Օգոստոսի 9-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և հայտնում է, որ արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ նախորդ շաբաթ կայացած հրատապ խորհրդակցությունից հետո՝ այսօր «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացրել Սևանա լճի վրա։
«Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը, ՀՀ ոստիկանության և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ շարունակում են հատուկ միջոցառումների իրականացմամբ մանրաձկան ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների ձկնորսական ցանցերի դուրսբերման և ոչնչացման գործընթացը։
- ՏԿԵ փոխնախարարը մասնակցել է ԱՃԹՆ ազգային զեկույցի ներկայացման համաժողովին
- ՏԿԵ նախարարությունում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացմանը վերաբերող հարցեր
Այսօր լճից դուրս է բերվել 14 ապօրինի ցանց:
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հերթապահությունն ըստ անհրաժեշտության շարունակվելու է ևս մի քանի օր։
Հիշեցում․
մինչև Կառավարության որոշմամբ նոր որսաշրջանի մեկնարկը, սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի երկրորդ փուլը։