Առողջապահություն
22:20 15/03/2020

Նիկոլ Փաշինյանի ընտանիքը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, որ այսօր կորոնավիրուսի դեպքերից մեկը, որը գրանցվել էր Մեղրում, իրենց ստիպել է ևս մեկ անգամ կորոնավիրուսի թեստ հանձնել: Քանի որ 2 օր առաջ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետը շփում է ունեցել, այն քաղաքացու հետ, ում մոտ, որ այսօր կորոնավիրուսի թեստը դրական է ցույց տվել:

ՀՀ վարչապետն հայտնեց, որ կորոնավիրուսի, այդ թեստի պատասխանը պարզ կլինի գիշերը և նա կհայտնի դրա մասին:

Փաշինյանի խոսքով, եթե թեստի պատասխանը դրական լինի, նրանք կշարունակեն մնալ Սևանում՝ մեկուսացած, իսկ բացասական լինելու դեպքում կվերադառնան Երևան և կաշխատեն Երևանից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