վերանորոգում
Դվին համայնքում իրականացվում է մշակույթի տան մասնակի վերանորոգում
«Մշակույթի տան մասնակի վերանորոգում» ծրագրով Դվին համայնքում իրականացվում է սուբվենցիոն ծրագիր՝ 13 մլն 500 հազ դրամ նախահաշվային արժեքով: Դեռևս 1948թ. կառուցված մշակույթի տանն արդեն իսկ մեկնարկած ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվելու երկրորդ հարկում, առաջին հարկի նախասրահում, միջանցքում և օժանդակ սենյակներում: Ծրագրի վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերը վերջը: Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից։
Կառավարությունը ԿԳՄՍՆ-ին գումար հատկացրեց գիտական սարքավորումների համար
Կառավարությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին գիտական սարքավորումների ձեռքբերման համար հատկացրեց 448 մլն դրամ։ Մեկ այլ որոշմամբ Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը տրամադրեց 690 մլն 688 հազար դրամ՝ «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ, «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ,…
Կենսական նշանակության ճանապարհների վերականգնումը նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները և Համաշխարհային բանկի պատվիրակությունը՝ տրանսպորտային մասնագետ Միցույոշի Ասադայի գլխավորությամբ, այցելել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնված և վերականգնման ընթացքի մեջ գտնվող ճանապարհահատվածներ։ ՀԲ պատվիրակությունը նախ եղավ Արարատի մարզի Մխչյան, Հովտաշեն և Նորամարգ համայնքներով անցնող 2,12 կմ երկարությամբ…
Սկսվել է Արգավանդի համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգումը
Արգավանդում սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է համայնքի մշակույթի տանը գտնվող համայնքապետարանի և հարակից տարածքի վերանորոգումը: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 16 մլն 260 հազար դրամ է: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30 տոկոս է կամ 4 մլն 878 հազար դրամ, իսկ համայնքի բյուջեից` 70 տոկոս կամ 11 մլն 382 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի…
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Սարդարապատն ու Նոր Արմավիրն իրար կապող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 29-ին Արմավիրի մարզում ծանոթացել է Մ5 միջպետական ճանապարհը, Սարդարապատ և Նոր Արմավիր համայնքները միմյանց կապող 6․146 կմ ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքներին։ Այս ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։ Փոխնախարար Բագրատ Բադալյանը նախարար Սուրեն Պապիկյանին…
Ռեալը տնային հանդիպումները չի անցկացնի «Սանտիագո Բերնաբեուում»
Մադրիդի «Ռեալ»-ը խնդրանքով դիմել է Լա Լիգայի ղեկավարությանը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը ցանկանում է նոր մրցաշրջանի մեկնարկի տնային հանդիպումներն անցկացնել մեկ այլ մարզադաշտում: Բանն այն է, որ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտը վերանորոգման փուլում է: Հաղորդվում է, որ շինարարական աշխատանքները մի փոքր ուշացումով են մեկնարկել, ինչի պատճառով մարզադաշտը պատրաստ չի լինի օգոստոսի…
Նախարար Արշակյանը ներկայացրել է, թե որքան ճանապարհ է պլանավորվում վերանորոգել այս տարի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ այս տարի պլանավորվում է 300 կիլոմետր ճանապարհ վերանորոգել։ «2019 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 300կմ ճանապարհ, որը վերջին 10 տարիների համար աննախադեպ արդյունք է։ Կից քարտեզում ձեզ եմ ներկայացնում 2019 թ․ հիմնանորոգվող ճանապարհների ՄԻ ՄԱՍԸ՝ 78 կմ֊ը։ Մնացած հատվածները…
Բելառուսը կսահմանափակի ռուսական նավթի առաքումը «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման պատճառով
Բելառուսը կսահմանափակի կամ կդադարեցնի ռուսական նավթի առաքումը «Դրուժբա» նավթամուղի վերանորոգման պատճառով: Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն: Նրա խոսքով՝ մասնագետները դեռ անցած տարիներին էին հորդորում վերանորոգման համար փակել ավելի քան կես դար առաջ կառուցված նավթատարը, սակայն այն ժամանակ որոշվել էր խուսափել անախորժություններից և չփակել ռուսական նավթատարը: Թե երբ է ավարտվելու վերանորոգումը, Բելառուսում չեն…
Հանրապետության ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները սկսվել են
Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի 1-ից մեկնարկել է ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների ժամանակահատվածը: Այդ ընթացքում հանրապետության 38 տարածաշրջանների ճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող 34 կապալառու կազմակերպությունների կողմից իրականացվում են փոսային նորոգման, ճաքալցման, կողնակների լրացման և հարթեցման, կողային առուների մաքրման, կահավորման, անվտանգության էլեմենտների վերականգնման, արհեստական կառույցների հուների մաքրման և նշագծման աշխատանքներ։ Եղանակային պայմաններից ելնելով՝…
Վերսկսվել են Թումանյանից Բագրատաշենի սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքները
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ Բարենպաստ եղանակը թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։ Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների և հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման, ասֆալտբետոնե ծածկի մաշված շերտի հեռացման աշխատանքներ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում…












