коронавирус hayastan
Հայաստանում համաճարակի տարածաման դեմ տարվող պայքարը բավականաչափ արդյունավետ է ընթանում․Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Ցավալի է, երբ կան արդեն մահեր, բայց բոլորս էլ գիտեինք, որ դա անխուսափելի էր: Իհարկե անտանելի է, երբ մարդկային կյանքերին մոտենում ենք վիճակագրության տրամաբանությամբ, բայց համաճարակի պայմաններում դա շատ բնական է: Ինչի համար խոսեցի այս մասին, որովհետև նկատելի է, որ, որոշ մարդիկ, տվյալ տխուր փաստը օգտագործում…
Ցնցված եմ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից․Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook- ի իր էջում գրառում է կատարել․ «Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դեւեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2594912634162449
Պարետի որոշմամբ 6 ժամով կփակվեն սուպերմարկետներ Երևանում և մարզերում
«Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից մի շարք սուպերպարկետներում 2020 թվականի մարտի 26-ին, 27-ին և 28-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ Պարետը որոշել է վեց ժամով արգելել մի շարք տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից։ Տնտեսվարողների ցանկը՝ 1) «ԱՐԹՈՒՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12…
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը կշարունակի անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է․ «Հարգելի հայրենակիցներ, Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ <<Հայաէրոնավիգացիա>> ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային…
Ռուսաստանի տարբեր քաղաքներում հաստատվել է կորոնովիրուսով վարակվելու դեպքեր․Ռիա Նովոստի
Ռուսաստանում COVID-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում կա կորոնավիուսով վարակվել է 270 մարդ, իսկ 4 հիվանդ մահացել է։ Հայտարարության մեջ ասվում է․ «Վերջին օրվա ընթացքում գրանցվել է մահվան ելքով չորս դեպք․ երկու դեպք՝ Մոսկվայում, մեկ դեպք՝ Օրենբուրգի մարզում, ևս մեկ դեպք՝ Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է մահվան ելքով ութ դեպք»։…
Դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին.Ալինա Նիկողոսյան
ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջում հրապարակվող վիճակագրական տվյալները նախորդ օրվա դրությամբ այսուհետև օրական կտրվածքով կթարմացվեն առավոտյան ժամը 11:00-ին` հաշվի առնելով տեղեկատվության աճող ծավալները»։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2464275757007536 Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus,…
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը․ԱԳՆ
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հատարարություն է տարածել․ «Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: Հավելենք, որ ՌԴ…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Նյու Յորքում կարատին մտցնելու հարցը.BBC News
Հնարավոր է, որ Նյու Յորքում կարանտին հայտարարվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկել է կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու նպատակով Նյու Յորքում կարանտին մտցնելու հնարավորությունը։ Թրամփը լրագրողներին հայտնել է․ «Մենք կուզեինք, որ նա կարանտինի մեջ լիներ, քանի որ դա էպիկենտրոնն է։ Ես մտածում եմ այդ մասին»։ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն ասել է, որ չի քննարկել ԱՄՆ…
Իտալիայում աճում է կորոնավիրուսից մահացածների թիվը.ՏԱՍՍ
Մեկ օրվա ընթացքում Իտալիայում կորոնավիրով վարակվելու հետևանքով մահացածների թիվը հասել է 889։ Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար Անջելո Բորելին հայտնել է, որ երկրում մահվան ելքերի ընդհանուր թիվը անցել է 10 000-ից։ Մինչ Անջելո Բորելիի հայտարարությունը հայտնում էին 9134 մահացածների մասին։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական…
Շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որ բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք․Նիկոլ Փաշինյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում տեղեկացրել է․ «Վերջին օրերին մենք շատ ակտիվ աշխատում ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որպեսզի բեռնատարների երթևեկությունը կանոնակարգենք և բերենք բնականոն վիճակի։ Այդ թեմայով մեր խոսակցությունները բավականին արդյունավետ են։ Ես համոզված եմ, որ ինտենսիվ աշխատանքի արդյունքում մենք կկարողանանք խնդիրը հարթել։ Համենայնդեպս, վերջին օրերին մի փոքր բարելավվել է…
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց․Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց!!! http://shtapognutyun.am/ Ծրագիրն իրականացվում է «Սոցիալական շտապօգնություն» նախաձեռնության կողմից, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ: Կորոնավիրուսային հիվանդության և դրա տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում քաղաքացիների մի մասը զրկվում է ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորությունից, ինչն…
Մանրամասներ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող կորոնավիրուսով վարակվածների վիճակի մասին
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գարառում է կատարել․ «19:30-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները…
Իրանը բյուջեից գումար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար․Tasnim
Իրանի տարեկան բյուջեի 20 տոկոսը հատկացվել է կորոնավիրուսի դեմ պայքարին` հավելելով, որ Իրանում առողջապահական համակարգը, չնայած արտասահմանյան պատժամիջոցներին, ուժեղ է և լավ սարքավորված, այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Երկրի նախագահը ասել է․ «Սա կարող է զարմանալի լինել աշխարհի համար` ինչպես կարող է պատժամիջոցների տակ գտնվող երկիրն իրեն թույլ տալ լավ հագեցած հիվանդանոցներ…
Այսօր լավ լուրեր ունենք, չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ․ ՊՆ խոսնակ(ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տարածել։ Նա հայտնել է, որ Զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկվել կոնորավիրուսի ներթափանցումը և տարածումը կանխելու համար: Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ կորոնավիրուսով վարակված մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, 4 զինծառայող չունի ջերմություն, կորոնավիրուսի ոչ մի ախտանշան, իսկ մեկի մոտ թույլ արտահայտված…














