տրանսֆեր
Բարսայի 17-ամյա ֆուտբոլիստը կարող է ՄՅՈւ-ում փոխարինել Պոգբային
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Էքրեմ Քոնուրի գրառումից։ Նշվում է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո ՄՅՈւ-ից ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է Պոլ Պոգբան ու նրան փոխարինող է պետք։ Իսկ այդ փոխարինողը կարող է լինել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստը։ Նշենք, որ Գավիի ու «Բարսայի» միջև պայմանագիրը նախատեսված…
ՄՅՈւ-ն Դե Խեային նոր պայմանագիր կառաջարկի
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը նոր պայմանագիր առաջարկել թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեային։ Այս մասին գրում է Goal.com-ը։ Նշվում է, որ Դե Խեան նույնպես դեմ չէ շարունակել մրցելույթները ՄՅՈւ-ում։ Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Նշենք, որ Transfermarkt-ը իսպանացի դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։
Բարսան ամռանը կփորձի ձեռք բերել 7 ֆուտբոլիստ
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական «Բարսելոնան» փորձելու է ձեռք բերել 7 ֆուտբոլիստի։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Նշվում է, որ այդ ֆուտբոլիստներից մեկը պետք է լինի դարպասապահ, 2-ը՝ եզրային պաշտպաններ, մեկը՝ կենտրոնական պաշտպան, ևս մեկ կիսապաշտպան ու 2 հարձակվող։ Ըստ աղբյուր՝ Չավին հուսով է, որ յուրաքանչյուր դիրքի համար «Բարսելոնան» կունենա 2 հավասարազոր ֆուտբոլիստ։
Լուկակուն ուզում է վերադառնալ իր նախկին թիմ
Իտալական «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ցանկանում է վերադառնալ Ա Սերիա ու հանդես գալ իր նախկին թիմում՝ «Ինտերում»։ Այս մասին գրում է Calcimercato-ն։ Նշվում է, որ միլանյան ակումբում, սակայն, Լուկակուի տեղափոխման վրա չեն ցանկանում մեծ գումար ծախսել և հիմնականում դիտարկում են նրան վարձակալելու տարբերակը։ Ըստ աղբյուրի՝ Լուկակուն ծրագրում է առաջիկայում հանդիպում ունենալ «Ինտերի» տնօրեն Բեպե…
ՄՅՈւ-ի մարզիչ Տեն Հագին կտրամադրի 120 միլիոն՝ տրանսֆերների համար
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ամառվանից կգլխավորի Էիկ տեն Հագը, ում հետ ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Տեն Հագին կտրվի 120 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։ Նշենք, որ մասնագետն այժմ գտնվում է «Այաքսում»։ Նա գլխավորում է հոլանդական ակումբը 2017 թվականից։
Մխիթարյանը Լացիոյի նախագահի դիտակետում է
Իտալական ակումբները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ռոմայի» ներկայիս կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հանդեպ։ Այս անգամ էլ լուրեր են շրջանառվում, որ Մխիթարյանը հայտնվել է «Լացիոյի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Tuttomercato-ն։ Նշվում է, որ Մխիթարյանով հետաքրքրված է անձամ «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Լացիոն» ձեռք էր բերել հռոմեական ակումբի…
Ասթոն Վիլայի կիսապաշտպանը՝ Արսենալի ուշադրության կենտրոնում
«Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստ Դուգլաս Լյուիսի ծառայություններով հետաքրքրված է մեկ այլ անգլիական ակումբ՝ «Արսենալը»։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։ Նշվում է, որ «Արսենալը» փորձելու է կիսապաշտպանին գնել արդեն այս ամռանը։ Ըստ աղբյուրի՝ բրազիլացու ծառայություններով հետաքրքրվում են նաև մի շարք այլ անգլիական ակումբներ։
Պոգբան առաջարկ է ստացել ՊՍԺ-ից
