պայմանագիր
Արսենալը շարունակում է հետևել Լերոյ Սանեի իրավիճակին
Արսենալը շարունակում է հետաքրքրվել Բավարիայի հարձակվող Լերոյ Սանեով, ում պայմանագիրը ավարտվում է ամռանը։ Florian Plettenberg-ը հաղորդում է, որ չնայած Արսենալի հետաքրքրությանը, Սանեն ցանկանում է մնալ գերմանական ակումբում։ Մանչեստր Յունայթեդն էլ շարունակում է հետևել Սանեի իրավիճակին։ Սանեի պայմանագրի վերջնաժամկետը մոտենում է, և մի շարք ակումբներ հետաքրքրված են նրանով։
Բարսելոնան և այլ ակումբներ ուշադրությամբ հետևում են Ռաֆայել Լեաոյի իրավիճակին
Բարսելոնան և այլ եվրոպական ակումբներ հետաքրքրված են Ակ Միլանի հարձակվող Ռաֆայել Լեաոյի իրավիճակով, հայտնում է Diario Sport-ը։ Լեաոն վերջին խաղերում դուրս է գալիս պահեստային նստարանից, իսկ նրա պայմանագրի արժեքը նվազում է, ինչը նրան դարձնում է հասանելի թեկնածու բազմաթիվ ակումբների համար։ Հաջորդ ամռանը Լեաոն կարող է դիտարկվել որպես նպատակ տարբեր ակումբների կողմից։
ՊՍԺ-ն պատրաստ է Սալահին 3 տարվա պայմանագիր առաջարկել
ՊՍԺ-ն հետաքրքրված է «Լիվերպուլի» 32-ամյա վինգեր Մուհամեդ Սալահի ծառայություններով։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիական գրանդը պատրաստ է եգիպտացի ֆուտբոլիստին առաջարկել երեք տարվա պայմանագիր՝ աշխատավարձի բարձրացմամբ։ Ընդգծվում է, որ ՊՍԺ-ն ցանկանում է նոր աստղային խաղացող ձեռք բերել այն բանից հետո, երբ Կիլիան Մբապեն հեռանա ակումբից։ Փարիզյան ակումբը նաև կարծում է, որ Սալահը…
Բարսելոնան երկարաձգել է պայմանագիրն իր հարձակվողի հետ
«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը 18-ամյա հարձակվող Անխել Ալարկոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Այժմ ֆուտբոլիստի տրանսֆերի հրաժարագինն ըստ պայմանագրի կազմում է 400 միլիոն եվրո: Ալարկոնը 2018 թվականից «Բարսելոնայի» ակադեմիայում է, որտեղ նա հանդես է գալիս «Էսպանյոլի» ակադեմիայից տեղափոխվելուց հետո։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին որոշ ժամանակ ուշադիր հետևել…
Կոշտան կարող է պայմանագիր կնքել Բավարիայի հետ
«Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն: Լրագրող Բրունու Անդրադեն հայտնում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», որը ցանկանում է ուժեղացնել դարպասապահի դիրքը հունվարին, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ է սպասել նաև մինչև ամառ: Մյունխենցիները մի քանի դարպասապահների են դիտարկում, այդ թվում Կոշտային: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027…
Մեսսին հնարավոր է այս շաբաթ երկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ըստ Marca-ի՝ պայմանագրի երկարաձգումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Ըստ աղբյուրի՝ պայմանագիրը կերկարաձգվի մինչև 2024 թվականի ամառ։ Մեսսին այսօր ավարտել է արձակուրդը և վերադարձել Փարիզ։ Այսօր նա նաև առաջին մարզումը կանցկացնի ԱԱ–ից հետո ՊՍԺ-ի մարզաբազայում։ Լիգա 1-ի 13 խաղում Մեսսին դարձել…
Հայաստանը և Ադրբեջանն իրենք են որոշում ապագա խաղաղության պայմանագրի բովանդակությունը. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույցում ամփոփել է անցնող տարին: Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Ռուսաստանը հույս ունի՞, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և արդյոք դրանում կնշվի՞ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: «Այս հարցն ավելի տրամաբանական է հասցեագրել բանակցող կողմերին, այսինքն՝ Բաքվին և Երևանին։ Հենց նրանք են սահմանում շփումների դինամիկան և որոշում ապագա…
Մեսսին և ՊՍԺ-ն համաձայնության են եկել պայմանագիրը երկարաձգելու հարցում
