Քաջարան
Սիսիան-Քաջարան ճանապարհային Նախագիծը թափ է հավաքում պետական սեփականության հայտարարմամբ
Հայաստանի «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը (Ծրագիր 4) դեկտեմբերի 27-ին զգալի առաջընթաց գրանցեց կառավարության կողմից Սյունիքի մարզի որոշ տարածքների համար պետական սեփականության հայտարարմամբ։ Այս որոշումը հիմք է ստեղծում Սիսիանը Քաջարանին միացնող կարևոր 60 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցման համար, որը կոչված է կտրուկ բարելավել երկրի տրանսպորտային ցանցը։ Այս հավակնոտ նախագիծը ներառում է 60 կիլոմետր երկարությամբ, 11.1 մետր…
Կապանում, Գորիսում, Քաջարանում, Վանաձորում, Ստեփանավանում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի և Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են։ Կապան, Գորիս, Քաջարան, Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում և Տավուշի մարզում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից…
Կապանում, Գորիսում, Քաջարանում, Ստեփանավանում, Վանաձորում և Ալավերդիում ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Կապան, Գորիս, Քաջարան, Ստեփանավան, Վանաձոր, Ալավերդի քաղաքներում, Տավուշի մարզում, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից…
Գորիս, Քաջարան, Ապարան և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում. 7 մարզերում մառախուղ է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արմավիրի, Արարատի մարզերում, Արագածոտնի, Կոտայքի մարզերի նախալեռնային հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում և…
ՃՏՊ Քաջարան-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած
Հունիսի 26-ին, ժամը 08։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6 կմ-ին՝ Լեռնաձոր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին, «Kia Optima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված…
Վեճ և դանակահարություն Քաջարանի եղբայրական գերեզմանոցում
Ապրիլի 25-ին, ժամը 00.15-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած- ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի եղբայրական գերեզմանոցում ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է եղբոր…
Գիշերը 4-ին ահազանգ է ստացվել Քաջարանում հրդեհի մասին
Այսօր՝ մարտի 30-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քաջարան քաղաքի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող «Լեռեքս» ՍՊԸ-ին պատկանող վագոն-տնակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում կլիմայական գարուն է․ Սուրենյան Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ…
Փարամազյանը կկալանավորվի․ Վերաքննիչը բավարարել է Դատախազության բողոքը
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կկալանավորվի։ Այս մասին Lurer-ին ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարամազյանին ազատ էին արձակել՝ 70 միլիոն գրավի դիմաց, բայց Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, ինչ էլ հենց բավարարվել է։ Փարամազյանին մեղադրում են խարդախությանը օժանդակելու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:
Քաջարան-Մեղրու սար կոչվող հատվածում մառախուղ է
Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում մառախուղ է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մառախուղ է նաև Սյունիքի մարզի Քաջարան – «Մեղրու սար» կոչվող հատվածում։ Ըստ աղբյուրի՝ Հայաստանում ավտոճանապարհներն անցանելի են։
Քաջարանում ու Ջերմուկում ձյուն է տեղում
Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում այս պահին ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ձյան տեսքով տեղումներ են Քաջարանում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, (Սյունիքի մարզ) և Ջերմուկում (Վայոց ձոր)։ Ճանապարհների մասով ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դրանք անցանելի են։
Քաջարանի համայնքապետին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվեց
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երկու ամսով երկարացվեց Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ Նշենք, որ քաղաքապետը մեղադրվում է խարդախության, կաշառք ստանալու ու ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու համար։
Քաջարանի բնակիչը Telegram-ով սփայս է գնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 31-ին Քաջարանի 30 և 32 տարեկան երկու բնակիչ Արենիի Հին շուկա կոչվող տարածքից՝ մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մեքենայում հայտնաբերվել է դեղնավուն, չորացված, մանրացված զանգված, որը, ըստ վարորդի, սփայս տեսակի թմրամիջոց է։ Նա ոստիկաններին ասել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել Telegram հավելվածի…
Գեղիի բնակիչը 6000 քառակուսի մետր տարածքում ապօրինի շինարարություն է իրականացրել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կապանի բաժնի ոստիկանները հուլիսի 28-ին շրջայց են կատարել ու պարզել են, որ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի բնակիչներից մեկը Գեղի գետի ափին ապօրինի շինարարություն է իրականացրել։ Պարզվել է նաև, որ համայնքային իրավասու պաշտոնատար անձինք քայլեր չեն ձեռնարկել՝ ապօրինությունը կասեցնելու ուղղությամբ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Քաջարանում սպանել են տղամարդուն, հետո թալանել․ ՔԿ-ի բացահայտումը
ՀՀ ՔԿ-ի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարան քաղաքի 58-ամյա բնակչի՝ ավազակությամբ զուգորդված սպանության և առանձնապես խոշոր չափերի ոսկյա զարդեր հափշտակելու դեպքի հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ-ի 9 պաշտոնատար անձի․ ՀՔԾ ՔԿ-ն մանրամասներ է…
Քաջարանի քաղաքապետը կմնա կալանքի տակ․ փաստաբանների բողոքը մերժվեց
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը՝ Փարամազյանի խափանման միջոց կալանքի ընտրության դեմ, մերժվել է Վերաքննիչ դատարանի կողմից։ Նիստը նախագահել է դատավոր Արմեն Դանիելյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում էր ընտրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանը։ Նշենք, որ Փարամազյանը մեղադրվում է խարդախության, կաշառակերության և ընտրողների կամաարտահայտությանը խոչընդոտելու մեջ։