ուկրաինա
Համաշխարհային բանկը Ուկրաինային 11 միլիարդ դոլար Է տրամադրել
Համաշխարհային բանկը Ուկրաինայի արտակարգ օգնության համար տրամադրել է 11 միլիարդ դոլար, հայտարարել Է ՀԲ-ի նախագահ Դևիդ Մելփասը՝ հանդես գալով Սթենֆորդի համալսարանում: Միջուցառմումը սեպտեմբերի 28-ին հեռարձակվել է համալսարանի կայքում: «Համաշխարհային բանկը երկկողմ նախագծերի և զարգացման գծով գործընկերների շնորհիվ 13 միլիարդ դոլար է ներգրավել Ուկրաինայի արտակարգ ֆինանսական օգնության համար,- նշել է Մելփասը:- Ըստ որում 11 միլիարդ դոլարն…
ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, եթե Մոսկվան շարունակի «ուկրաինական տարածքի մի մասը բռնակցել»։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է Reuters-ը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Ռուսաստանում հանրաքվեները կեղծ պատրվակ են՝ փորձելու ուժով անեքսիայի ենթարկել Ուկրաինայի մասերը՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտմամբ: Նա նշել է, որ…
Փետրվարից ավելի քան 4,3 մլն փախստական է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի և Դոնբասի տարածքից
Փետրվարից Ուկրաինայի և Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել է 4,3 միլիոնը: Ադ մասին հաղորդել են ուժային կառույցներում: «Վերջին տվյալներով՝ փետրվարից Ուկրաինայից և Դոնբասից ՌԴ-ի տարածք է ժամանել ավելի քան 4,3 միլիոն փախստական, ներառյալ 664 հազար երեխա: Այդ թվից 2 միլիոնը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զուցակիցը:…
Սլովենիան Ուկրաինային կմատակարարի 28 տանկ և ավտոտեխնիկա կստանա ԳԴՀ-ից
Սլովենիան Ուկրաինային կուղարկի 28 T55C տանկ, իսկ փոխարենը 35 ծանր բեռնատար և հինգ ծանր ավտոցիստեռն կստանա Գերմանիայից: Այդ մասին հաղորդել Է Սլովենիայի հեռուստատեսությունը: «Այդպիսի փոխանակումը կամրապնդի պաշտպանական համագործակցությունը Սլովենիայի և Գերմանիայի միջև»,-գործարքը մեկնաբանել են Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբի դիվանատանը: Հեռուստալրագրողների տվյալներով՝ խոսքը Հարավսլավիայի ժողովրդական բանակի այն զինանոցից տանկերի մասին Է, որը Սլովենիայի տարածքում մնացել Է…
Ալլա Պուգաչովան խնդրել է իրեն օտարերկրյա գործակալ ճանաչել
Ուրբաթ օրը Արդարադատության նախարարությունը նրա ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին ճանաչել է օտարերկրյա գործակալ, ով բազմիցս արտահայտվել է Ուկրաինայում ռազմական գործողության դեմ։ Պուգաչովան հայտարարել է, որ համամիտ ամուսնու հետ, ում համարում է պարկեշտ մարդ և հայրենասեր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան Ինստագրամում հրապարակել է դիմում՝ ուղղված Արդարադատության նախարարությանը՝ իրեն օտարերկրյա գործակալ ճանաչելու համար։
Շոլցը կոչ է արել խուսափել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև էսկալացիայից
Գերմանիան կոչ է անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև լարվածության. Թեեւ Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Մոսկվան պատրաստ չէ բանակցել, սակայն նրա հետ ուղղակի առճակատում չպետք է թույլ տալ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Մենք աջակցում ենք ուկրաինացիներին ամբողջականության և ինքնիշխանության համար նրանց պայքարում: Իսկ դա…
Բայդենը սպառնացել է Ռուսաստանին հետևանքներով՝ Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման դեպքում
CBS-ի «60 րոպե» հաղորդաշարի կիրակնօրյա թողարկմանը տված հարցազրույցում Սքոթ Փելլին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրուցել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ «Ես զարմանում եմ, պարոն նախագահ, ի՞նչ կասեիք նրան (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին), եթե նա մտածեր քիմիական կամ մարտավարական միջուկային զենքի կիրառման մասին»,- հետաքրքրվել է Փելլին։ «Պետք չէ; Պետք չէ։ Պետք չէ։ Դուք կփոխեք…
Ազատագրված Իզյումում զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել
