քաղաքացիներ
Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը սրվում է․ Լավրովը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, քաղաքացիական տուժածներ և հարվածներ ենթակառուցվածքներին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատրաստակամություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ, մինչ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը առավել սրվում է՝ հարվածներով էներգետիկ ենթակառուցվածքներին և քաղաքացիական բնակչության տուժմամբ։ Միաժամանակ, Կրեմլում լարվածության և գլոբալ խափանումների մասին խոսակցությունները նոր չափեր են տալիս ճգնաժամին։
Ադրբեջանը փոխադարձության սկզբունքով կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու ժամկետը
Ադրբեջանը մտադիր է փոխադարձության սկզբունքով փոփոխել իր տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոնները՝ արձագանքելով Ռուսաստանում միգրացիոն կանոնների վերջին փոփոխություններին։ Այս որոշումը, որը հայտարարվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից, արտացոլում է միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքը։ Հունվարի 1-ից Ռուսաստանը ներդրել է նոր կարգավորումներ, որոնք սահմանափակում են Ռուսաստանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու ժամկետը մեկ օրացուցային տարում…
Ադրբեջանը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան
Ադրբեջանի արտգործնախարարությունը իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց անհրաժեշտության չայցելել Իրան, իսկ այցելողներին՝ չափազանց զգույշ լինել: Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր կատարվել հունվարի 27-ի առավոտյան։ Միջադեպի հետևանքով զոհվել է դեսպանատան անվտանգության ծառայության պետը, երկու մարդ վիրավորվել է: Իրանում Ադրբեջանի դեսպանատունն ամբողջությամբ դադարեցրել է գործունեությունը:
Ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները Արցախի քաղաքացիները կարող են ձեռք բերել Այսօրվանից
Արցախի ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ ըստ կտրոնների տրամադրվող ապրանքատեսակները քաղաքացիները կարող են ձեռք բերել հունվարի 20-ից մայրաքաղաքի և շրջանների բոլոր խանութներից։ «Տեղեկացնում ենք նաև ,որ նշված ապրանքատեսակները առկա են լինելու նաև բոլոր համայնքների խանութներում և կարիք չկա, որպեսզի այս կամ այն համայնքի բնակիչները գնումները կատարեն շրջկենտրոնի կամ մայրաքաղաքի խանութներից։ Ավելորդ քաշքշուկից կուտակումներից խուսափելու համար,հաշվի…
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կարող են սահմանը հատել առանց մուտքի արտոնագրի. նախագիծ
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց «Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ՝ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը: «Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, այդպես արտացոլված է նաև Կառավարության ծրագրում: Վրաստանը նաև մեր քաղաքացիների համար գործնական և…
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. քաղաքացիների մի մասը գիշերել է Գորիսում, մյուս մասը՝ Լիսագորում
Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը, և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը՝ այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։ Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020…
Կոչ ենք անում՝ այսօր 13:00-ին լինել Ազատության հրապարակում
