՛azat tv
Ալիևն ու Էրդողանը Ստամբուլում առանձնազրույց են ունեցել
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը շաբաթ օրը Ստամբուլում առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ «Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Բացի այդ, Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել…
Ինձ համար կարևոր էր հիշել մեկուկես միլիոն հայերին, ովքեր տեղահանվել եւ կոտորվել են Հայոց ցեղասպանության ժամանակ. ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան
ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Կվիեն Twitter-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Ինձ համար կարևոր էր հիշել մեկուկես միլիոն հայերին, ովքեր տեղահանվել եւ կոտորվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Ինչպես @POTUS հայտարարել է, որ մինչ մենք մտածում ենք Հայոց ցեղասպանության մասին, մենք կրկին պարտավորվում ենք բարձրաձայնել և դադարեցնել վայրագությունները, որոնք սպիներ են թողնում աշխարհում»։
Մանչեսթեր Յունայթեդի համար քաթարի շեյխն առաջարկել է 4,5 միլիարդ եվրո
Հայտնի է դարձել, թե շեյխ Համադ բին Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին որքան է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդին»։ L’Equipe-ի լրագրող Լոիկ Տանզիի խոսքով՝ խոսքը 4,5 միլիարդ եվրոյի մասին է։ Կատարի նախկին վարչապետի կոնսորցիումը ոչ մի վարկ չի վերցնի ակումբն ամբողջությամբ գնելու գործարքի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գլեյզեր ընտանիքը, որին պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», ցանկանում…
Լադանիվա խումբը նոր երգ է հրապարակել
Ֆրանսիական «Լադանիվա» խումբը, որի հայկական ժողովրդական երգերի մեկնաբանությունները մեծ ճանաչում բերեցին խմբին նաև Հայաստանում, երկրպագուների դատին է հանձնել «Շաքար» երգը: Երգի հոլովակն արդեն համացանցում է:
Բարսելոնան մեղադրվում է Ալոնսոյի տրանսֆերի հետ կապված խարդախության մեջ
«Բարսելոնան» մեղադրվում է Մարկոս Ալոնսոյի տրանսֆերի հետ կապված խարդախության մեջ։ Իսպանական չորրորդ դիվիզիոնի «Ունիոն Ադարվե» ակումբը բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ի Վեճերի լուծման պալատ՝ 2022 թվականի ամռանը «Չելսիից» «Բլաուգրանա» պաշտպանի անվճար տրանսֆերի պատճառով: Մադրիդյան թիմը կատալոնացիներին մեղադրում է տրանսֆերի ժամանակ խախտումների մեջ և պնդում, որ իրականում Բարսան և Չելսին կատարել են խաղացողների փոխանակում (հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝…
Իրանցի և ուկրաինացի պաշտոնյաները գաղտնի բանակցություններ են վարել
Իրանցի և ուկրաինացի պաշտոնյաները Օմանում զինվորականների միջոցով գաղտնի բանակցություններ են վարել։ Առայժմ կայացել է միայն մեկ հանդիպում, սակայն Amwaj.media պորտալի իրազեկ աղբյուրներին հայտնի է դարձել, որ Թեհրանն ու Կիևը բանակցային գործընթացում «ուժեղ և փոխադարձ շարժառիթներ ունեն առաջընթաց գրանցելու համար»։ Աղբյուրը հաստատել է, որ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին։ Այնտեղ իրանական պատվիրակությունը ուկրաինացի պաշտոնյաներին…
Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը արգելափակել էր փետրվարի 8-ին: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին: Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո, ուշ երեկոյան նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը: «Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել…
Ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Փետրվարի 15-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Արսենալը հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքել Մարտինելիի հետ
«Արսենալը» հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքել Գաբրիել Մարտինելիի հետ։ Լոնդոնյան ակումբը հայտարարել է, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ «Արսենալը» հնարավորություն կունենա երկարաձգել պայմանագիրը մինչև 2028 թվականի հունիսը։ Մարտինելիի նախորդ պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի ամառը։ Գաբրիելը…
Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը
Ադրբեջանի կողմից հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված հայ զինծառայողի աճյունի մոտ եղել է սեպտեմբերյան մարտերի հետեւանքով անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վահեի հայրը՝ Արամ Թորոսյանը: Վահեի հորը փոխանցել են, որ նույնականացման գործընթացի պատասխանը հայտնի կլինի մեկ-երկու օրից։ «Մարմինն անճանաչելի է: Հեռախոս է եղել մոտն ու իր…
Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է
Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է և հասել վերջին ութ տարվա ամենացածր մակարդակին։ Ինչպես տեղեկացնում է CNN-ը, պատճառն այն է, որ ընկերությունն այս եռամսյակի ընթացքում ավելի քիչ բջջային հեռախոսներ և նոութբուքներ է կարողացել վաճառել։ Տեխնոլոգիական հսկայի 4-րդ եռամսյակի (ավարտվել է դեկտեմբերին) գործառնական շահույթը կազմել է 3,5 միլիարդ դոլար, ինչը 69%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի…
Ընտանեկան բռնության մեջ մեղադրվող Rick and Morty-ի համահեղինակը հեռացվել է նախագծից
Rick and Morty-ի համահեղինակ 42-ամյա Ջասթին Ռոյլենդը հեռացվել է նախագծից ընտանեկան բռնության մեղադրանքներից հետո: Այդ մասին գրում է People-ը։ Adult Swim ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ չնայած անիմացիոն սերիալի ստեղծողներից մեկի հետ համագործակցության դադարեցմանը, «Rick and Morty»-ի արտադրությունը կշարունակվի։ «Տաղանդավոր և նվիրված թիմը քրտնաջան աշխատում է շոուի յոթերորդ սեզոնի վրա», – ասել է կազմակերպությունը: Ավելի…
Լիվերպուլը Բելինգհեմին տեսնում է որպես նոր Ջերարդի
«Լիվերպուլը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի ծառայություններով։ Ինչպես հաղորդում է Sky Sport Deutschland-ը, անգլիական ակումբը լավատեսորեն է տրամադրված 19-ամյա խաղացողի համար առաջիկա բանակցությունների հարցում։ «Լիվերպուլը» Բելինգհեմին տեսնում է «նոր Սթիվեն Ջերարդի» կերպարով։ «Կլոպի և Բելինգհեմի միջև դեռ անձնական խոսակցություն չի եղել։ Ակումբի այլ մարդիկ շփվել են Բելինգհեմի շրջապատի հետ: Նրանք ցանկանում են պայմանագիր…
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ
Էստոնիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը՝ կարևորելով ապագային ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։
Ի՞նչ գիտեք ջրհոսների մասին
Նրանք տարօրինակ բնավորություններ ունեն: Ջրհոսները կենդանակերպի մարդասերներն են։ Նրանք շատ հեշտ են սիրում։ Նրանցից շատերը օժտված են արվեստի նկատմամբ ուժեղ զգայունությամբ: Նրանք կարող են շատ զգացմունքային լինել: Նրանք ընդունում են փոփոխությունները և կարող են լինել բավականին անկանխատեսելի: Նրանք կարող են ունենալ ըմբոստ կողմ։ Ջրհոսները շատ լավ են սովորում անցյալի սխալներից: Նրանք չեն վախենում նորարարությունից:















