վիրուս
Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի զարգացումների մասին (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերում է. Նա անդրադարձավ առավոտյան տեղի ունեցած նիստին: Խոսեց կորոնավիրուսի զարգացումների, ինչպես նաև 15:00-ին կառավարության արտահերթ նիստի մասին:
Արմավիրի մարզպետը այցելե է Էջմիածին
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը այցելել է էջմիացին: Մարզպետը տեղում ծանոթացել է իրավիճակին և իրականացվող համաճարակային և կանխարգելիչ միջոցառումներին: Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին, ոստիկաներին, ոլորտի պատասխանատուններին սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև բարձր մակարդակով մասնագիտական ծառայություններ մատուցելու համար: Հիշեցնենք, որ մարտի 15-ին ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետը հայտնեց, որ Էջմիածին տանող 27 ճանապարհներից 24-ը փակ են,…
Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում կորոնավիրուս է հայտնաբերվել
Երեկվա՝ մարտի 15-ի տվյալներով ունենք կորոնավիրուսի հաստատված 28 դեպք: Այսօր Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ դեպքերից մեկը արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: «Գիշերն աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե ովքեր են շփվել, որ մեկուսացնենք»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող…
Վարչապետի ընտանիքի թեստերը բացասական են (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետի մարտի 15-ին կորոնավիրուսի հայտնաբերման թեստը կրկին բացասական արդյունք է ցուց տվել, այս մասին այսօր Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետը: ՀՀ վարչապետն հայտնեց նաև, որ իր ընտանիքը արդեն գտնվում է Երևանում և նա արդեն իր աշխատանքը շարունակում է քաղաքից: «Քիչ ավելի ուշ կառավարությունը նիստ է հրավիրելու, որտեղ կքննարկվեն Հայաստանի որոշ տարածքներում արտակարգ…
Վարակների տարածումն աշխարհով մեկ կարող է տեղի ունենալ 36 ժամում. Preventepidemics
Azat.tv-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է. «Պատկերում ներկայացված է Resolve to Save Lives նախաձեռնության կողմից ստեղծված միջազգային չվերթների ցանցը։ Այս նախաձեռնությունը, ըստ իր մասին տված տեղեկությունների, տրամադրում է երկրների մակարդակը ըստ դրանց համաճարակները հայտնաբերելու, դադարեցնելու և կանխելու ունակության վերաբերյալ տվյալներ։ Հայաստանը 100-ից 90 միավոր ունի՝ գտնվում է բավականին բարձր մակարդակում։ Ինֆորմացիա կորոնավիրուսով վարակման և…
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել
Իտալիայում շարունակում է աճել կորոնավիրուսով վարակվածների թիվը: Մարտի 15-ի տվյալներով Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 368 մարդ, վիրուսի բռնկման պահից ի վեր Իտալիայում գրանցվել է 1809 մահացության դեպք: Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտմենտի ղեկավար Անջելո Բորելին: Երկիրը այժմ կորոնավիրուսով վարակված մարդկանց թվով աշխարհում երկրորդն է՝ Չինաստանից հետո, այս պահիմ Իտալիայում վարակված…
Վրաստանը և Ռուսաստանը փակել են սահմանը և դադարեցրել քաղաքացիների տեղաշարժը
Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից (նախնական տեղեկատվությամբ՝ 16։00-ից սկսած) ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը։ Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք։ Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ռեալի ֆուտբոլիստները և բասկետբոլիստները կոչ են անում մարդկանց մնալ տանը(ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ռեալը» ֆուտբոլային ակումբը մարդկանց կոչ է անում մնալ տանը: Այս մասին «Ռեալը» տեսաուղերձ է պատրաստել, որտեղ ֆուտբոլիսներից Ռամոսը, Մարսելոն, Կարիմ Բենզեման, Ռաֆայել Վարանը, ինչպես նաև բասկետբոլային թիմի խաղացողներ Ֆելիպա Ռեյեսն ու Սերխիո Լյուլը մարդկանց հորդորել են տանը մնալ՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: «Ինչպես ասել է մեր սիրելի Ալֆրեդո Դի Ստեֆանոն, «Ոչ մի խաղացող այնքան լավը չէ,…
Էջմիածին քաղաքի 24 մուտքերը փակ են
Էջմիածնի քաղաքապետարանը Facebook-ի էջում գրել է. «Հարգելի’ համաքաղաքացիներ, Այսօր՝ 23:00-ից կփակվեն Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ եւ Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը կիրականացվի հատուկ հսկողության ներքո»: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։
Կորոնավիրուսով վարակմնա ևս 2 նոր դեպք. Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր Facebook-ի էջում գրել է. «ԹԱՐՄԱՑՈՒՄ 22:00, 15.03.2020թ. Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք: Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է»: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը…
Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակված քաղաքացին ապաքինվել է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում մարտի 1-ին կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն ապաքինվել է և վաղը դուրս կգրվի: Հատկանշական է այն, որ քաղաքացին բուժվել է առանց որևէ հատուկ բուժում ստանալու, ուղղակի 14 օր մեկուսացած է եղել, իսկ այսօր արդեն թեստը բացասական արդյունք է ցույց տվել: ՀՀ վարչապետը…
Նիկոլ Փաշինյանի ընտանիքը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել
Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ այսօր կորոնավիրուսի դեպքերից մեկը, որը գրանցվել էր Մեղրում, իրենց ստիպել է ևս մեկ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել: Քանի որ 2 օր առաջ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետը շփում է ունեցել, այն քաղաքացու հետ, ում մոտ, որ այսօր կորոնավիրուսի թեստը դրական է ցույց տվել: ՀՀ վարչապետն հայտնեց,…
Նիկոլ Փաշինյան (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերում https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/636930913751111/?v=636930913751111¬if_id=1584124866344431¬if_t=live_video_explicit
Եվս 3 հաստատված դեպք. Առողջապահության նախարարություն
«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ…














