РИА Новости
ՌԴ-ն օգնում է հեռացնել քրդերին թուրք-սիրիական սահմանից
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն օգնում է հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատները թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոն: Նա նշել է, որ ռուսները գործում են Սիրիայի տարածքում թուրքական «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության գոտուց դուրս: Քրդերի նահանջին աջակցություն կցուցաբերվի մինչև հոկտեմբերի 29-ի…
Սահմանվել է ռուս-թուրքական համատեղ պարեկություն․ Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել
Մոսկվան և Անկարան Սիրիայի հարցում համաձայնության են եկել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ գրեթե 6 ժամ տևած բանակցություններից հետո: ՌԴ նախագահը այդ պայմանավորվածությունները կոչել է շատ կարևոր, եթե ոչ ճակատագրական։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը․ Պուտին Նշվում է,…
Անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը․ Պուտին
Երեկ Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահների հանդիպումը: 6 ու կես ժամից ավելի տևած հանդիպման արդյունքներն ամփոփվել են 2 լեզվով՝ 2 երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ: ՌԴ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ազատել երկիրը օտարերկրյա զինված ուժերի ներկայությունից և Թուրքիայի նախագահը համակարծիք է այս տեսակետին։ Այս մասին հաղորդում է РИА…
Լուկաշենկոն երկարատև դադարից հետո կմեկնի Ավստրիա
Նոյեմբերի 12-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Ավստրիա։ Երկարատև դադարից հետո սա կլինի նրա առաջին ուղևորությունը դեպի ԵՄ։ Այս մասին գրում է РИА Новости-ն: Նախատեսվում է, որ Լուկաշենկոն կհանդիպի Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ: 2016 թվականի մայիսին Լուկաշենկոն պաշտոնական այցով եղել է Հռոմում և Վատիկանում: Դրանից առաջ Լուկաշենկոն երկար ժամանակ ԵՄ-ում չէր եղել…
Չինացի զբոսաշրջիկները իրենց երեխային մոռացել են Հռոմ մեկնող գնացքի մեջ. РИА Новости
Ֆլորենցիայում չինացի զբոսաշրջիկները մոռացել են իրենց հինգամյա որդուն դեպի Հռոմ շարժվող գնացքի մեջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Ծնողները կարծել են, թե երեխան ինքնուրույն լքել է գնացքը, և դուրս են եկել նրան փնտրելու Սանտա Մարիա-Նովելլա կայարանում, սակայն տղան, իրականում, մնացել է գնացքում, որը մեկնել է Հռոմ: Նա վախեցել է և չի կարողացել օգնություն խնդրել,…
Ռենտգենոլոգը մոռացել է հիվանդին տոմոգրաֆում. Nova
Բուլղարիայի հիվանդանոցներից մեկում հետազոտության ժամանակ բժիշկները կորցրել են 70-ամյա հիվանդին Ասենկա Խրիստովային եւ 6 ժամ փնտրել նրան։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն ՝ հղում անելով Nova-ին: Տուժածի դուստրը լրագրողներին հայտնել է, որ իր մայրը հիվանդանոց է գնացել եւ անհետացել: Նա դիմել է ոստիկանություն: Հիվանդին փնտրել են 6 ժամ, արդյունքում նրան գտել են արգելված սենյակում,…
Էկվադորի նախագահը զիջումների է գնում
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Հնդկացիական ժողովուրդների համադաշնության և բողոքի շարժման առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին հրամանագրի շուտափույթ վերանայման անհրաժեշտության մասին, սակայն, այնուամենայնիվ, անտեսել է ցուցարարների պահանջների մեծ մասը: Այս մասին գրում է РИА Новости-ն: «Իմ առաջարկն է պայմաններ ստեղծել երկխոսության համար և ամենակարճ ժամկետներում վերանայել հրամանագրի դրույթները՝ նպաստելու…
Ճապոնիայում թայֆունի հետևանքով արդեն զոհ, անհետ կորածներ ու տուժածներ կան
Ճապոնիան պատուհասած «Հագիբիս» թայֆունի հետևանքով տուժածների թիվը անցնում է 50-ը: Մեկ մարդ մահացել է, չորսն՝ անհետ կորել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ճապոնիայում 9 մլն մարդու համար հայտարարված է պարտադիր տարհանում կամ խորհուրդ է տրվել տարհանվել: Տարբեր քաղաքներում, այդ թվում և Տոկիոյում, հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ: Ճապոնիան զգուշացնում է մոտեցող թայֆունի մասին․ չվերթներ…
Ղրիմում ահաբեկչություն է կանխվել. կասկածյալը ձերբակալվել է
Ղրիմում ձերբակալվել է ուկրաինական ծայրահեղական կազմակերպությունների անդամ, Ռուսաստանի քաղաքացի, որը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տեղեկացմամբ՝ կասկածյալը պատրաստվում էր պայթեցնել Ղրիմի վարչական շենքերից մեկը: Ձերբակալությունը տեղի է ունեցել Սակի քաղաքում: Տղամարդը նացիստական գաղափարախոսության կողմնակից է: Նրա ավտոտնակում իրավապահները հայտնաբերել են պատրաստի…
ՀԱՊԿ-ը կկարգավորի արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդրի նիստում կփորձի կարգավորել արտակարգ իրավիճակների համատեղ արձագանքման մեխանիզմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Ղրղզստանի նախագահի Պետական նստավայրում չորեքշաբթի տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 12-րդ նիստը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի և արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։ «2011 թվականին մենք հաստատեցինք…
Քրդերը պատերազմով սպառնում են Թուրքիային
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» արաբաքրդական կազմավորման ներկայացուցիչ Մուստաֆա Բալին «տոտալ պատերազմով» սպառնացել է Թուրքիային, եթե վերջինս որոշում կայացնի ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ քրդերը փորձում են կայունություն պահպանել տարածաշրջանում, բայց պատրաստ են կասեցնե թուրքական ցանկացած չհրահրված հարձակում: Ավելի վաղ հայտնի էր դարձել որ թուրք-սիրիական սահմանին թուրքական զինուժի և…
Վրաստանը ցանկություն է հայտնել վերականգնելու ավիահաղորդակցությունը ՌԴ-ի հետ
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին հայտնել է, որ իր երկիրը ցանկանում է վերականգնել ավիահաղորդակցությունը ՌԴ հետ: Նախարարը նշել է, որ Թբիլիսին միայն կողջունի այդ գործընթացի արագացումը: Նրա խոսքով՝ զբոսաշրջությունն ու ժողովրդների հարաբերոթյունները նպաստում են սրացման նվազմանը։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Պեսկովը՝ ՌԴ-ի ու Վրաստանի ավիահաղորդակցության վերականգնման մասին Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին…
Իմ և Թրամփի միջև երբեք մտերմություն չի եղել․ Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր և ԱՄՆ-ի ղեկավար Դոնալդ Թրամփի հարաբերություններում երբեք մտերմություն չի եղել, բայց առկա են վստահության վրա հիմնված հարաբերություններ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Մեր միջև երբեք ոչ մի մտերմություն չի եղել, այն այժմ էլ չկա: Մեր միջև կան գործարար, լավ, ըստ իս, բավականին կայուն վստահելի հարաբերություններ, բայց…
Լորենցո փոթորիկն ուժգնացել է․ այն հասել է 5-րդ կատեգորիայի
Ատլանտյան օվկիանոսում «Լորենցո» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով հինգերորդ կատեգորիայի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի՝ Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնին (NHC): «Լորենցո»-ն հինգերորդ կատեգորիայի փոթորիկ է Սաֆիրա Սիմփսոնի սանդղակով: Ինտենսիվության տատանումները հնարավոր են կիրակի օրվա ընթացքում: Ըստ կանխատեսումների՝ թուլացման միտումը կնկատվի կիրակի երեկոյան: Այնուհանդերձ, ակնկալվում է, որ «Լորենցո»-ն կդառնա հզոր փոթորիկ, երբ մոտենա Ազորյան…
Հռոմի պապը կրկին կոչ է արել անտարբեր չլինել միգրանտների հանդեպ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը միգրացիայի խնդրի լուծումը կապել է ժամանակակից աշխարհում աղքատ և ընչազուրկ մարդկանց ճակատագրի նկատմամբ անտարբեր չլինելու անհրաժեշտության հետ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Կիրակի հովվապետը պատարագ է մատուցել Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում Միգրանտների և փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ, որն այս տարի Հռոմեական կաթոլիկ եկեղեցին նշում է արդեն 105-րդ անգամ: «Որպես քրիստոնյաներ՝ մենք…