Իզյումում ռուսական ուժերի նահանջից հետո զանգվածային գերեզմաններ են հայտնաբերվել՝ մոտավորապես 440 գերեզման։ Խարկովի մարզի ոստիկանության քննչական վարչության պետ Սերգեյ Բոլվինովն ասել է, որ բոլոր մարմինները պետք է ուղարկվեն դատաբժշկական փորձաքննության։
Ուկրաինայի ընտրանու առաջատարը հնարավոր է բաց թողնի Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը
«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն չի օգնի իր թիմին «Բրենտֆորդի» հետ հաջորդ դերբիում։ Լրագրող Չարլզ Ուոթսի խոսքերով, ուկրաինացին վնասվածք է ստացել, ինչի պատճառով նա առնվազն մի քանի շաբաթ բաց կթողնի։ Բացի «Բրենտֆորդի» հետ խաղից, Զինչենկոն բաց կթողնի նաև Ուկրաինայի հավաքականի առաջիկա հանդիպումները։ Սեպտեմբերի 24-ին Հայաստանի հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին կմրցի…
ԱՄՆ-ն որոշել է Ուկրաինային մատակարարել առաջադեմ հրթիռային համակարգեր
ԱՄՆ իշխանությունները որոշել են Ուկրաինային մատակարարել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է հարավում և արևելքում կռվելու համար, այդ թվում՝ առաջադեմ հրթիռային համակարգեր։ Այս մասին հայտարարել է Ռազմավարական հաղորդակցությունների ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին: «Եվ ի՞նչ է դա ներառում: Ակնհայտորեն՝ հրետանային, առաջադեմ հրթիռային համակարգեր»,- ասել է նա։ Քաղաքական գործիչը նաև ասել է, որ Վաշինգտոնն առաջիկա օրերին…
Սպիտակ տունը Չինաստանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ բիզնեսը
Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին Չինաստանին կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի հետ բիզնեսը։ CNN-ին տված հարցազրույցից նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։ «Չինաստանին ուղղված մեսիջն այն է, որ այժմ ժամանակը չէ Պուտինի հետ սովորականի պես բիզնես վարելու համար», – ասել է քաղաքական գործիչը: Նա նաև պարզաբանել է, որ ԱՄՆ-ը մտադիր…
Ուկրաինան արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն արձագանքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածությանը: «Ուկրաինան ուշադրությամբ հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի զարգացմանը: Մենք կոչ ենք անում կողմերին գնալ հակամարտության քաղաքական և դիվանագիտական կարգավորման ուղով՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ մասնավորապես, հարգելով պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է…
Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին․ Զատուլին
Ռուսաստանը փորձում է խաղաղության հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտության միջոցով: Այս մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունից և նոր վերջնագիր է ներկայացնում Հայաստանին: «2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները, որպեսզի հնարավորինս…
Գերմանիան Ուկրաինային խոստացել է օգնել ականազերծման հարցում
Գերմանիան խոստացել է շարունակել օգնել Ուկրաինային ականազերծել նախկին պատերազմական գոտիները։ Այս մասին հայտնել Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկին։ «Սա, բացի զենքի մատակարարումից, կարևոր է ռուսական բանակի կողմից ժամանակավորապես գրավված տարածքներում մարդկանց կյանքն ավելի անվտանգ դարձնելու համար»,- ասել է նախարարը։ Նշենք նաև, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բուրբոկը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկզբից ի վեր երկրորդ…
ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում Excalibur բարձր ճշգրտության արկեր
ԱՄՆ-ն Ուկրաինային ուղարկել է ճշգրիտ կառավարվող 155 մմ տրամաչափի M982 Excalibur արկեր։ Խոսքը օգոստոսին հրապարակված բյուջեի փաստաթղթի մասին է, որը նախկինում չէր բացահայտվել, հայտնում է Bloomberg-ը։ Նշվում է, որ զենքի մատակարարումը նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված ռազմական օգնության փաթեթով՝ ընդհանուր 92 մլն դոլարի չափով։ Հրատարակությունը գրում է, որ M982 Excalibur արկի հեռահարությունը գնահատվում է…















