մրցանակ
Ասանժը արժանացել է ԶԼՄ-ների ազատության` Եվրախորհրդարանի մրցանակին
Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի ստացել է WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը կալանքի տակ է, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Եվրախորհրդարանում, Ստրասբուրգում։ Ասանժին այդ մրցանակին…
New York Times-ը Պուլիցերյան մրցանակ է ստացել Թրամփի ենթադրյալ խարդախությունների հետաքննության համար
Վարպետության համար Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներ են դարձել The New York Times-ի լրագրողներ Դևիդ Բարսթոուն, Սյուզաննա Քրեյգը և Ռաս Բյութները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ ֆինանսական խարդախությունների մասին հրապարակումների համար։ WSJ-ն մրցանակ է ստացել՝ նախագահին սեռական կապերի մեջ մեղադրող կանանց վճարելու թեման հետաքննելու համար։ Լռության համար վճարումներն իբրև թե իրականացվել են նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենի…
Թուրք ազատազրկված ընդդիմադիրի գիրքը Ֆրանսիայում մրցանակի է արժանացել
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ազատազրկված նախագահ Սելահեթթին Դեմիրթաշի գիրքը Ֆրանսիայում մրցանակի է արժանացել: Cumhuriyet.com.tr կայքի հաղորդմամբ` ԺԴԿ նախկին նախագահ Սելահեթթին Դեմիրթաշի` 2017 թվականին հրատարակված և ֆրանսերեն թարգմանված «Սեհեր» («Լուսաբաց») գիրքն արժանացել է Մոնլուչի «Դիմադրության և ազատության» մրցանակին: Մրցանակը շնորհվում է ամեն տարի` ի պատիվ Լիոնում նացիստական օկուպացիայի դեմ ցուցաբերված դիմադրության, և տրվում է դիմադրությանը…
«Սպիտակ» ֆիլմն արժանացել է մրցանակի
Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում Է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները, որը փետրվարի 6-10-ը տեղի է ունեցել Մերձմոսկվայում: «Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը և «Սպիտակ» ֆիլմը լավագույններն են դարձել Վյաչեսլավ Տիխոնովի անվ.…
«Կանաչ գիրք» ֆիլմը նվաճել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակը
Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք» ֆիլմը դարձել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակակիր գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բևերլի-Հիլզում։ Ֆիլմը պատմում է 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում հայտնի ջազագային դաշնակահար Դոն Շիրլիի և նրա վարորդ-թիկնապահի ուղևորության մասին, որի ժամանակ նրանք օգտվում են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերի այսպես կոչված Կանաչ գրքից։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ»…
Հայտնի են տարվա լավագույն եվրոպական ֆիլմերը
European Film Awards եվրոպական կինոակադեմիայի տարվա լավագույն եվրոպական կոմեդիա մրցանակին արժանացել է բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմը: Այս մասին նշվում է մրցանակաբաշխության կայքում: Միևնույն ժամանակ, «լավագույն եվրոպական ֆիլմ» անվանակարգում հաղթող և գլխավոր մրցանակակիր է դարձել լեհ ռեժիսոր Պավել Պավիկովսկու «Սառը պատերազմ»-ը: Ժապավենն, ընդհանուր առմամբ, ստացել է հինգ մրցանակ՝ լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի (Ջոանա…
Բանտում պատիժը կրող լրագրող Արմենակ Դավթյանը նախարարի մրցանակի է արժանացել
Դեկտեմբերի 13-ին ««Հանրային հայացք՝ փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում»» թեմայով լրագրողական մրցույթի մասնակից, անազատության մեջ գտնվող լրագրող Արմենակ Դավթյանը արժանացել է ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակի՝ բանտային կրթության կարևորությանն անդրադառնալու համար, տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է այն հանգամանքը, որ հոդվածագիրը, գտնվելով փակ հաստատությունում՝ ՔԿՀ-ում, շարունակում…
Աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը տարվա լավագույն երիտասարդ մարզիկ
Երեկ անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «Երիտասարդական մրցանակաբաշխություն-2018» ծրագրի եզրափակիչ փուլը, հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարարության պաշտոնական կայքը: Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, փոխնախարարներ, զինվորականներ, այլ հյուրեր: Մրցանակակիրները որոշվել են միջոցառման…