Լիոնել Մեսսին որոշել է մնալ ՊՍԺ-ում։ Արգենտինայի հավաքականի հարձակվողը նման որոշում է կայացրել իր հոր և գործակալ Խորխեի, ՊՍԺ-ի տնօրեն Լուիս Կամպուշի և ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի միջև չորս ամիս տևած բանակցություններից հետո։ Այս մասին հայտնում է լրագրող Գիլեմ Բալագեն: Այժմ Մեսսին 2+1 պայմանագիր ունի։ ՊՍԺ-ն արգենտինացուն առաջարկում է նոր 1+1 գործարք, որն ուժի մեջ…
Ռոնալդուն ԱԱ-ից հետո պայմանագիր կկնքի Ալ-Նասրի հետ
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Աշխարհի 2022 թվականի առաջնությունից հետո կմեկնի Էր-Ռիյադ, որպեսզի պայմանագիր կնքի արաբական «Ալ-Նասսր» թիմի հետ: Այս մասին հայտնում է Marca-ի լրագրող Խոսե Ֆելիքսը: «Ռոնալդուն գիտակցում է, որ իր ապագան սաուդյան ֆուտբոլում է: Նա համաձայնության է եկել Աաուդյան Արաբիան ներկայացնող թիմի հետ: Պայմանագիր կնքելու վերաբերյալ վերջնական որոշումը նա կկայացնի երբ մեկնի Էր-Ռիյադ…
Կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին
Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է հարցին, թե խաղաղության պայմանագրի խմբագրվող տեքստում կա՞ կետ, որի շուրջ լինի երկկողմ համաձայնություն: «Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա՝ դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,- ասաց Գրիգորյանը: Երեկ…
Միլանը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ժիրուի հետ
«Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ, հայտնում է Football Italia-ն: Աղբյուրի համաձայն՝ թիմի ղեկավարությունը գոհ է ֆուտբոլիստի ելույթներից և ցանկանում է երկարաձգել ֆրանսիացու հետ մինչև 2023 թվականի ամառ հաշվարկված պայմանագիրը։ Ժիրուն «Միլանի» կազմում խաղում է 2021 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր հարձակվողը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով 23 գոլի…
Գազպրոմը նոր պայմանագրով սկսել է գազի մատակարարումներն Ադրբեջան
«Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Ադրբեջան՝ SOCAR ընկերության հետ նոր պայմանագրով: Ռուսական ընկերությունից հայտնել են, որ մատակարարումների ծավալը մինչև մարտ ընկած ժամանակահատվածում կկազմի մինչև 1 մլրդ խ.մ: «Նոյեմբերի 15-ին սկսվել են գազի առուվաճառքի նոր պայմանագրով Ադրբեջան ռուսական գազի մատակարարումները։ Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) միջև: Մատակարարումները կիրականացվեն…
Միլանը ափսոսանք է հայտնել, որ չի երկարաձգել Լեաուի հետ պայմանագիրը
«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին ափսոսանք է հայտնել, որ ակումբը չի կարողացել երկարաձգել պայմանագիրը ֆուտբոիստ Լեաուի հետ մինչև Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունը։ «Մենք նախատեսում էինք նոր համաձայնագիր ստորագրել աշխարհի առաջնությունից առաջ, բայց դա չստացվեց: Բենասերի հետ աշխատանքը դեռ շարունակվում է, մենք հիմա պետք է հանդիպենք նրա գործակալների հետ»,- Մալդինիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։ Ընթացիկ մրցաշրջանում…
Իսպանիայի Կոնգրեսը տապալում է Ադրբեջանի հետ միջազգային պայմանագիրը՝ ի նշան Հայաստանի հետ համերաշխության
Իսպանիայի Կոնգրեսը նոյեմբերի 3-ին կայացած լիագումար նիստի ընթացքում 174 դեմ, 132 կողմ և 35 ձեռնպահ ձայներով չի վավերացրել 2021 թ. դեկտեմբերի 14-ին Իսպանիայի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի հնարավորինս արագ. Ալեն Սիմոնյան
Մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը չբարձրաձայնված վերջնաժամկետ է, երկու կողմն նման ցանկություններ ունեն: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ պայմանագիր կկնքվի: «Դա ինչ-որ լռելյան վերջնաժամկետ է, երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված…















