տեխնոլոգիաներ
Ջավախքում 2 նոր «Արմաթ» լաբորատորիա կբացվի
Ջավախքում կբացվի նոր երկու «ԱրՄաթ»։ Հուլիսի 12-ին, ժամը 14:00-ին Ջավախքի Նինոծմինդա քաղաքում տեղի կունենա «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի (ԱրՄաթ) պաշտոնական բացման արարողությունը: Այս մասին հայտնում են Akhaltskha-ից։ Նշվում է, որ հուլիսի 13-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա «ԱրՄաթի» պաշտոնական բացում Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: Այժմ Նինոծմինդայի «ԱրՄաթ» է հաճախում 105, Օլավերդ՝ 48 երեխա։
Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն վնասվել է
Երևանի քաղաքապետարանը հունիսի 25-ին գրառում է կատարել facebook-ում, որում ասվում է․ «Մի՛ արեք այսպես Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգն այս պահին վնասված է։ Շինարարական աշխատանքները դեռ չավարտված, պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, որն էլ, որ չի հաջողվել տանել (մոտ 20 հատ), միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝…
Մեր ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը. Նիկոլ Փաշինյան
Հունիսի 29-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները: Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչը իր հետ բերում է խնդիրներ առաջին հերթին ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: «Ես ուզում…
Մեր ապագան տեխնոլոգիական Հայաստանն է. Հայկ Չոբանյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 2-ին մասնակցել է «Օրիոն համաշխարհային նորարարություններ» ընկերության հայաստանյան գրասենյակի (Orion Worldwide Innovations Armenia) գործունեության մեկամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը: Հանդիպման ընթացքում ընկերության հայաստանյան գրասենյակի համահիմնադիրներ Էմմա Առաքելյանը և Դիանա Արզումանյանը հյուրերին ներկայացրել են ընկերության գործունեությունը, գրանցած հաջողությունները և հետագա անելիքները։ Շնորհավորելով «Օրիոն համաշխարհային նորարարություններ» ընկերությանը մեկ ամյակի…
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է․ Արշակյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում հարցումների վերաբերյալ ինֆոգրաֆիկաներ է հրապարակել ու նշել, որ այդտեղ ցուցադրված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները/պլատֆորմները։ Դրան կից Արշակյանը գրել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում ամենաարագ զարգացող ոլորտն է. 2020 թ. ոլորտում արձանագրվել է ավելի քան 21% աճ, ավելի քան 3,400 նոր մասնագետներ…
Բարձր տեխնոլոգիական զարգացումը Հայաստանի տնտեսական զարգացման առաջնահերթություններից է․ Արշակյան
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայկական այս ընկերությունները. Expper Technologies, Embry Tech, CoinStats, RetentionForce, @Hub Tech, URAAA, payva, GeBe Cert, Easydmarc, eSwap, 3dzook, Earlyone, Chessify, ForgeFiction, Lucky Carrot, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, AGBU, Draper University համագործակցության արդյունքում ստեղծված «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի շրջանակներում 2020 թ. հաղթողներն են։ Ներկայացված ընկերություններից…
Արշակյանը ամփոփել է առաջին կիսամյակի գործունեության արդյունքները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 26-ին՝ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2020 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ «Այսօր ամփոփում ենք 2020 թվականի առաջին կիսամյակի արդյունքները և պետք է նշեմ, որ ոլորտը բնութագրող ցուցանիշները ոչ միայն չեն նվազել, այլ՝ պահպանել են դինամիկ աճի տեմպերը», – Նշել է նախարար Հակոբ Արշակյանն ու…
Տեղի է ունեցել Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը
Այսօր` հուլիսի 12-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը: 57-ամյա Կարեն Վարդանյանը մահացել էր հուլիսի 10-ին երկարատև հիվանդությունից հետո: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Հայտնենք, որ Կարեն Վարդանյանը ծնվել էր 1963 թվականին: Նա 1986թ. ավարտել է Երևանի…
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենքով իրեն վերապահված գործողությունների ու լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանցավոր նկրտումներն, ինչպես նաև հակազդել համացանցի տարբեր հարթակներում ադրբեջանցի ցի կողմից շարունակական բնույթ կրող հակահայկական և ՀՀ զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված ակցիաներին:…
Քննարկվելու է Ռուսաստանի միջամտությունը Բելառուսի ընտրություններին
БЕЛТА-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ քննարկել հանրապետության ղեկավարի ընտրությանը միջամտելու փաստերը։ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ ՌԴ-ից բելառուսական իշխանությանը վատաբանող տեղեկատվություն է տարածվում. մասնավորապես այն, որ Լուկաշենկոյի որդին Շվեյցարիայում պահում է 840 մլն դոլար: «Նրանք ապրում են Լեհաստանում, և դա անում են Ռուսաստանից: Մենք այդ մասին կխոսենք մոտ ժամանակներս…
Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող «Silicon Mountains» տեխնոլոգիական համաժողովին։ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում «խելացի լուծումներին» և առաջիկա տարիներին համաշխարհային շուկայում սպասվող զարգացումներին նվիրված համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված օտարերկրյա փորձագետները գործարար համայնքին և պետական հատվածին կներկայացնեն սպասվող մարտահրավերները, ինչպես նաև քննարկումներ կծավալեն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ուղղություների շուրջ:…
SWITCH տեխնոլոգիաների ցուցահանդեսին ՀՀ-ն առաջին անգամ ներկայանալու է միասնական տաղավարով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր Facebook-յան էջում գրել է․ «Հայկական տեխնոլոգիական ընկերությունների համար իրենց արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու նոր հնարավորություն: Նոյեմբերի 11-13 Սինգապուրում տեղի է ունենալու SWITCH ինովացիոն տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին Հայաստանը առաջին անգամ ներկայացված է լինելու միասնական տաղավարով: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռնի ձեռք բերել նոր գործընկերներ և բացահայտել նոր շուկաներ Ասիական տարածաշրջանում:…
Նախագահ Սարգսյանն Իտալիայում հանդիպել է «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրենին
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ իտալական «Լեոնարդո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի հետ: «Լեոնարդո» ընկերությունը Հռոմում այսօր բացված կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում առաջատար Cybertech միջազգային համաժողովի գործընկերն է։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ «Լեոնարդոն» Հայաստանի հետ հաջողությամբ կարող է համագործակցել կիբերանվտանգության, արհեստական…
Ջեյմս Թրուշարդը՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակակիր
Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին։ Մրցանակի հանձնման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար և ընդգծել է, որ նոր ձեւավորվող կառավարության առաջնային խնդիրներից է Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական երկրից տեխնոլոգիական…














