սևան
Այսօր Սևանա լճի օրն է
Այսօր՝ օգոստոսի 29-ին, Սևանա լճի օրն է։ Այս մասին օգոստոսի 29-ին Facebook-ի իր էջում գրել է «Ջրային կոմիտեի» աշխատակից Սասուն Միրոյանը։ Սևանա լճի առափնյա 3 տարբեր մասերում գործում են կահավորված հանրային լողափեր Սևան ազգային պարկը և ԱրմԴայվինգ ակումբը հուշագիր ստորագրեցին «Յուրաքանչյուր տարի օգոստոս ամսվա վերջին կիրակի օրը Հայաստանում նշվում է Սևանա լճի օրը: Սևանա լիճը…
Սասուն Միքայելյանի որդին անդադար լողալով փորձում է հատել Սևանը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, ով հանդիսանում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին, փորձում է ուղիղ եթերում հատել Սևանա լիճը՝ լողալով Չկալովկայից Վանատուր լողափ ընկնող հատվածների միջև։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։
Ահազանգ․ քաղաքացիները մոտորանավակով հեռացել են ափից ու չեն կարողանում վերադառնալ
Երեկ՝ օգոստոսի 21-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ, նրանց անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Ավտովթար Ապարանում․ հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծանր է 2 օր առաջ անասնագոմում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Նշվում է, որ…
Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակի հարցով նախագիծը ընդունվեց
Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախագծով առաջարկվում էր 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3: Անհրաժեշտություն էր առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը: Նախագիծը դրվեց քվեարկության, որին «կողմ»…
Վթար Սևան-Իջևան ճանապարհին․ կա տուժած
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 03:32-ին ահազանգ է ստացվել, որ «Օրսետտո» լողափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հրդեհ Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում Ռադիոկայմի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ Պարզվել է, որ…
Վթար Երևան-Սևան ճանապարհին․ կա 1 զոհ ու 4 տուժած
Այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 08։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Աբովյան-Ջրաբեր ճանապարհին մեքենան ընկել է մոտ 10 մետր․ կա զոհ Հրդեհ` Արշակունյաց պողոտայի մոտ գտնվող ՊՆ պահեստներում Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ…
Սևանի հանրային լողափերից մեկում ջրափրկարարները քաղաքացի են ափ դուրս բերել
Օգոստոսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 15։41-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ քաղաքացին հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Ջրափրկարարները Ա․ Հ․-ին (ծնված 1999 թ.) դուրս են բերել ափ․ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում:
Հատուկ հերթապահություն է իրականացվում Սևանա լճի վրա
Օգոստոսի 9-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է, որ արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում…
Սևանից հավելյալ ջրառ կիրականացվի
Օգոստոսի 6-ին կառավարությունն ընդունել է համապատասխան նախագիծը, որով նախատեսվում է Սևանից ջրառի նպատակով բաց թողնվող ջրի ծավալն ավելացնել՝ 170 մլն խմ չափաքանակը դարձնելով մինչև 245 մլն խմ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում հայտարարել է՝ օրենքով ամրագրված է, որ լճից բաց թողնվող ջրի չափաքանակը 170 մլն խմ է, բացթողումներն իրականացվում են կառավարության…
Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը
Օգոստոսի 3-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հիշեցնում է, որ 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի…
Սևանա լճի առաջին հանրային լողափում քաղաքացի է ջրահեղձվել
Հուլիսի 29-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող քաղաքացու: Նշվում է, որ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել Կ․ Վ․-ին (ծնված 1985 թ․)։
Վրաերթ Երևան-Սևան ճանապարհին․ կա զոհ
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22:30-ի սահմաններում, վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշվում է, որ Hyundai մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 68-ամյա Մարգո Սարկիսյանին։ Վերջինս մահացել է։ Ըստ աղբյուրի՝ կատարվում է քննություն։
Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություններ են սահմանվել
Երևան-Սևան-Երևան մայրուղում սահմանվել են շտապօգնության ծառայության հերթապահություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Բանն այն է, որ ամռանը նշված մայրուղին լինում է ծանրաբեռնված ու առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Նշվում է, որ թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է…
Սևանը 2 գամբիացի նորեկ ունի
Հայկական «Սևան» ֆուտբոլային ակումբ է տեղափոխվել միանգամից 2 գամբիացի ֆուտբոլիստ։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի Facebook-ի էջից։ Խոսքը Բաբու Չամի և Էբրիմա Ջատայի մասին է։ Ստուգողական հանդիպումների ընթացքում փորձարկվել են Չամն ու Ջատան, որից հետո նրանց հետ պայմանագիր է կնքվել։
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ կան տուժածներ
Հուլիսի 24-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «Volkswagen Golf» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։ Վթար Երևան-Երասխ ճանապարհին․ տուժածներից մեկը հղի է եղել, ում երեխան մահացել է Երևանում բարդին պոկվել ու ընկել է 3 մեքենաների վրա Այս…









