պայթյուն
Սիրիայի արևելքում պայթյունը խլել է 15 մարդու կյանք
Սիրիայի Դեյր Զոր նահանգում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 15 մարդ, հայտնում է Hawarnews-ը: Նշվում է, որ պայթուցիկով ավտոմեքենան կայանված է եղել աշ-Շհիլ ավանի հիվանդանոցի հարևանությամբ:
Երևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է որոտացել. տուժածներ չկան
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փետրվարի 21-ին` ժամը 12:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքում՝ Պարույր Սևակի փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի 5-րդ հարկի սենյակներից մեկում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սենյակում (մոտ 30 քմ)՝ օդահեռացուցիչ…
Թուրքիայի ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել
Թուրքիայի ռազմական դպրոցում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է Haberturk-ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Անկարայում գտնվող ռազմական դպրոցում՝ ուսումնավարժանքների ընթացքում: Պայթյունի հետևանքով 5 կուրսանտ վիրավորում է ստացել: Տուժածներին շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Առնվազն 15 մարդ է զոհվել Իդլիբում տեղի ունեցած պայթյունից
Առնվազն 15 մարդ Է զոհվել փետրվարի 18-ին Սիրիայի Իդլիբի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN Turk հեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ հօդս Է ցնդել ականապատված երկու ավտոմեքենա: Պայթյունները որոտացել են Իդլիբ քաղաքի կենտրոնի Էլ Կուսուր փողոցում: Տուժել Է առնվազն 30 մարդ: Տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի…
Դոնեցկի կենտրոնում 3 պայթյուն է որոտացել
Դոնեցկի կենտրոնում 3 պայթյուն է որոտացել, դրանցից մեկն այն հյուրանոցի մոտ, որտեղ բնակվում են ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները, հայտնում է ՆԳՆ-ն: Թաղամասը, որտեղ պայթյուններ են որոտացել, գտնվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի նստավայրը: Նախնական տեղեկությամբ՝ ոչ-ոք չի տուժել: Telegram-ալիքում Inside Donetsk-ի վարկածով՝ պայթուցիկ սարքը նետվել է թռչող անօդաչու սարքի միջից: Թիրախը կարող էր լինել հյուրանոցը, որում…
Հնդկաստանում ահաբեկչության հետ կապված 5 մարդ է ձերբակալվել
Հնդկաստանի անվտանգության ուժերը Ջամուի և Քաշմիրի նահանգում ահաբեկչության հետ կապված 5 մարդու են ձերբակալել, հայտնում է India Today-ը: Ջամուի և Քաշմիրի նահանգում հինգշաբթի մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետևանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ:
Հնդկաստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի
Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի. հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհի մասին: Ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է այն ժամանակ, երբ ոստիկաններին տեղափոխող շարասյունը ուղևորվում էր Պուլվամա շրջան: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել են «Ջաիշ ե Մուհամադ» խմբավորման գրոհայինները:
Հարավային Կորեայի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր
Հարավային Կորեայի Տեդժոն քաղաքում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչին զոհ է դարձել 3 մարդ, հաղորդում է Yonhap-ը: Նշվում է, որ գործարանը պատկանել է Hanwha ընկերությանը և գտնվել է Սեուլից 140 կմ-ի վրա: Հայտնի է, որ աշխատակիցները զոհվել են պայթյունից հետո տեղի ունեցած հրդեհի պատճառով: Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ գործարանում պայթել են քիմիական տարրեր, որոնք…
Ահաբեկչական հարձակում` Իրանում
Երեկ՝ երեկոյան ահաբեկչական պայթուն է որոտացել Սիստան և Բալուչիստան նահանգներում. տեղեկացնում է Իսլ. հեղափոխության պահակազորի «Ղոդս» ռազմաբազայի հանրության հետ կապերի բաժինը: Պայթյունը տեղի է ունեցել Խաշ-Զահեդան ավտոմայրուղում: Մահապարտ աբաբեկիչն ականապատ ավտոմեքենան պայթեցրել է Իսլ. հեղափոխության պահակազորի «Ղոդս» ռազմաբազայի ստորաբաժանումներից մեկին տեղափոխող ավտոբուսի մոտ: Պայթյունի հետևանքով զոհվել է 27 մարդ, վիրավորվել՝ 12-ը: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել…
Լիոնում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ երեխա։ Պայթյունը որոտացել է հացաբուլկեղենի խանութում, որը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։ Այս մասին հայտնում է Le Progres-ը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ի երեկոյան։ Պայթյունից հետո բռնկված հրդեհը սկսել է արագ տարածվել դեպի վերևի հարկերը։ Հաղորդվում…
Վաշինգտոնում պայթյուն է որոտացել (Տեսանյութ)
Ականատեսները հայտնել են Վաշինգտոնի մետրոյի կայարանում տեղի ունեցած պայթյունի մասին: Համապատասխան գրառումներ հայտնվել են Twitter-ում: Նրանց խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել Ռոսսլին կայարանում: Որոշ տվյալների համաձայն՝ այն տեղի է ունեցել տրանսֆորմատորի պատճառով: Ներկայում փողոցը շրջափակված է: MetrorailInfo-ից տեղեկացրել են, որ գնացքների շարժման համար վտանգ չկա: That explosion in #Rosslyn was huge. Shook the entire Townhall…
Հունաստանում գազի բալոնի պայթյունի հետևանքով կան զոհվածներ
Հունաստանի պանդոկներից մեկում տեղի ունեցած միջադեպի՝ գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է Greek Reporter տեղական լրատվամիջոցը: Հաղորդվում է 3 զոհի ու 1 վիրավորի մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերից մեկը պանդոկի սեփականատերն է եղել, մյուս երկուսը՝ նույն հաստատության աշխատակիցներ: Նշվում է, որ գազի նման բալոնները Հունաստանում գործածվում են տարածքը…
Սիրիայում ավտոբուսը պայթել է ականի վրա
Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջ քաղաքի մոտ, ուղևորներով ավտոբուսը պայթել է ահաբեկիչների կողմից տեղադրված ականի վրա։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Rudaw-ին, գրում է, որ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Ներկա պահին տեղի ոստիկանությունը պարզում է տուժածների թիվն ու տեղի ունեցածի մանրամասները։ Ռիա նովոստին, հղում անելով քրդդական ANHA գործակալությանը, գրում է, որ ավտոբուսում եղել են ուսուցիչներ։ Ավտոբուսի…
Պայթյուն Ֆիլիպինների մզկիթներից մեկում․ կան զոհեր
Ֆիլիպինների Մինդանաո կղզում անհայտ անձը նռնակ է նետել մզկիթի ուղղությամբ։ Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ։ Այս մասին հայտնում է Rappler-ը՝ հղում անելով ոստիկանությանը։ Եվս մի քանի անձինք վնասվածքներ են ստացել։ Նշվում է, որ նետված նռնակը հայտնվել է մզկիթի ներսում։ Չարագործի նման արարքի դրդապատճառները հայտնի չեն։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆիլիպինների եկեղեցիներից մեկի մոտ…














