վերանորոգում
3 տարում կավարտենք մայրաքաղաքի շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «Սիրելի ՛ ստեփանակերտցիներ Ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող բոլոր շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը: Ազբոշիֆերի փոխարեն՝ ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը: Միասին՝ դեպի բարեկեցիկ ապագա»: https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/355169632196929
Վերանորոգվում են հրետակոծությունից վնասված տները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որում ներկայացվում են հուլիսյան մարտերից տուժած սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Այգեպար համայնքներում տարվող աշխատանքները։ Նշվում է, որ հրետակոծության հետևանքով Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի և Այգեպար հայամքներում վնասվել է ավելի քան 8 տանսյակ տուն և 14 բնակարան, որոնց վերանորոգման համար Կառավարությունը տրամադրել է 303 միլիոն դրամ։…
Կառավարությունը 12.5 մլն դրամ կտրամադրի Դդմաշենի կամրջի վերանորոգման համար
Կառավարությունը Դդմաշեն մարզային նշանակության ճանապարհի վրա գտնվող կամրջի վերանորոգման համար կտրամադրի 12.5 մլն դրամ։ Սուրեն Պապիկյանը նշեց, որ կամրջի մասնակից փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը վտանգավոր է դարձել և հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, անհրաժեշտություն է առաջացել այն նորոգել. «Նշված կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն և նախագծով առաջարկվում…
Այգեպարին ադրբեջանական հրետանու և անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Facebook-ում և լուսանկարներ է հրապարակել: «Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,-ասվում է գրառման մեջ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2724515927868785?__xts__[0]=68.ARAip6AGo7WViKxND-P56Cb75V6GRv467RKY9S2d7LQhifbMfIoTRNJQsul7B3mVKaeIlUuSXAOaV7kJL97gC-ynYPcRcjpBVroEhjiPJQLlA_Dxe7RVwYpUH_SZPEhvajRxfBQ27QznDc6m7nRHVNveZ2Fmfz-tZuuSleR2cZcMp1PNCthGlPbf6ULC00bSXEYLIXLrGAxX7rbUE1AlVjY-ZFYoJSx4nLVWpjt2jLfGkM-odbSxNcI1V891kPUKm-MIfPoELxs_1fWIhdbErYU3G2W01cOOKHfi_TONtk-E_vJWx7hwXMlBB9Vk5Okk0wgm8l0h4-669HIQA0Y0j49VyszE&__tn__=-R
Նիկոլ Փաշինյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցը լուսանկարներով
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթացել մի շարք համայնքներում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին: Վարչապետի այցը մեկնարկել է Լճաշեն համայնքից. այստեղ ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է Լճաշենի «Մանչուկ» մանկապարտեզը: Նախակրթական հաստատության տարածքում շրջայցի ընթացքում վարչապետ Փաշինյանին ներկայացվել են…
Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը
Պողոսյանը հիմնադրամը գրառում է կատարել Facebook-ում: Հիմնադրամը հայտնում է, որ գումար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերանորոգմանը: «Պողոսյան հիմնադրամը 250 հազար դոլար է հատկացնում Բեյրութի Մեսրոպյան դպրոցի վերականգնմանը, սննդային փաթեթների և կրթաթոշակների տրամադրմանը — Հաշվի առնելով Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքները, Պողոսյան հիմնադրամը որոշել է զգալիորեն ավելացնել 2020 և 2021 թվականների իր աջակցությունը Լիբանանում։…
Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ
ՀՀ Տավուշի մարզպետարանը հայտնում է, որ սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տների մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, ծանոթացել շինարարական…
ԱՆ-ն ներկայացրել է մինչ այս իրականացված փաստացի ծախսերը
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։…
Վերանորոգվում է Սարյանի պուրակը․ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնց կից գրել է․ «Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219464473268233&id=1405208089&__cft__[0]=AZXHYy3-FF8XfmCjRzJhfFr2Able_Cz45wGPEHOeLVvHgTA-aZZEHJUtiBRMbcLtxKpf6VFCPTYH444xKEWMczglnPcY-SVwxEmkWfCX12gZx9DtnV6VSzg8T7tyUk6snIE&__tn__=%2CO%2CP-R
Ճանապարհների շինարարության համար կծախսվի հավելյալ 29 մլրդ դրամ․ Սուրեն Պապիկյան
Ազգային ժողովի նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ճանապարհների շինարարության համար կծախսվի հավելյալ 29 մլրդ դրամ, բացի 22 մլրդ դրամից, որը տրամադրվել էր 2020-ին պետբյուջեից: Նրա խոսքով՝ ճանապարհների կառուցման սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը գրեթե 2 անգամ մեծ է:
Հայաստանի երգի պետական թատրոնի մուտքի մոտ ձեզ կդիմավորի Կոմիտասը. տնօրեն
Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը հայտնում է, որ թատրոնի մուտքի մոտ նկարվել է Կոմիտասի դիմանկարը: «Այսուհետ Հայաստանի երգի պետական թատրոնի մուտքի մոտ ձեզ կդիմավորի հանճարեղ Կոմիտասը: Հուսանք համավարակի և արտակարգ իրավիճակի ավարտին կավարտենք նաև թատրոնի վերանորոգումը և դահլիճի տեխնիկական վերազինումը ու թատրոնում կդիմավորենք բոլորիդ բարձրակարգ և 21-րդ դարին վայել: Շնորհակալ եմ բոլոր շինարարներին,…
Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը կապիտալ վերանորոգվել ու կահավորվել է
Մայիսի 27-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը այցելել է արևելյան ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկը և տեղում ծանոթացել կապիտալ վերանորոգված ու կահավորված զորանոցային համալիրի պայմաններին ու արտապատվիրման եղանակով անձնակազմի սննդի կազմակերպման նոր տարբերակի ներդրման գործընթացին: Նախքան իրականացված աշխատանքներին ծանոթանալը պաշտպանական գերատեսչության ղեկավարը զինծառայողների հետ հանդիպմանը շնորհավորել է Մայիսի 28-ի՝ Հանրապետության…
Հունաստանում վերանորոգվում է միջազգային օլիմպիական ակադեմիայի համալիրը
Հին Օլիմպիայում / Հունաստան / սկսվել են միջազգային օլիմպիական ակադեմիայի / IOA / համալիրի վերանորոգման աշխատանքները։ Շենքի արդիականացման համար ՄՕԿ –ը ներդրել է 12 մլն եվրո: Ժամանակակից պահանջներին կհամապատասխանեն բնակելի տարածքները, ռեստորանը, հանգստի գոտիները, մարզահամալիրները, կոնֆերենց դահլիճը , ուսումնական սենյակները։ Ակադեմիան կվերաբացվի 2021 թվականին ՝ հիմնադրման 60-ամյակի առթիվ։ Կրթական ծրագրերի մասնակիցները սկզբում քնում էին վրաններում,…
Փարաջանովի թանգարանում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Սերգեյ Փարաջանովի թանգարանում, համաձայն նախարարությանը ներկայացրած թանգարանի 2020 թ. ֆինանսական նախահաշվի, իրականացվելու են կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, ուստի փետրվարի 24-ից մինչև մարտի 10-ը թանգարանը փակ կլինի: Վերջին անգամ թանգարանը վերանորոգվել է 2002 թվականին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։













