Ֆինլանդիա
Ֆինլանդիայում խորհրդարանական ընտրություններ են
Ֆինլանդիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Տեղի ժամանակով 9․00-ին երկրով մեկ բացվել են 911 ընտրատեղամասեր։ Այս մասին հայտնում է երկրի արդարադատության նախարարությունը։ Ապրիլի 3-9-ն ընտրողների 36․5 տոկոսը քվեարկել է վաղաժամ, հենց այդ քվեարկության արդյունքներն էլ առաջինը կհայտարարվեն ժամը 20․00-ին՝ տեղամասերի փակումից անմիջապես հետո։ Երկիրը բաժանված է 13 ընտրաշրջանի, որտեղ բնակվում է 4 255 466 ընտրող։ Խորհրդարանական…
Այսօր գնում ենք ֆուտբոլ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ներկա է գտնվելու այսօր կայանալիք Հայաստան-Ֆինլանդիա ֆուտբոլային հանդիպմանը. «Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00 «Հանրապետական» մարզադաշտ:)»,- գրել է Փաշինյանն ու այս լուսանկարը հրապարակել: Երեկ վարչապետը այցելել էր Ավանի ակադեմիա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ուղեկցությամբ։Նա հանդիպել էր Ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ…
Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը
Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան–Ֆինլանդիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ կսպասարկի խաղը։Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: Հայտնում է ՀՖՖ–ի պաշտոնական կայքը:
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը
Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին երկու տուրերի հանդիպումները մարտի 23-ին և 26-ին: Մեր ընտրանին Սարաևոյում կհյուրընկալվի Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին, ապա Երևանում կմրցի Ֆինլանդիայի հավաքականի հետ: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարտի 19-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքական հրավիրված…
Մոտ ապագայում Ռուսաստանի ամենահավանական թիրախները կլինեն Ֆինլանդիան ու Շվեդիան․ Սաակաշվիլի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեյտինգը նվազում է, ու հետխորհրդային երկրների տարածքների զավթումները կարող են բավարար չլինել այդ ռեյտինգի վերականգնման համար։ Առաջիկայում Ռուսաստանը զավթումները կշարունակի արդեն Եվրոպայում։ Իր եզրակացությունները Foreign Policy հեղինակավոր հանդեսում ներկայացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա կարծիք է հայտնել, որ զավթման ենթակա տարածքները հավանաբար չեն լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրները, քանի որ…
Հայաստան-Ֆինլանդիա հանդիպման տոմսերը սկսվում են 1000 դրամից
Մարտի 26-ին՝ ժամը 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Ֆինլանդիա ընտրական հանդիպումը: Տոմսերը կարող եք ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մուտքերի մոտ գտնվող տոմսարկղերից: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Ըստ ՀՖՖ տոմսային քաղաքականության նոր կոնցեպտի՝ մարզադաշտի տոմսերի ընդհանուր քանակի 50%-ից ավելին (հյուսիսային և հարավային տրիբունաներ) կարելի է ձեռք բերել…
Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլան և նրա ձևավորած կառավարությունը հրաժարական են ներկայացրել: Նրանք ձախողել են առողջապահական և սոցիալական ապահովման բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Կոալիցիա կազմած երեք կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ բարեփոխումների փաթեթի շուրջ: Հրաժարականի որոշումը կայացրել է հենց վարչապետը: Հավելենք, որ ներկայիս կառավարության անդամները կշարունակեն իրենց աշխատանքը մինչ ապրիլի 14-ը կայանալիք…
Կոռուպցիայի ընկալման ինդեքս. ԱՄՆ-ն առաջատարների ցանկում չէ
ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը վերջին յոթ տարվա ընթացքում ամենավատ արդյունքներն արձանագրել «Transparency International»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում: Այդ մասին, վկայում են 2018 թվականի համար կազմված վարկանիշի տվյալները, որը հրապարակել Է այս միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը: Փաստաթղթի համաձայն, Միացյալ Նահանգները «վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ չի կարողացել տեղ զբաղեցնել առաջին քսանյակում՝ հավաքելով 71 միավոր, ինչը 4-միավորով պակաս…
Բնակչությանը ցուցաբերվող սոցիալական աջակցությամբ Ֆրանսիան առաջինն է
Ֆրանսիայում բնակչությանը ցուցաբերվող պետական սոցիալական աջակցությունը վճարումների ծավալով 2018թ.-ին կազմել է երկրի ՀՆԱ-ի 32 տոկոսը: Այդ ցուցանիշով, որը ներառում է նաև ՝կենսաթոշակային ապահովության մակարդակը, բուժօգնության համակարգում բնակչության ընդգրկվածությունը, աշխատատեղերի տրամադրումը, Ֆրանսիան գերազանցել է աշխարհի մնացած բոլոր զարգացած երկրներին: Այս մասին նշված է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տարեկան զեկույցում: Երկրորդ տեղում է Բելգիան (28,9…
Հայաստանը 30 կետով բարելավել է դիրքերը «Լավ երկրների» վարկանշային ցուցակում
Հայաստանը 30 կետով բարելավել է դիրքերը «Լավ երկրների» վարկանշային ցուցակում: 153 երկրներ ներառող ցանկը կազմելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր երկրի նպաստը մարդկության ընդհանուր բարօրությանը՝ ըստ պետության տարածքի: The Good Country Index-ը կազմվել է՝ հիմնվելով ՄԱԿ-ի, ՅՈւՆԻՍԵՖ-ի, ԱՄՀ-ի և այլ միջազգային կազմակերպությունների տվյալների վրա: Հայաստանն աղյուսակում զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը, որը միջինացված թիվ է: Գիտության և…
«Nokia»-ն հարյուրավոր աշխատատեղերի է կրճատում
Հեռուստահաղորդակցական սարքավորումների ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, պլանավորում Է շուրջ 350 աշխատողների կրճատել Ֆինլանդիայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում կատարելով Yle հեռուստաընկերությունը: Բոլոր կրճատումները պետք Է կատարվեն 2019 թվականին: Դրանք կվերաբերեն ընկերության բոլոր ստորաբաժանումներին, բացի Օուլուի գործարանից: Ներկայում Nokia-ի ֆիննական ստորաբաժանումներում աշխատում Է շուրջ 6 հազար մարդ: Կրճատումները կանցկացվեն միջոցների խնայողության ծրագրի շրջանակներում, որի համաձայն,…
Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Ապիտոնյանին Շվեդիայում և Ֆինլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Արտակ Ապիտոնյանին հետ կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
«Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 129-րդ հորիզոնականում է
2018թ․ «Երջանկության համաշխարհային զեկույցում» Հայաստանը 156 երկրների շարքում, ըստ բնակչության երջանկության չափանիշի, հայտնվել է 129-րդ հորիզոնականում: Մեր երկիրը 1 քայլով զիջում է հարևան Վրաստանին, որը 128-րդ տեղում է: Ցանկի առաջատար տասնյակում տեղ են գտել նույն երկրները, ինչ և նախորդ տարի, փոփոխվել են միայն նրանց զբաղեցրած հորիզոնականները։ Առաջին երջանիկ երկիրը Ֆինլանդիան է։ Երկրորդում Նորվեգիան է, երրորդում՝…














