տոմսեր
Տոնական օրերին գնալու եմ մի քանի ներկայացումներ դիտելու. Արայիկ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Տոնական օրերին գնալու եմ մի քանի ներկայացումներ դիտելու, նվիրելու եմ տոմսեր: Առաջին անգամ տոնական օրերին մեր ենթակայության թանգարաններն ու թատրոնները բացելու են դռները մեր քաղաքացիների և զբոսաշրջիկների համար: Եթե տարվա ընթացքում ժամանակ չեք ունեցել այցելելու այնտեղ, գնացե՛ք Ձեր երեխաների և հարազատների հետ: Չէ՞ որ Ամանորն…
Լոզան-2020. Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի մրցումների տոմսերը կլինեն անվճար
Լոզան-2020-ի Կազմկոմիտեն սկսում է ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի տոմսերի ամրագրման գործընթացը: Նոյեմբերի 21-ից մարզասերները հնարավորություն կունենան ամրագրել իրենց տեղերը Խաղերի բացման արարողության և մարզական իրադարձությունների համար: Պատանեկան Օլիմպիական խաղերի կազմակերպիչները որոշել են հրաժարվել փակման արարողությունից, որին կփոխարինի Լոզանի կենտրոնում անցկացվելիք դիսկոտեկը: Ձմեռային երրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բոլոր մարզական իրադարձությունների և պարգևատրման արարողությունների տոմսերը կլինեն…
Հայաստան – Հունաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
Նոյեմբերի 8-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Հունաստան խաղի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Հայաստան – Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին՝ ժամը 21։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի…
WCIT 2019-ի տոմսերը կարելի է ձեռք բերել all.me ցանցի թվային արժույթի՝ ME թոքենի միջոցով
WCIT 2019-ը, որին կմասնակցեն ավելի քան 2500 պատվիրակներ մոտ 70 երկրներից, տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 6-ից 9-ը: Տոմսերը կարելի է ձեռք բերել WCIT կայքում, ինչպես նաև meMarket– ում, որն առաջարկում է 25% հատուկ զեղչ: Օտարերկրյա մասնակիցների համար տոմսերի ստանդարտ գինը կազմում է 695 դոլար և 495 դոլար ՝ ՀՀ բնակիչների համար: Եթե դուք արդեն all.me օգտատեր եք,…
Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթի հանդիպման տոմսերի վաճառքի ժամկետը հայտնի է
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» և գավաթակիր «Ալաշկերտ» թիմերի միջև: Տոմսերի վաճառքը կիրականացվի սեպտեմբերի 23-ից 24-ը: Տոմսեր կվաճառվեն միմիայն Արևմտյան տրիբունայի համար: Մնացած տրիբունաները փակ կլինեն: Տոմսերի արժեքը՝ 300 դրամ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։
«Հանրապետականի» տոմսարկղերում Հայաստան-Բոսնիա խաղի տոմսեր չեն վաճառվի
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Սիրելի երկրպագուներ Հաշվի առնելով, որ Հայաստան-Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, ինչպես նաև ավելորդ կուտակումներից խուսափելու համար. այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերը փակ են լինելու: Սեպտեմբերի 8-ին կայանալիք Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման տոմսերի վաճառքը կվերսկսվի սեպտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ից: Խնդրում ենք այսօր մարզադաշտ…
Արդեն վաճառվել է Հայաստան – Իտալիա խաղի շուրջ 11 հազար տոմս
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան պաշտոնական էջը գրում է․ «Շուրջ 11,000 երկրպագու արդեն գնել է Հայաստան – Իտալիա հանդիպման տոմս։ Եթե ցանկանում եք մարզադաշտում երկրպագել մեր հավաքականին, շտապե՛ք Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` դառնալու 3,500 հաջողակներից մեկը։ Տոմսերը հասանելի են սկսած 1000 դրամից Տոմսարկղն աշխատում է 12։00-ից 20։00-ն»։
Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի տոմսերի վաճառքի վիճակահանությունը սկսված է
