ՅՈՒՆԵՍԿՕ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Թուրքիայից զեկույց է պահանջում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի տաճարի վիճակի մասին
France Press գործակալության հաղորդմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջել է Թուրքիայից 2022 թվականի փետրվարին ներկայացրել զեկույց, թե ինչ վիճակում է գտնվում Ստամբուլում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիա տաճարը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն մտահոգություն է հայտնել բյուզանդական դարաշրջանի հուշակոթողին մզկիթի կարգավիճակ տալու առնչությամբ և պահանջել Թուրքիային մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը տրամադրել կառույցի վիճակի մասին թարմացված զեկույց: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ…
Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված քննարկմանը
Հունիսի 24-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը որպես հատուկ բանախոս մասնակցել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի և Տնտեսական ու սոցիալական խորհրդի հումանիտար հարցերի բաժնի աշխատանքներին զուգահեռ կազմակերպված «Մարդասիրական օգնություն, միջազգային պատժամիջոցներ և զինված հակամարտություններ» թեմայով առցանց քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվել է «Խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների ՄԱԱԹ հիմնադրամի» նախաձեռնությամբ։ Պաշտպանը անդրադարձել է…
Մեկնարկում են Սպենդիարյան-150 հոբելյանական միջոցառումները
2021 թվականին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150- ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թվականների օրացույցում։ Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 14-ին՝ ժամը 11:15-ին, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված կոմպոզիտորի հոբելյանին: Մամուլի ասուլիսին մասնակցելու…
ԱԺ փոխնախագահն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպեց ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ: Կողմերը կարևորեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ,…
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է Սեժոնգ թագավոր և Կոնֆուցիուս մրցանակները. ԿԳՄՍՆ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» գրագիտության մրցանակներ՝ «Ներառական հեռավար և թվային գրագիտության ուսուցում» թեմայով: Մրցանակները շնորհվելու են տարբեր հաստատություններ, պետական և ոչ պետական կազմակերպություններ, կրթական և հետազոտական կենտրոններ ներկայացնող այն անհատներին, որոնց կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները նշանակալից ազդեցություն ունեն գրագիտության խթանման գործում։ «Սեժոնգ թագավոր» մրցանակն այս տարի սահմանվել է՝ խթանելու մայրենի լեզվի…
Արցախի ԱԺ նախագահը կոչով դիմել է միջազգային պաշտոնյաների
Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչով դիմել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին։ Կոչը հրապարակվել է ԱՀ ԱԺ պաշտոնական կայքում, որը ներկայացնում ենք ստորև․ «Դիմում ենք Ձեզ՝ ահազանգելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի…
Մեր լեզուն արյունն է մեր․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է
Հայաստանի ազգային գրադարանի Facebook-ի էջում գրված է․ «1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2000 թվականից այս օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր: Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունի հավերժացնելու այն քաղաքական պայքարը, որ շուրջ 70 տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար:…
Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կենսունակ ժառանգություն» պարբերականում
Լույս է տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի (Սոֆիայի կենտրոն) 2021 թ. պարբերականը, որում ընդգրկված են նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված հոդվածներ։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ-ից: Մասնավորապես հրապարակվել են «Այրոգի» ստվերների թատրոնի ղեկավար Արմեն Կիրակոսյանի «Հայկական ստվերների թատրոնի պատմությունից» և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի կրթության…
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշեց, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի հարուստ ժառանգության անբաժան մասն են կազմում՝ դրանց պաշտպանության ուղղությամբ ակնկալելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի…
ԱՀ քաղաքաշինության նախարարը հորդորել է պահպանել հայ մշակութային ժառանգությունը
Դեկտեմբերի 25-ին «Իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային ալյանս»(AIDL) միջազգային պատվիրակությունը ի դեմս Անդի Վերմոյի (Դիքսմոյդ, Բելգիա) և Լուսինե Հայրապետյանի(Բրյուսել), պաշտոնական այց են կատարել ԱՀ քաղաքաշինության նախարարին: Նախարարի հետ զրույցը ուղղված էր պատերազմից հետո բնակչության կարիքներին ծանոթանալուն: Գնահատվեց պատերազմի հետևանքով պատճառված ընդհանուր վնասը: «Իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային դաշինքը» ցանկանում է օգտագործել այս զրույցի տեղեկատվությունը՝ կոչ…
«Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը»՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի՝ Փարիզում անցկացվող 15-րդ առցանց նստաշրջանի ընթացքում՝ դեկտեմբերի 17-ին, գրանցվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատրաստված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» թեմայով ՀՀ հայտը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից մեկը պատմական Հայաստանում: Այն գտնվում է…
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև: Քննարկվել են Ռուսաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության արդիական հարցեր։ Առանձին ուշադրություն է դարձվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներուժի օգտագործման հնարավորություններին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հումանիտար իրավիճակի կարգավորմանը…
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ: Իսկ նոյեմբերի 18-ին եղել են հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։















