տրանսֆեր
Ուդինեզեի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Ինտեր
«Ուդինեզե»-ի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: Sportmediaset-ի տեղեկություններով՝ կողմերը նախնական համաձայնություն են ձեռք բերել, ըստ որի՝ 24-ամյա արգենտինացու տեղափոխությունը կկայանա ընթացիկ մրցաշրջանի վերջում: Տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 30 միլիոն եվրո: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռոմա»-ն: Դե Պաուլը Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Ուդինեզե»-ի լավագույն ռմբարկուն է. 19 խաղում խփել…
Նկունկուն կարող է Արսենալ տեղափոխվել
ՊՍԺ-ի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կարող է «Արսենալ» տեղափոխվել: Փարիզցիների գլխավոր մարզիչ Թոմաս Թուխելը հավանություն է տվել 21-ամյա ֆուտբոլիստի տեղափոխմանն Անգլիա: «Արսենալը» կարող է Նկունկույին վարձակալել՝ 20 միլիոն եվրոյով:
«Բարսելոնա»-ն 75 մլն եվրոյով ձեռք բերեց հոլանդացի կիսապաշտպանին
Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Ֆրենկ դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում, այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Ակումբները պայմանավորվել են 21-ամյա հոլանդացու տրանսֆերի շուրջ։ Նա պաշտոնապես «Բարսելոնա» կտեղափոխվի հուլիսի 1-ին։ Նշվում է, որ տեղափոխությունը կարժենա 75 մլն եվրո, ևս 11 մլն «Այաքս»-ը կարող է ստանալ բոնուսների տեսքով՝ կախված ֆուտբոլիստի հաջող ելույթներից։ Ամռանը դե Յոնգը «կապտանռնագույններ»-ի…
Դենիս Սուարեսի՝ Արսենալ տեղափոխությունը խափանվել է. ESPN
«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի՝ «Արսենալ» տեղափոխությունը խափանվել է: ESPN-ը հաղորդում է, որ կատալոնական և լոնդոնյան ակումբները չեն կարողացել համաձայնության հասնել ֆուտբոլիստի տեղափոխության պայմանների շուրջ: «Բարսելոնան» պնդել է, որ վարձակալության պայմանագրում տրանսֆերը գնելու վերաբերյալ պարտադիր կետ լինի, իսկ «Արսենալը» հրաժարվել է այդ պայմանից: Ընդ որում, ավելի վաղ Դենիս Սուարեսը «զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ զրույցում…
Ինտերը տրանսֆերի է հանել Պերիշիչին
«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, այլ ակումբ կտեղափոխվի: Corriere della sera-ն հաղորդում է, որ միլանյան ակումբի ղեկավարությունը վաճառքի է հանել Պերիշիչի տրանսֆերը: «Ինտերը» պատրաստ է հրաժարվել Պերիշիչի տրանսֆերից 40 միլիոն եվրոյի դիմաց: աղորդվում է, որ եթե անգամ 29-ամյա խորվաթ ֆուտբոլիստը ձմռանը չհեռանա «Ինտերից», միլանյան ակումբը նրան կվաճառի ամառային տրանսֆերային պատուհանի…
Բարսելոնան նոր ֆուտբոլիստ ունի
«Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին Պրինս Բոատենգը տեղափոխվել է «Բարսելոնա», որտեղ ելույթ կունենա վարձակալական հիմունքներով: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: «Կապտանռնագույնները» կարող են գնել գանացու տրանսֆերային իրավունքներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 8 մլն եվրոյի դիմաց: Ֆուտբոլիստի շնորհանդեսը կկայանա հունվարի 22-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» վարձակալության դիմաց իտալական ակումբին կվճարի 2 մլն եվրո: Ընթացիկ…
Դե Բրույնեն հրաժարվել է տեղափոխվել Ռեալ․ Don Baon
«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն հրաժարվել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Don Baon-ը: Աղբյուրի փոխանցմամբ, կիսապաշտպանը մերժել է «Սանտյագո Բեռնաբեու» տեղափոխվելու առաջարկը: Նրան ամեն ինչ դուր է գալիս «Մանչեսթեր Սիթիում»: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն 13 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Կևին-Պրինս Բոատենգը մոտ է կարիերան Բարսելոնայում շարունակելուն
«Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին-Պրինս Բոատենգը մոտ է կարիերան «Բարսելոնայում» շարունակելուն: Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ տեղափոխությունը կկայանա առաջիկա օրերին: Կատալոնական ակումբում կարծում են, որ գանացին կարող է հզորացնել թիմի հարձակումը: «Կապտանռնագույնները» համաձայնության են եկել «Սասուոլոյի» հետ ֆուտբոլիստի վարձավճարի հարցում: Մրցաշրջանի ավարտից հետո խաղացողը 8 մլն եվրոյի դիմաց կարող է տեղափոխվել իսպանական գրանդ: Այս…
Մորատան շուտով կդառնա Աթլետիկոյի ֆուտբոլիստ
«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ ժամանակներս կդառնա Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ, վստահեցնում է Football Espana-ն: Աղբյուրի փոխանցմամբ, ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները, իսկ անձամբ ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել մադրիդյան ակումբ: Մնացել է` տրանսֆերի մասին հայտարարվի պաշտոնապես: Սպասվում է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերի ընթացքում: Մորատան «Աթլետիկոյում» հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալության…
Աթլետիկոն ցանկանում է ձեռք բերել Մորատային, բայց Չելսին համաձայն չէ
«Աթլետիկոն» դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Չելսիի» հետ ձմեռային տրանսֆերաին պատուհանի ընթացքում հարձակվող Ալվարո Մորատայի տեղափոխության շուրջ: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իսպանական ակումբը ցանկանում է վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այդուհանդերձ, լոնդոնցիները պատրաստ են միայն իսպանացու վաճառքին կամ եթե վարձակալությանը, ապա հետագայում տրանսֆերը գնելու պարտավարությամբ: Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ անձամբ…
Բարսելոնան նոր ֆուտբոլիս ունի
Ֆրանսիական «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 19-ամյա խաղացողը «կապտանռնագույններին» կմիանա 2019 թվականի հունիսի 1-ից, երբ լրանա նրա պայմանագիրը «Թուլուզի» հետ: Նախկինում հաղորդվում էր, որ խաղացողի հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում պաշտպանը Լիգա-1-ում մասնակցել է 10 հանդիպման: Հաղորդում է armsport.am-ը։
Մխիթարյանը կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում
Լոնդոնի «Արսենալը» մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: The Sun-ը հայտնում է, որ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ժամանակին աշխատել է ֆուտբոլիստի հետ «Սևիլիայում» և շատ լավ ծանոթ է խաղացողին: Ըստ լրատվամիջոցի` կիսապաշտպանի ժամանումից հետո «զինագործների» կազմում կարող է տուժել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Մեր ընտրանու ֆուտբոլիստի տեղը թիմի մեկնարկային կազմում…
Գերմանական երկու ակումբ Մորատայի տրանսֆերը գնելու առաջարկ է արել
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան մոտ է ակումբը լքելուն: Marca-ն հայտնում է, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է ոչ միայն «Սևիլիան», այլ նաև գերմանական երկու ակումբներ: Իսպանացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել նաև «Բորուսիա Դորտմունդը» և «Բավարիան»: Երկու ակումբներն էլ շաբաթ օրը տրանսֆերային առաջարկ են ուղարկել լոնդոնյան ակումբին: «Թոշակառուները» դեռևս պատասխան չեն տվել: Ավելի վաղ նշվում…