«Արժանապատիվ հայրենիք» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում՝ այսօր 13:00-ին լինել Ազատության հրապարակում և մեր դիրքորոշումն արտահայտենք Հայաստանին դավաճանաբար վերաբերվող ՀԱՊԿ-ի մասին, ինչպես նաև ներկայացնենք մեր հանրային պահանջը ՀՀ իշխանություններից՝ դադարեցնելու ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցությունը։ Ադրբեջանի հարձակումը ՀՀ վրա, ըստ պայմանագրի, հարձակում էր նաև ՀԱՊԿ-ի վրա։ Սակայն, քանի որ…
Ադրբեջանը ԼՂ հայերին մեր քաղաքացիներ է անվանում և կրակում նրանց վրա. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժամանակ կրակում նրանց վրա, քանի դեռ նրանք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: 2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր 3 խաղաղ բնակիչ է սպանվել, 16-ը` վիրավորվել 54 մահափորձերի հետևանքով: Արդյոք սա՞ է այն պնդման իրագործումը, երբ Ադրբեջանն ասում է «ԼՂ հարցը…
Պեմզաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 31-ամյա, 12-ամյա և 8-ամյա քաղաքացիների դիեր
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ…
ՀՀ վարչապետը բացեց որոշ փակագծեր, որի մասին նույնիսկ քաղաքացիները հասկանում և չեն խոսում
ՀՀ վարչապետը Հայաստանը սանկցիայի տակ ընկնելու տեսական հնարավորությունը չբացառելով ու աննրբանկատ գտնվելով միջազգային քաղաքական կենտրոնների իրականացվող հակադիր քաղաքականությունների նկատմամբ՝ բացեց որոշ փակագծեր, որի մասին նույնիսկ քաղաքացիները հասկանում և չեն խոսում: Այնպես չէ, որ պատժամիջոց կիրառողները չգիտեն այդ մասին, թշնամու, հակառակորդի ու մրցակցիn ինչու՞ ես առիթ տալիս, որ Հայաստանի դեմ անարգե՞լ գործեն: Հիմա, որ պատժամիջոց ի՞նչ…
Սա ուղիղ առնչություն ունի քաղաքացիների պաշտպանվածությանը. Անդրանիկ Քոչարյանը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը քննարկում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ սա ուղղակի առնչություն ունի երկրի անվտանգության և քաղաքացիների պաշտպանվածության հետ: «Մեր հանձնաժողովի նիստում քննարկում ենք մի նախաձեռնություն, որն առաջին հայացքից գուցե շատերը չընկալեն, թե սա ինչ նոր ընթացք է ապահովելու մեր երկրի անվտանգության ոլորտի համար:…
Հայաստանը և Արցախը շարունում են պարտվել, որը պարտավոր ենք կանխել
Համակարգված ինստիտուցիոնալ պարտությունը ինձ համար արտիկուլացվեց Լաչինի միջանցքի թեմայով, երբ Բերձոր, Սուս և Աղավնո համայնքներից քաղաքացիներին պարտադրեցին տեղահանվել: Սա պարտադրեց ռուս-ադրբեջանական տանդեմը, և իրականացրեցին Հայաստանի վարչապետի համաձայնությունից հետո, Արցախի իշխանությունների ձեռքով: Իսկ ընդդիմադիրների մեծ մասը, որոնք այդ կառավարելի քաոսի առանձին մասնիկներն էին, այս պարագայում ևս հորդորում էին բնակիչներին, որ պետք է դուրս գան: Մի մասը…
ՖիզԳորոդոկում քաղաքացիներ են բերման ենթարկվել
Ա. Ալիխանյանի անվան Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի գիտավանը` ՖիզԳորոդոկը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որտեղ հայտնում է քաղաքացիների բերման ենթարկվելու մասին. «Այսօր առավոտյան (ապօրինի շինաշխատանքները սկսելուց ու մեր ակտիվ պայքարի մեկնարկից ուղիղ մեկ տարի անց) Ռատկո ՍՊԸ-ն վերսկսել է շինաշխատանքները Ֆիզիկայի Գիտավանում։ Մեր իրավական պայքարի արդյունքում բացահայտված խնդիրները դեռևս լուծում չեն գտել պատասխանատու մարմինների կողմից։ Ըստ…
Արցախում այսօր տեղի կունենա հանրահավաք. Արթուր Օսիպյան
Օգոստոսի 19-ին ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։ Քաղաքացիները բողոքի ակցիաի միջոցով պահանջում են, որ Լաչինի միջանցքը չհանձնվի Ադրբեջանին։ Արցախի բնակչության մի ստվար զանգված ունի անհամաձայնություն, որը արտահայտվում է իրենց կատարված և կատարվելիք գործողություններով։ Նրանք համարում են, որ մի շարք կառույցներ անգործ են, չեն իրականացնում իրենց պարտականությունները և մեծ կոռուպցիա է տեղի ունենում…














