որոնողական աշխատանքներ
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում և Վարանդայում
Հուլիսի 2-ին ՝ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ Զինծառայողների աճյունների որոնումները…
Փրկարարական 1 ջոկատով կշարունակեն աճյուններ որոնել Վարանդայի շրջանում
Արցախում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչև այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքները հունիսի 24-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այդ մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Նույն ուղղությամբ որոնումներ իրականացվել են նաև երեկ՝ հունիսի 23-ին։ Աշխատանքներն արդյունք չեն տվել։ Հրադադարից հետո մինչ այսօր…
Փրկարարները մեկ ջոկատով աճյուններ են որոնել Վարանդայի և Ջրականի շրջաններում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում։ Հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։
Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա
Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ ոչ մի տեղեկություն չկա։ Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: Համայնքի ղեկավարը նշել է, որ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, և մինչեւ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս…
Թասիկ գյուղի բնակչի որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք
Ապրիլի 12-ին, ժամը 09։30-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել ՈՒյծ գյուղի ուղղությամբ և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:05-ին մթության պատճառով որոնողական…
Հադրութում աճյունների որոնողական աշխատանքները այսօր անարդյունք են եղել
Զոհված զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներն այսօր՝ ապրիլի 6–ին, Հադրութի շրջանում արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1529 է: Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում:
Հադրութում որոնողական աշխատանքները արդյունք չեն տվել
Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ ծառայությունից: Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի(Ջեբրայիլ) շրջանում։ Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։
Եղանակի պատճառով դադարեցվել է Արցախում զոհվածների աճյունների որոնողական աշխատանքները
Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով, արդեն 5-րդ օրն է՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս: Այս մասին հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ…
Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը 1lurer.am-ին հյատնել է որ Ֆիզուլի-Մատաղիս-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն: Դիերն անճանաչելի են, պետք է իրականացվի ԴՆԹ փորձաքննություն՝ ինքնությունը պարզելու համար: Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև ծնողներ, կամավորներ: Մատաղիս-Ֆիզուլի հատվածում և Քաշաթաղի շրջանում որոնողական աշխատանքները շարունակվում…
Երեկ որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը NEWS.am-ին հայտնել է, որ Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Նրա խոսքով` հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում և Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել: Նա հավելել է, որ որոնողական աշխատանքներն…
Հադրութում և Ջաբրայիլում հայտնաբերվել է 19 զինծառայողի ու 1 քաղաքացիական անձի աճյուն
Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում Հադրութի ու Ջաբրայիլի հատվածներում։ Դրանց արդյունքում հայտնաբերվել է 20 աճյուն, որից 19-ը՝ զինծառայողի, իսկ 1-ը՝ քաղաքացիական անձի։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Արցախի ԱԻՊԾ-ից։ Նշվել է, որ փորձաքննություն է անցակցվում քաղաքացիական անձի ինքնությունը պարզելու համար, որի արդյունքում կպարզվի նաև՝ անձը զոհվել է պատերազմական գործողությունների հետևանքով, թե սպանվել է։
Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են քաղաքացու որոնողական աշխատանքները
ՀՀ ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 10։00-ին, ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել են քաղաքացու որոնողական աշխատանքները։ Աշխատանքներին մասնակցում են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակիցներ և 40 քաղաքացիներ։ Ժամը 19։23-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։ ԱԻՆ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 23-ին, ժամը 17։52-ին…
Մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում հայտնել է, որ ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3167962116573260













