempo-ն հայտնեց, որ Ռայոլան հայ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Միլանին»։ Հիշեցնենք,…