շաթդաուն
«Շաթդաունը» չեղարկվում է․ ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց բյուջեն
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հաստատել է ԱՄՆ դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար, որը կարող էր վրա հասնել արդեն այսօր։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար Սենատը հատկացրել է 1․37 մլրդ դոլար՝ Թրամփի կողմից պահանջվող 5․7 մլրդ դոլարի փոխարեն։ Ֆինանսավորումը նախատեսված է մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտի՝…
Ամերիկացի օրենսդիրները համաձայնության են հասել, որը թույլ կտա խուսափել «շաթդաունից»
ԱՄՆ-ի Կոնգրեսում հանրապետականները և դեմոկրատներն սկզբունքային համաձայնության են հասել սահմանի անվտանգության ապահովման հարցերի շուրջը՝ այդ կերպ խուսափելու փետրվարի 15-ին դաշնային կառավարության աշխատանքի նոր դադարեցումից («շաթդաունից»): Փետրվարի 11-ին այս մասին լրագրողներին հայտնել է Ալաբամայի նահանգից հանրապետական սենատոր, Կոնգրեսի վերին պալատի հատկացումների կոմիտեի նախագահ Ռիչարդ Շելբին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մեր երեկոն հաջող էր: Մենք սկզբունքային համաձայնության հասանք»,- սենատորի…
ԱՄՆ-ում «շաթդաունը» կհետաձգվի
Կոնգրեսի Հանրապետականների և Դեմոկրատների միջև բանակցությունները, որի նպատակն էր ևս մեկ անգամ փակել ԱՄՆ-ի կառավարությունը, ապարդյուն է անցել: Կողմերը հույս ունեին համաձայնության գալ երկուշաբթի օրը, որը Կոնգրեսին հնարավորություն կտար ընդունել օրենքը մինչև ուրբաթ: Անհամաձայնության հիմքում ընկած է նախագահ Դոնալդ Թրամփի օրենքի նոր նախագիծը, որի նպատակն է ֆինանսավորել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը: Նշենք որ, նախորդ շաթդաունը, որը տևել…
Սպիտակ Տանը մտածում են նոր «շաթդաունի» մասին
ԱՄՆ կառավարությունը կրկին կարող է դադարեցնել աշխատանքը, եթե Կոնգրեսը միջոցներ չհատկացնի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար: Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվենի կանխատեսմամբ, դա կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթվա վերջում: Այս մասին նա հայտարարել է NBC- ին տված հարցազրույցում: «Դուք ինձ հարցրեցիք, արդյոք կարող եմ լիովին բացառել նոր կողպեքի հնարավորությունը: Իմ պատասխանը…
Դոնալդ Թրամփը չի բացառում երկրորդ «շաթդաունը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ դաշնային կառավարության աշխատանքը կարող է հերթական անգամ դադարեցվել: Հերթական «շաթդաունի» պատճառ կարող է կրկին հանդիսանալ այն, որ Կոնգրեսը գումար չտրամադրի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Թրամփը նշել է, որ երկրորդ «շաթդաունը» միանշանակ կդիտարկվի որպես միակ տարբերակ: ԱՄՆ նախագահը նաև…
Թրամփը մտադիր է ավարտել «շաթդաունը»
Պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է՝ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։ Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե այդ ընթացքում դեմոկրատները պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն չտան: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մոտ…
ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության
ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ դա կապված է շարունակական շաթդաունի հետ: Լրատվամիջոցը հաղորդում է, որ հունվարի 17-ին Սպիտակ տունն արգելել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին՝ Նենսի Փելոսիին, օգտագործել ռազմական ինքնաթիռը Աֆղանստան մեկնելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը չեղարկել…
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ-ում և արտերկրում իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի՝ չնայած դեկտեմբերի վերջից պետական հաստատությունների մի մասի աշխատանքի ֆինանսավորման դադարեցմանը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ Չնայած «շաթդաունին», որը շարունակվում է 27 օր, Պետդեպարտամենտի աշխատակիցների մեծ մասը պետք է աշխատանքի վերադառնա հունվարի 22-ին, ոմանք՝ հունվարի 20-ին։ «Որպես գերատեսչություն, որն առնչություն ունի ազգային անվտանգությանը, Պետդեպը…