РИА Новости
Իրանական բեռնանավը աղետի է ենթարկվել Ադրբեջանի ափերի մոտ
Իրանական բեռնանավն աղետի է ենթարկվել Կասպից ծովում՝ Ադրբեջանի Լենքորանի (Հանիբերդ) նավահանգստի մոտ: Դեպքի վայր է մեկնել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության 2 ուղղաթիռ: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական ծովային գործակալությունից: «Այսօր՝ ժամը 14.10-ին, Պետական ծովային գործակալության ազգային կենտրոն տագնապի ազդանշան է ստացվել Լենքորանի նավահանգստի մոտ իրանական դրոշի ներքո նավարկող «Շաբահանգ» բեռնանավի վթարի…
Ոչ մի գումարի դիմաց չենք խզի մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ մի գումարի դիմաց չի ցանկանա խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը: Ըստ նրա՝ Մինսկը լավ հարաբերություններ է ուզում ունենալ նաև Արևմուտքի հետ: Միևնույն ժամանակ նա Ռուսաստանն անվանել է եղբայրական: «Ես հասկանում եմ, թե ինչ են իրենցից ներկայացնում ԵՄ-ն և Ամերիկան, բայց մենք…
Huawei-ի հիմնադիրը վստահեցրել է, որ մոտ 140 երկիր կօգտագործի իրենց տեխնոլոգիաները
Huawei հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը հայտարարել է, որ 135 կամ 136 երկիր օգտագործելու են Huawei 5G ցանցը՝ բացառությամբ ԱՄՆ-ի և Ավստրալիայի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ենթադրվում է, որ այս ընկերության Huawei 5G ցանցի օգտագործումը զգալիորեն կաճի եվրոպական երկրներում: Ժեն Չժենֆեյի կարծիքով՝ Huawei 5G ընտրում են երկրներից շատերը, քանի որ ընկերությունն ապահովում է…
Անհայտ անձինք հարձակվել են Պորոշենկոյի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհայտ անձինք հարձակվել են Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Պորոշենկոն հարցաքննությունից հետո Հետաքննության պետական բյուրոյի շենքից դուրս գալիս է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքի մոտ սպասող մի քանի անձինք նրան դիմավորել են «հեռացի՛ր» («вон!»-խմբ.) արտահայտությամբ: Այն պահին, երբ Պորոշենկոն…
Nike-ի կոշիկների զույգը ռեկորդային գնով է վաճառվել
Nike-ի 1972 թվականի սպորտային կոշիկները Sotheby’s աճուրդում վաճառվել են 437,5 հազար դոլարով, սա նոր համաշխարհային ռեկորդ է սպորտային կոշիկների զույգի համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Moon Shoe սպորտային կոշիկները ստեղծվել են Nike-ի համահիմնադիր և վազքի մարզիչ Բիլ Բաուերմանի կողմից 1972 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի (Մյունխեն) վազորդների համար, ընդամենը ստեղծվել է 12 զույգ: Sotheby’s-ը…
Ճապոնիայի խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի են
Երկուշաբթի հրապարակված վերջնական արդյունքների համաձայն Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գլխավորած իշխող կոալիցիան հաղթել է երկրի խորհրդարանի Խորհրդականների վերին պալատի ընտրություններում, սակայն չի կարողացել ստանալ տեղերի 2/3-ը, որոնք անհրաժեշտ են Սահմանադրության վերանայման համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության և Կոմեյտո կուսակցության կոալիցիան Խորհրդականների պալատում ընդհանուր առմամբ ստացել է 141 տեղ, իսկ ընդդիմությունն ու…
Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկից շուրջ 5000 մարդ է տարհանվել
Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկից ոստիկանությունը շուրջ 5000 մարդ է տարհանել։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։ Океания առևտրի կենտրոնի սրճարանում աշխատել է հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցելուները տարհանվել են։ Դեպքի վայր ժամանած հրշեջները հրդեհի բռնկում չեն հայտնաբերել։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Գերմանիան ևս վտանգ է տեսնում FaceApp ծրագրում