Ճապոնիայի բնակիչների համար մեկնարկել է Տոկիո-2020 Պարալիմպիկ խաղերի տոմսերի վաճառքի վիճակահանությունը: Վաճառքի առաջին փուլը ճապոնացիների համար կտևի մինչև սեպտեմբերի 9-ը: Ճապոնիայի բնակիչները տոմսերի գնման հայտ պետք է ներկայացնեն Տոկո-2020-ի պաշտոնական կայքի միջոցով:Վիճակահանության արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերի 2-ին, իսկ վճարումը պետք է կատարել մինչև հոկտեմբերի 15-ը: Տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կսկսվի 2020թ-ի գարնանը:Օտարերկրացիները կկարողանան գնել տոմսերը ազգային…
Հայաստան – Իտալիայի և Հայաստան – Բոսնիա խաղերի տոմսերն արդեն վաճառքում են
Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Իտալիա և Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք…
Արարատ-Արմենիա – Դյուդելանժ խաղի տոմսերի վաճառքը սկսված է
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի Facebook-յան պաշտոնական էջում գրված է․ «ՏՈՄՍԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ՍԿՍՎԱԾ Է ☑️| Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից: Տոմսարկղը աշխատելու է ժամը 12:00-20:00-ն: ☑️| 14.392 երկրպագու, մենք Ձեր աջակցության կարիքն ունենք: Միասին մենք կարող ենք»: Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի Փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում օգոստոսի 22-ին հայկական ակումբը տանը կընդունի Լյուքսեմբուրգը…
Դպրոցական բաժանորդային ծրագրի 1-ին փուլը կշարունակվի մինչ օգոստոսի 31-ը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ շարունակվում է 2018 թվականի նոյեմբերին մեկնարկած դպրոցական բաժանորդային ծրագրի իրականացումը: Ծրագրի 1-ին փուլի շրջանակում բաժանորդային համակարգին միացած թանգարանները բաժանորդային տոմսով կարող են այցելուներին ընդունել մինչև ս. թ. օգոստոսի 31-ը, որից հետո տպագիր տոմսերն անվավեր կհամարվեն: Սեպտեմբերի 1-ից կմեկնարկի ծրագրի 2-րդ փուլը, որի կիրարկումը կկայանա բացառապես…
Ճապոնիայում կարգելվի վերավաճառել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը
Ճապոնիայում ուժի մեջ է մտել մարզական իրադարձությունների և համերգների տոմսերը վերավաճառելն արգելող օրենք: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Օրինախախտները կտուգանվեն 9.5 հազար դոլար և կարող են դատապարտվել մինչև մեկ տարվա ազատազրկման: Բոլոր տոմսերը պաշտպանված կլինեն QR ծածկագրերով և գնորդի տվյալներով: Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարզական կենտրոններ մուտք գործելիս պարտադիր կստուգեն…
Մինսկ-2019. Վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս
Հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալու են Եվրոպական երկրորդ խաղերը: Խաղերի կազմկոմիտեի տվյալներով՝ Մինսկ-2019-ի բացման և փակման հանդիսավոր արարողությունների, ինչպես նաև Եվրոպական խաղերի համար վաճառվել է ավելի քան 130 հազար տոմս, ընդ որում՝ դրանց 15 տոկոսը ձեռք են բերել օտարերկրացի երկրպագուները, որոնցից ամենաակտիվը ռուսաստանցիներն են: Խաղերը կհեռարձակվեն աշխարհի 160 երկրներում, իսկ լսարանը կկազմի ավելի քան…
«Վրիժառուները. Ավարտ» ֆիլմի տոմսերը վաճառքի գինը հասնում է 25 հազար դոլարի
CBS հեռուստաալիքի տեղեկություններով՝ ԱՄՆ-ի eBay ինտերնետ-աճուրդում «Վրիժառուները. Ավարտ» ֆանտաստիկ ժանրի ֆիլմի պրեմիերայի ցուցադրման տոմսերի արժեքը հասնում է մինչև 25 հազար դոլարի: Նշվում է, որ ԱՄՆ-ի այն բնակիչները, որոնք նախօրոք էին ձեռք բերել ֆիլմի տոմսերը, այժմ աճուրդում դրանք վաճառում են անվանական արժեքից (15 դոլար) անհամեմատ ավելի բարձր գներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ամենաէժան տոմսերը սկսվում են հինգ հատի…
Վերսկսվել է «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը
Թել Ավիվում վերսկսվել է «Եվրատեսիլի» տոմսերի վաճառքը, որը, ինչպես տեղեկացրել էինք, դադարեցվել էր մարտի սկզբերին խախտումների պատճառով: Այս մասին ТАСС-ին հայտնել են մրցույթի ներկայացուցիչները: Նշվում է, որ 220 VIP տոմս վաճառվել է մարտի 14-ին: «Մի քանի հազար տոմս էլեկտրոնային վաճառքի միջոցով վաճառքի կհանվեն ապրիլին», – նշել են նրանք:















