տեխնոլոգիաներ

  • Samsung-ը դադարեցնում է Galaxy Note-երի արտադրությունը

    Samsung-ը դադարեցնում է Galaxy Note-երի արտադրությունը

    Samsung-ի ամենահայտնի սմարթֆոններից Galaxy Note-երը դուրս են գալի վաճառքից։ Այս մասին հայտնում է 3dnews-ը։ Նշվում է, որ Note-երի թողարկում ընկերության 2022 թվականի պլաններում նախատեսված չէ։ Ըստ աղբյուրի՝ ընկերությունն աշխատելու է մինչև մյուս տարի հանել խանութներից նշված մոդելի բոլոր հեռախոսները։

  • Apple-ը Թուրքիայում վերսկսել է վաճառքները․ ապրանքները թանկացել են

    Apple-ը Թուրքիայում վերսկսել է վաճառքները․ ապրանքները թանկացել են

    Թուրքիայում գործող Apple ընկերության պաշտոնական առցանց խանութը վերաբացվել է։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ թուրքական լիրայի արժեզրկումն էր պատճառ հանդիսացել, որ խանութում դադարեցվեն վաճառքները։ Նշվում է, որ վաճառքների վերականգնումից հետո Apple-ի ապրանքների գները միջինում 25 տոկոսով բարձրացել են։

  • Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ iPhone ունեցողներին լրտեսելու համար

    Apple-ը դատի է տվել իսրայելական ընկերությանը՝ iPhone ունեցողներին լրտեսելու համար

    Վերջերս աշխարհում իսկական աղմուկ բարձրացրած Pegasus-ի ու դրանով գաղտնալսումների թեման մոտենում է կուլմինացիան։ Ինչպես հայտնում է BBC-ն, Apple ընկերությունը դատի է տվել իսրայելական NSO Group-ին՝ iPhone-ի օգտատերերին հաքերային հավելվածի միջոցով թիրախավորելու համար։ Նշվում է, որ իսրայելական ընկերությունը Pegasus ծրագրային ապահովման միջոցով վարակվում է սմարտֆոնի, որից հետո օպերատորը հնարավորություն է ստանում հաղորդագրություններ, լուսանկարներ և նամակներ դուրս…

  • Apple-ը Թուրքիայում դադարեցրել է սարքերի վաճառքը

    Apple-ը Թուրքիայում դադարեցրել է սարքերի վաճառքը

    Apple ընկերությունը պաշտոնապես դադարեցրել է Թուրքիայում սարքերի վաճառքը։ Այս մասին տեղեկանում ենք 3dnews-ից։ Նշվում է, որ նման որոշման պատճառը թուրքական լիրայի արժեզրկումն է, որը արդեն տևական ժամանակ է չի դադարում ու Թուրքիան ամեն օր նոր պատմական հակառեկորդ է գրանցում։ Ըստ աղբյուրի՝ այս պահին Թուրքիայում հասանելի Apple-ի օնլայն խանութ-սրահը, սակայն հնարավոր չէ այդտեղից որևէ սարք պատվիրել…

  • Apple-ը ապակուց iPhone է ներկայացրել

    Apple-ը ապակուց iPhone է ներկայացրել

    Apple ընկերությունը ԱՄՆ-ում արտոնագրել է ապակուց պատրաստված iPhone, Apple Watch, Mac Pro և այլ սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Patently Apple-ը։ Նշվում է, որ iPhone-ի դեպքում ապակեպատ է ամբողջ հեռախոսը։ Այս դեպքում սենսորային է հեռախոսի ողջ մակերեսը։ Ըստ աղբյուրի՝ Apple-ը արտոնագիրը գրանցել է նոյեմբերի կեսերին։

  • Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

    Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը հայտնել է, որ նոյեմբերի 18-ին Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։ «Նախարարը ողջունել է անվանի գիտնականի այցը Հայաստան, շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին այս կարևոր միջոցառումը Հայաստանում կազմակերպելու և անցկացնելու համար, նշել, որ Հայաստանի…

  • Արայիկ Հարությունյանը հանձնել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը

    Արայիկ Հարությունյանը հանձնել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակը

    ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի հանձնման արարողությանը: 2020 թվականի պետական մրցանակին է արժանացել «Սինոփսիս» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր համատնօրեն դր. Չի-Ֆուն Չանին։ Արայիկ Հարությունյանը մրցանակը հանձնել է Չի-Ֆուն Չանին և շնորհավորել նրան այդ կապակցությամբ: «Ցավոք, նախորդ տարի մեզ չհաջողվեց այս միջոցառումը կազմակերպել հայտնի պատճառներով,…