Գերմանիայում անձնական տվյալների պաշտպանության գծով կառավարության ներկայացուցիչ Ուլրիխ Քելբերը խորհուրդ է տվել չօգտագործել հայտնի FaceApp ծրագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշենք, որ ծրագիրը ստեղծվել է ռուսական Wireless Lab ընկերության կողմից: Պաշտոնյան անհանգստանում է, որ այդ ծրագրի միջոցով անձնական կարևոր տվյալները կարող են հայտնվել երրորդ անձանց մոտ: Նա ասել է, որ խոսքը վերաբերում է…
Ինչպես է ինքնաթիռը վթարային վայրէջք կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիկյան Մերիլենդ նահանգի Օուշեն սիթի քաղաքում թեթև շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը մեծ արագությամբ իջնում ջրի վրա: Ամերիկյան CBS լրատվականի փոխանցմամբ՝ ինքնաթիռում այդ ժամանակ եղել է միայն օդաչուն, որին հաջողվել է դուրս գալ ինքնաթիռից և լողալով ափ…
ԱՄՆ-ն նավագնացությունը պաշտպանող գործողություն կիրականացնի Մերձավոր Արևելքում
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունում հայտարարել են, որ երկիրն աշխատում է Մերձավոր Արևելքը տարբեր գործոններից վնասազերծելու գործողության մանրամասների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Նշվում է, որ գործողության անդամներն ակտիվորեն կաշխատեն Արաբական ծոցում, Հորմուզի նեղուցում, Բաբ էլ Մանդեբ ծոցում և Օմանի նեղուցում նավերի ազատ տեղաշարժն ապահովելու ուղղությամբ։ Ամերիկյան կողմը որոշել է գործողություն իրականացնել Պարսից ծոցում վերջին…
Նեպալում հեղեղների զոհերի թիվը հասել է 90-ի
Նեպալում տեղատարափ անձրևների և հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 90-ի: Եվս 31 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Նեպալի ներքին գործերի նախարարությանը: Ավելի վաղ հայտնել էինք 78 զոհի և 40 վիրավորի մասին: «Ամբողջ երկրում փրկվել է ավելի քան 3365 մարդ: Տվյալների հավաքագրումը և օգնության տեղաբաշխումը…
Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձի ձախողմանը նվիրված թանգարան է բացվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է 2016 թվականի հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը հեղաշրջման փորձի ձախողմանը նվիրված թանգարանի բացման արարողությանը, որի երեք տարին նշվել է երկուշաբթի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Թանգարանը բացվել է Ստամբուլի ասիական մասում՝ Բոսֆորի կամրջի մոտ, որտեղ տեղի է ունեցել քաղաքի բնակիչների եւ ապստամբների դիմակայությունը։ Ցուցանմուշների ցուցադրման մակերեսը…
Օդերևութաբանը Կալիֆոռնիայում ավերիչ երկրաշարժ է կանխատեսել
Կալիֆոռնիայի վերջին երկրաշարժերն ընդամենը սկիզբն են, ավելի ավերիչ երկրաշարժ տեղի կունենա առաջիկա երկու տարում, կալիֆոռնիական Վենտուրա քաղաքի մոտ։ Այսպիսի կանխատեսում РИА Новости-ի հարցազրույցում տվել է Սեյսմիկ եղանակի գլոբալ մոնիթորինգի և կանխատեսման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտի Կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանը։ Հուլիսի սկզբին ամերիկյան Ռիջքրեսթ քաղաքի շրջանում (Կալիֆոռնիա) տեղի ունեցավ երկու երկրաշարժ,…
Հրդեհ՝ Մոսկվայի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Նոր Մոսկվայի «Новомосковский» առևտրի կենտրոնի մոտ գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տուժել է 2 մարդ: Խաբարով փողոցում տեղի ունեցած պայթյունի և 2 պահեստի բռնկման հետևանքով առաջացած ծխի սյան բարձրությունը հասել է 20 մետրի: Ընդհանուր առմամբ բռնկվել է 100 քառակուսի մետր մակերես: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 114 մարդ և 33 միավոր…
Կուբան դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցները
Կուբայի ղեկավարությունը դատապարտել է ԱՄՆ վարչակազմի կողմից երկրի դեմ սահմանված նոր պատժամիջոցները, հայտնել է ԱԳ նախարար Բրունո Ռոդրիգեսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր մտցրել կուբայական Cubametales արտահանող ընկերության դեմ։ Այս քայլը կապված է Վենեսուելայում իրավիճակի հետ: Վաշինգտոնում պնդում են, որ Կուբայի պետական արտահանող-ներմուծող նավթային ընկերության…















