Սան Պաուլու
Բրազիլիայում ֆուտբոլիստը ծեծել է մրցավարին․ նա ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արտառոց դեպք է գրանցվել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի երկրորդ դիվիզիոնի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ։ Բրազիլական «Սան Պաուլու» ակումբի ֆուտբոլիստ Ուիլյամ Ռիբեյրոյին դուր չի եկել մրցավարի գործողությունները, որից հետո նա հարձակվել է նրա վրա և բռունցքով, հետո ոտքով հարվածել մրցավարին։ Դրանից հետո մրցավարն ուշագնաց է եղել ու արագ դաշտ են ժամանել բժիշկները։ Խաղը դադարեցվել…
Բրազիլական Սան Պաուլուին պատել է ավազե մրրիկը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բրազիլիայիա Սան Պաուլու քաղաքին պատուհասել է ավազե մրրիկը, որը, կարծես ծածկած լինի բնակավայրը։ Սրա վերաբերյալ բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել սոցցանցերում, որտեղ օգտատերերը ցուցադրում են իրենց նկարահանած կադրերը։ Ըստ ԶԼՄ-ների մրրիկը տեղի է ունեցել երաժշտից հետո, երբ վրա են հասել ինտենսիվ քամիները։ Tormenta de polvo sobre Franca, Sao Paulo, #Brasil. (26.09.2021). #Sandstorm #Duststorm #Habbo #zabedrosky #Tempestade…
Ալվեսը հեռացավ Սան Պուալուից
Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսը հեռացել է «Սան Պաուլու» ակումբից։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ։ Այն նախատեսված էր մինչև 2022 թվականի դեկտեմբեր։ Նշենք, որ պաշտպանը բրազիլական ակումբ էր տեղափոխվել 2019 թվականին։ Պայմանագիրը խզելու պատճառ է հանդիսացել ակումբի կուտակած պատքերը ֆուտբոլիստի հանդեպ՝ աշխատավարձերի…
Սան Պաուլուի կիսապաշտպանը կոկաին օգտագործելու համար որակազրկվել է 2 տարով
Այսօր ՝ Հոկտեմբերի 18-ին, Բրազիլիայի դոպինգ ծառայություններից փոխանցել են, որ ապօրինի թմրանյութեր են հայտնաբերվել «Սան Պաուլու»-ի ֆուտբոլիստներից մեկի արյան մեջ: Այս մասին հաղորդում է հեղինակավոր Globo Esporte պորտալը։ Խոսքը «Սան Պաուլու»-ի հիմնական հարձակվող Գոնսալո Կարնեյրայի մասին, որը մեղադրվում է կոկաին օգտագործելու մեջ: 24-ամյա ուրուգվայցի հարձակվողը որակազրկվել է 2 տարով ՝ տեղական հակադոպինգային մարզական դատարանի կողմից:…
Նեյմարը երջանիկ կլինի, եթե վերադառնա Բարսելոնա. Դանի Ալվես
«Սան-Պաուլու»-ի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին: «Երբ մարդն ինչ-որ տեղ երջանիկ է, նա ցանկանում է այնտեղ վերադառնալ: Ես կարծում եմ, որ հենց դա էր ուզում անել Նեյմարը: Նրա համար երջանկություն է «Բարսելոնա»-ի համար խաղալը», – Ալվեսի խոսքերն է մեջբերում Globo Esporte-ն:
Տեղափոխվելով «Սան Պաուլու»՝ չեմ ցանկանում պարզապես գումար աշխատել. Ալվես
Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ, «Սան Պուլուի» նորեկ Դանի Ալվեսը հայտնել է, որ երազում է ֆուտբոլի աշխարհի 2022 թ. առաջնությանը մասնակցելու մասին: Այս մասին գրում է AS-ը: «Երազում եմ մասնակցել աշխարհի առաջնությանը: Ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմակիցներս ու հավաքականի մարզիչները վստահ լինեն իմ ուժերի վրա: Ես ունեմ նպատակներ, որոնք դեռ պետք է կյանքի կոչեմ»,- ասել է…
Նեյմարն արձագանքել է բռնաբարության մեղադրանքին
ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը իր Ինստագրամյան էջում արձագանքել է բռնաբարության մեղադրանքին: «Գումար շորթելու համար ինձ ստիպում են հանրայնացնել իմ անձնական կյանքն ու այն, ինչ կատարվում է իմ ընտանիքում», – գրել է Նեյմարը: Ավելի վաղ հայտնել էինք, որ մի կին Նեյմարին մեղադրել էր իրեն բռնաբարելու մեջ: https://www.instagram.com/p/ByMOW-fgicq/
Բրազիլիայում ուղիղ եթերի ժամանակ կողոպտել են ռադիոկայանի հաղորդավարներին
Բրազիլիայի Սան-Պաուլո քաղաքում զինված անձինք ուղիղ եթերի ժամանակ գողացել են տեղի առցանց-ռադիոկայանի հաղորդավարների հեռախոսները, զարդերը, ժամացույցները։ RT-ի հաղորդմամբ՝ ռադիոլսողները ոստիկանություն են զանգահարել: Սակայն մինչ ոստիկանների տեղ հասնելը, հանցագործները արդեն լել էին հանցանքի վայրը:








