Արսենալը հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքել Մարտինելիի հետ

Ամենադիտվածներ

«Արսենալը» հաստատել է, որ նոր պայմանագիր է կնքել Գաբրիել Մարտինելիի հետ։

Լոնդոնյան ակումբը հայտարարել է, որ երկարաժամկետ պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ «Արսենալը» հնարավորություն կունենա երկարաձգել պայմանագիրը մինչև 2028 թվականի հունիսը։

Մարտինելիի նախորդ պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված էր մինչև 2024 թվականի ամառը։

Գաբրիելը «Արսենալ» է միացել «Իտուանոյից» 2019 թվականի ամռանը և «զինագործների» կազմում անցկացրել է 76 հանդիպում:

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենաթարմ