ՏԻՄ ընտրություններ

  • Սասուն Միքայելյանը ամեն ինչ կանի, որ իր ազգականը հաղթի Փարաքարում․ «Հրապարակ»

    Սասուն Միքայելյանը ամեն ինչ կանի, որ իր ազգականը հաղթի Փարաքարում․ «Հրապարակ»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Երեկ ավարտվեց սեպտեմբերի 29-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Հետաքրքիր պատկեր է գրանցվել Փարաքար համայնքում։ Տևական պայքարից հետո Սասուն Միքայելյանը հասել է եզրագծին և ամեն ինչ անելու է, որ Փարաքարում հաղթի դեռևս ամիսներ առաջ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված իր ազգականը՝ Սարդուր Թևոսյանը, ով, փարաքարցիների պատմելով, աշխատանքի գրեթե չի գնացել, բայց…

  • Բակո Սահակյանը հաստատել է ՏԻՄ ընրությունների օրը

    Բակո Սահակյանը հաստատել է ՏԻՄ ընրությունների օրը

    Արցախի նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումն Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին: Համաձայն որոշման՝ ընտրությունների օր է նշանակվել 2019 թվականի սեպտեմբերի 8-ը:

  • Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել. Դանիել Իոաննիսյան

    Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել. Դանիել Իոաննիսյան

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին: «Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել: Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրացկցությունը: Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի,…

  • ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

    ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

    ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժովի պաշտոնական կայքում տեղադրվել են ՀՀ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որոնք ներկայացնում ենք ստորև՝ Արարատի մարզի Սիս համայնքում ընտրացուցակներում ընդգրկված 1149 հոգուց ընտրություններին մասնակցել է 677 մարդ։ Գործող համայնքապետ Հայկ Մելքոնյանը ստացել է 386 քվե, Լեռնիկ Թարխանյանը՝ 223 քվե, Սիրանուշ Աղաջանյան՝ 48: Արմավիրի մարզի Նորակերտ համայնքում ընտրողների ցուցակում ընդգրկված 2394 հոգուց ընտրություններին…

  • Աբովյանի գործող քաղաքապետը հայտնել է իր հաղթանակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Աբովյանի գործող քաղաքապետը հայտնել է իր հաղթանակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հաղթանակի մասին: Ստորև ներկայայացնում ենք Վահագն Գևորգյանի գրառումը. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։ Հաղթանակ!!! Շնորհավոր ընկերության միջազգային օրը»: Նշենք, որ ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չկա։ https://www.facebook.com/MyAbovyan/videos/1962671197172903/?t=5 Հիշեցնենք, որ Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար…

  • Գեղհովիտ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը

    Գեղհովիտ համայնքում վերընտրվել է գործող գյուղապետը

    Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում քվեաթերթիկների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ըստ նախնական արդյունքների՝ համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է գործող համայնքապետ, անկուսակցական Վարդան Պողոսյանը։ Նա հավաքել է մոտ 780 ձայն, երկրորդ տեղում է Նաղաշ Հակոբյանը` 670 ձայնով։ Նշենք, որ Գեղհովիտ համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 4585 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 2361-ը կամ 51.49 տոկոսը:

  • Աբովյանի 29/01 ընտրատեղամասի նախնական տվյալները հայտնի են

    Աբովյանի 29/01 ընտրատեղամասի նախնական տվյալները հայտնի են

    Հայտնի են Աբովյան քաղաքի 29/01 ընտրատեղամասի նախնական տվյալները։ Shantnews.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 386 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 313 ձայն, Սասուն Գրիգորյանը` 19, Մանուկ Մկրտչյանը`12, Արթուր Ղազարյանը՝4։ Անվավեր է ճանաչվել 18 քվեաթերթիկ։ Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուները 5-ն են՝ գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն…

  • Ընտրատեղամասերի 66․67%-ը դեռևս դժվարամատչելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար. «Ականատես»

    Ընտրատեղամասերի 66․67%-ը դեռևս դժվարամատչելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար. «Ականատես»

    «Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վաղ առավոտից մեկնարկած ՏԻՄ ընտրությունների ընտրատեղամասերի 66․67%-ը դեռևս դժվարամատչելի է հաշմանդամություն ունեցող ընտրողների համար: https://www.facebook.com/akanatesditord/posts/841835702842855

  • Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

    Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

    Հայաստանի 23 համայնքներում այսօր՝ հունիսի 9-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են տեղամասերը, մեկնարկել է քվեարկությունը: Այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ…

  • Ինդոնեզիայում կայացած ընտրությունների հետևանքով մահացել է մոտ 500 աշխատակից

    Ինդոնեզիայում կայացած ընտրությունների հետևանքով մահացել է մոտ 500 աշխատակից

    Ինդոնեզիայի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում ընտրահանձնաժողովների մոտ 500 աշխատակիցներ են մահացել ձայների հաշվարկման գործընթացում գերհոգնածության հետևանքով` կաթվածից: Այս մասին հայտնում է Strait Times-ը: Մահացածները 50-70 տարիքային խմբի մեջ են պատկանում: Աշխատակիցների մեծ մասը նախկինում տարբեր հիվանդություններ են ունեցել, և երկար աշխատանքն ազդել է նրանց ինքնազգացողության վրա։ Ինդոնեզիայուն ապրիլի 21-ին տեղի են ունեցել միանգամից…

  • Ստամբուլում անցկացված սոցհարցումները  ընդդիմադիրների օգտին են

    Ստամբուլում անցկացված սոցհարցումները ընդդիմադիրների օգտին են

    Թուրքիայի «Կոնսենսուս» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի ընտրությունները չեղյալ հայտարարվելուց հետո։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հետազոտական կենտրոնի ղեկավար Մուրաթ Սարըն փոխանցել է, որ ըստ անցկացված հարցումների արդյունքների՝ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության թեկնածու՝ Էքրեմ Իմամօղլուն 2 միավորով առաջ է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուից՝ Բինալի Յըլդըրըմից։ Նա նշել…

  • Եվրախորհրդարանը մտադիր է դիտորդական պատվիրակություն ուղարկել Ստամբուլի ՏԻՄ ընտրություններին

    Եվրախորհրդարանը մտադիր է դիտորդական պատվիրակություն ուղարկել Ստամբուլի ՏԻՄ ընտրություններին

    Հունիսի 23-ին Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ, որին Եվրախորհրդարանը ցանկանում է դիտորդական պատվիրակություն ուղարկել: Այս պահանջով Եվրախորհրդարանում հանդես է եկել Թուրքիայի ներկայացուցիչ Քաան Էսեներին: Իսկ Անդերս Կնապպեն նշել է, որ մարտի 31-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքների չեղարկումը կարող է բացասական հետևանքներ ունենալ:    

  • Ընդդիմադիրները պահանջել են ամբողջությամբ չեղարկել Ստամբուլի 39 շրջաններում կայացած ընտրությունները

    Ընդդիմադիրները պահանջել են ամբողջությամբ չեղարկել Ստամբուլի 39 շրջաններում կայացած ընտրությունները

    Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և «İYİ» կուսակցությունը առանձին-առանձին դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով ամբողջությամբ չեղարկել 2019թ․ մարտի 31-ին Ստամբուլի 39 շրջաններում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ ԺՀԿ փոխնախագահ Մուհարրեմ Էրքեքը հիշեցրել է, որ ԿԸՀ-ն ստամբուլյան ընտրությունների նման մի շարք այլ իրավիճակներում նախկինում կայացրած իր որոշումներում լրիվ հակադիր դրույթներ է…

  • Ժողովրդավարության դագաղին մի մեծ մեխ խփվեց. Կարո Փայլանի քննադատությունը

    Ժողովրդավարության դագաղին մի մեծ մեխ խփվեց. Կարո Փայլանի քննադատությունը

    Թուրքիայում բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ ու արվեստագետներ քննադատել են այդ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը: Twitter-ի իր միկրոբլոգում թեմայի վերաբերյալ քննադատական գրառումներ է կատարել նաև Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը: Փայլանը ընտրությունների չեղարկումից անմիջապես հետո գրել է. «Ստամբուլի ընտրությունները չեղյալ հայտարարվեցին: Ժողովրդավարության դագաղին մի մեծ մեխ ևս խփվեց»: Ավելի ուշ, նկատի…

  • «Սա բռնատիրություն է». բուռն քննադատությունների ալիք Թուրքիայում

    «Սա բռնատիրություն է». բուռն քննադատությունների ալիք Թուրքիայում

    Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումը բուռն քննադատությունների ալիք է բարձրացրել երկրում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Միջանկյալ հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում հաղթել էր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, սակայն իշխող քաղաքական ուժը ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել այդ պարտության հետ։ ԺՀԿ-ական պատգամավոր Գամզե Թաշչըերը…