  • Բարբադոսի իշխանությունները որոշել են դեսպանություն բացել մետատիեզերքում

    Բարբադոսի իշխանությունները որոշել են դեսպանություն բացել մետատիեզերքում

    Բարբադոսի իշխանությունները որոշել են վիրտուալ դեսպանություններ բացել մետատիեզերքում, որը կլինի աշխարհում առաջին նախադեպը։ Այս մասին տեղեկանում ենք Decentraland-ի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ այստեղ խոսքը վիրտուալ տարածությունների մասին է, որտեղ շփումը հնարավոր է կազմակերպել ավատարների միջոցով։ Բարբադոսում մտադիր են նման նախագիծ իրականացնել մի քանի մետատիեզերքներում ու կարծում են, որ դրա միջոցով կարող են մեծացնել դիվանագիտական…

  • Apple-ը կթողարկի AirPods Pro 2 ականջակալները

    Apple-ը կթողարկի AirPods Pro 2 ականջակալները

    Apple ընկերություն է հնարավորի փողարկի AirPods Pro 2 ականջակալները։ Այս մասին հայտնել է FrontTron օգտատերը՝ Twitter-ում՝ հղում անելով իր աղբյուրին։ Նա նշել է, որ դրանց թողարկումը նախատեսվում է 2022 թվականի 3-րդ եռամսյակում։ Նշենք, որ AirPods Pro-ների առավելությունը ակտիվ ձայնամեկուսացումն է։

  • Youtube-ը պաշտոնապես հայտարարել է dislike-երը թաքցնելու մասին

    Youtube-ը պաշտոնապես հայտարարել է dislike-երը թաքցնելու մասին

    Youtube-ը պաշտոնապես հայտնել է, որ թաքցնելու է dislike-երի քանակը դիտողների համար ու այն միայն տեսանելի է լինելու կոնտենտ ստեղծողի համար։ Այս քայլի նպատակը հեղինակներին dislike-երով արշավներից ու հարձակումներից պաշտպանելն է։ Բանն այն է, որ կատարված ուսումնասիրության համաձայն՝ մարդիկ նախատրամադրվածություն dislike դնելու տեսանյութին, եթե dislike-երի քանակը շատ է, իսկ վերջին հնարավոր է ապահովել dislike-երի արշավներով, ինչը…

  • Microsoft-ը մտադիր է ստեղծել սեփական մետատիեզերքը

    Microsoft-ը մտադիր է ստեղծել սեփական մետատիեզերքը

    Microsoft ընկերությունը հայտարարել է իր նոր վիրտուալ հավելումների մասին, որոնք մետատիեզերքի ստեղծման ճանապարհին արված քայլեր կարող են լինել։ Ignite կոնֆերանսի ժամանակ ընկերությունից հայտնել են, որ ներկայացնելու են ավատարներ և Mesh հարթակի ավելի լայն հնարավորություններով տարբերակը Microsoft Teams-ում։ Նշվում է, որ վիրտուալ և ընդլայնված իրականությունների ոլորտում Microsoft-ը շատ մեծ ներդրումներ է կատարել։

  • Հուշագիր է կնքվել ԿԳՄՍՆ-ի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև

    Հուշագիր է կնքվել ԿԳՄՍՆ-ի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի միջև

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ ի դեմս նախարար Վահրամ Դումանյանի, և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը՝ ի դեմս հիմնադրամի տնօրեն Տաթևիկ Բաղդասարյանի, «ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագրի շրջանակում կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիական մասնագիտական ուսուցման ձևաչափի զարգացման, ներդրման և հնարավորությունների ընդլայնման նպատակով: Հուշագիրը կգործի 5 տարի ժամկետով: «Համաձայն ստորագրված փաստաթղթի՝ կողմերը կհամագործակցեն…

  • Apple-ը մատակարարումներով շրջանցեց Xiaomi-ին․ iPhone-ի արտադրողը աշխարհում 2-րդն է

    Apple-ը մատակարարումներով շրջանցեց Xiaomi-ին․ iPhone-ի արտադրողը աշխարհում 2-րդն է

    Apple ընկերությունը 2021 թվականի երրորդ եռամսյակում 50,4 միլիոն սմարթֆոն է մատակարարել ու այս ցուցանիշով առաջ անցել Xiaomi-ից։ Այս մասին հայտնում է 3dnews-ը։ Ըստ աղբյուրի՝ սրա շնորհիվ Apple-ը դարձել է աշխարհում երկրորդ խոշորագույն սմարթֆոն արտադրողը։ Առաջին հորիզոնականում է մնում Samsung-ը, որը Apple-ից 18,6 միլիոնով ավել սմարթֆոն է մատակարարել։ Նշվում է, որ նաև Apple-ի մատակարարումները շարունակաբար աճում…

  • DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել DigiТec Expo 2021-ի բացումը

    DigiWeek2021 միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել DigiТec Expo 2021-ի բացումը

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից իրականացվող DigiWeek2021 միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ DigiТec Expo 2021-ի բացումը։ Ներկաներին ողջունեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Իր խոսքում Ալեքսանդր Եսայանը նախ անդրադարձավ Կարեն Վարդանյանի ունեցած դերին…