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» աստղերից Պոլ Պոգբան առաջարկ է ստացել ֆրանսիական ՊՍԺ-ից։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։ Նշվում է, որ Պոգբան էլ իր հերթին է ցանկանում խաղալ Փարիզում։ Ըստ աղբյուր՝ ֆրանսիացում պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ի գնահատմամբ՝ Պոգբայի տրանսֆերն արժե 55 միլիոն դոլար։
Բեքհեմի ակումբը մտադիր է գնել Մեսսիին
Անգլիական ֆուտբոլի լեգենդներից Դևիդ Բեքհեմին պատկանող MLS-յան «Ինտեր Մայամի» ակումբը առաջիկայում ՊՍԺ-ի աստղ Լիոնել Մեսսին առաջարկ կանի։ Այս մասին հայտնում է AS պարբերականը։ Նշվում է, որ ամերիկյան ակումբում հասկանում են, որ արգենտինացուն հեշտ չի լինելու համոզելը, բայց բացառված չէ, որ Մեսսին կհեռանա փարիզյան ակումբից։ Ըստ աղբյուրի՝ Բեքհեմի ակումբը մտադիր է Մեսսիին ձեռք բերել այս ամառ։
Կիելինին որոշել է հեռանալ Յուվեից ու Իտալիայից
Իտալիայի ազգային հավաքականի ու թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին որոշել է տեղափոխվել ԱՄՆ ու կարիերան շարունակել MLS-ում։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ Կիելինին, ամենայն հավանականությամբ, տեղափոխությունը կիրականացնի 2022-ի ամռան։ Նա կարող է նաև հենց այդ ժամանակ ավարտել կարիերան հավաքականում։ Ըստ աղբյուրի՝ Իտալիայի ընտրանու կազմում Կիելինիի վերջին հանդիպումը կարող է…
Բարսան կպայքարի Մբապեի տրանսֆերի համար
Կատալոնական «Բարսելոնան» մտել է պայքարի մեջ՝ ՊՍԺ-ի աստղերից Կիլիան Մբապեին ձեռք բերելու հարցում։ Այս մասին գրում է L’Equipe պարբերականը։ Նշվում է, որ «Բարսայի» վերնախավը վստահ է, որ կարող է նման բարձր վարձատրվող ֆուտբոլիստի համար շահավետ առաջարկ անել ու պայքարել նրա տրանսֆերի համար։ Ըստ աղբյուրի՝ այնուամենայնիվ, Մբապեին գնելու հարցում հիմնական հավակնորդը շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալը»։
Ռեալը հետաքրքրված է Բորուսիայի 18-ամյա ֆուտբոլիստով
Անգլիայի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հայտնվել է նաև Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Goal.com-ը։ Նշվում է, որ Բելինգեմով հետաքրքրված են շատ խոշոր ակումբներ, բայց «Բորուսիան» ցանկանում է բանակցել հենց «Ռեալի» հետ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։
Ռոնին որոշել է մնալ Մանչեսթեր Յունայթեդում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն չի պատրաստվում հեռանալ ակումբից մինչև գործող պայմանագրի ավարտը։ Այս մասին գրում է AS պարբերականը։ Չնայած եղած խոսակցություններին, որ Ռոնալդուն դժգոհ է թիմի ղեկավարությունի ու գլխավոր մարզչից, ՄՅՈւ-ի աստղը մտադիր է մինչև 2023 թվականի ամառ մնալ անգլիական ակումբում։ Նշվում է, որ Ռոնալդուն հուսով է, որ այս մրցաշրջանի ավարտին ակումբը…
Միլանի կիսապաշտպանը կտեղափոխվի Բարսելոնա
Իտալական «Միլանի» աֆրիկացի կիսապաշտպան Ֆրանկ Կեսին, ամենայն հավանականությամբ, ամռանը կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»։ Այս մասին գրում է լրագրող Ժերար Ռոմերոն։ Նշվում է, որ «Բարսան» արդեն համաձայնության է հասել 25-ամյա ֆուտբոլիստի ու նաև «Միլանի» հետ։ Ըստ աղբյուրի՝ Կեսիի ու միլանյան ակումբի պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա ամառ։ Ֆուտբոլիստը կարող է «Բարսա» տեղափոխվել հանց ամռանը՝ ազատ գործակալի…
Ատլոտիկոյի մարզիչը կարող է գլխավորել ՊՍԺ-ն
Չեմպիոնների Լիգայում ու Ֆրանսիայի առաջնությունում ոչ այդքան տպավորիչ ելույթիների պատճառով Մաուրիսիո Պոչետինոն կարող է թողնել ՊՍԺ-ի ղեկը։ Այս մասին գրում է L’Equipe-ն։ Նշվում է, որ փարիզյան ակումբի գլխավոր մարզչի գլխավոր թեկնածուն Դիեգո Սիմեոնեն է, ով այժմ գլխավորում է «Ատլետիկո» Մադրիդը։ Վերջինիս հետ Սիմենոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։















