Աբովյան

  • ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աբովյան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարաբերություններին։ «Սկսենք Ռոմանոսից։ Ուրեմն Ռոմանոսը՝ որպես մարզի երիտասարդ, գործունեություն էր ծավալում, էնտեղ շտաբ եմ ես վերցրել, նշանակել եմ իրեն շտաբի պետ, էդ ընթացքում համատեղ աշխատել ենք, հետո բերել…

    Աբովյանում ՔՊ-ն պարտվեց հենց Ռոմանոսի միջոցով․ Սասուն Միքայելյան
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական…

    Գագիկ Ծառուկյանը հարցաքննվելու է
  • Հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իր կարծիքով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա։ «Ինձ համար ավելի մտահոգիչ է մասնակիցների ցածր թիվը։ Ստացվում է՝ ՀՀ քաղաքացիներն իրենց մեկ ձայնի արժեքը չեն արժևորում այնպես, ինչպես պետք է արժևորեն», – ասաց պատգամավորը։ Դիտարկմանը, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պնդում…

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պետք է հրաժարական տա. Էդմոն Մարուքյան
  • Հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողները ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի մարզպետի ու քաղաքապետի թեկնածուի այն խոսքերի մասին, թե հեղափոխությունն այդպես էլ Աբովյան չհասավ: Ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանը արձագանքեց. «Իսկ վարչապետի ասածն ինչի՞ չեք ասում, մարզպետի ասածն եք ասում: Վարչապետն ասաց՝ հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»: Այն դիտարկմանը, որ գործող…

    Քարոզարշավին չեմ մասնակցել, բայց պատկերացնում եք, որ մասնակցեի ինչ կլիներ. Գագիկ Ծառուկյան
  • «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Աբովյանում կայացած ՏԻՄ ընտրություններին: «Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել: Աբովյանում ու բազում այլ քաղաքներում հին ընտրական համակարգն է հաղթում (տեխնիկապես՝ հաղթողը կարող է լինել տարբեր քաղաքական թիմերից): Այն համակարգը, որը չի խրախուսում գաղափարների ու ծրագրերի մրացկցությունը: Ժողովրդավարությունը տեխնիկապես քվեարկության չկեղծումը չի,…

    Աբովյանում ժողովրդավարությունը չի հաղթել. Դանիել Իոաննիսյան
  • Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածն այրելու դեպքով քրեական գործ է հարուցվել, որպես կասկածյալ ներգրավված անձ չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտե նախագահ Հայկ Գրիգորյանը։ «Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասով քրգործ է հարուցվել, ճանաչվել է տուժող, հարցաքննվել է շուրջ 20 հոգի որպես…

    Աբովյանում ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան այրելու դեպքով կասկածյալներ չկան. ՔԿ նախագահ
  • Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը: Այս մասին հունիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն։ Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ՝ երկար տարիներ, ամենաառաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի…

    Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը. Նիկոլ Փաշինյան
  • ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ մի շարք համայնքներում հունիսի 9-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ արդյունքների՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8453 քվե: Մյուս թեկնածուներից ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն, Սասուն Գրիգորյանը՝ 731 ձայն, Արթուր Ղազարյանը՝ 139 ձայն, իսկ Մանուկ Մկրտչյանը՝ 435 ձայն:  

    Վահագն Գևորգյանը վերընտրվել է Աբովյանի քաղաքապետ
  • Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իր հաղթանակի մասին: Ստորև ներկայայացնում ենք Վահագն Գևորգյանի գրառումը. «Սիրելի՛ աբովյանցիներ, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ։ Շնորհակալ եմ ընկերներիս, մեր թիմից, մեր ընտանիքներից։ Հաղթանակ!!! Շնորհավոր ընկերության միջազգային օրը»: Նշենք, որ ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չկա։ https://www.facebook.com/MyAbovyan/videos/1962671197172903/?t=5 Հիշեցնենք, որ Աբովյանի համայնքապետի պաշտոնի համար…

    Աբովյանի գործող քաղաքապետը հայտնել է իր հաղթանակի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Հայտնի են Աբովյան քաղաքի 29/01 ընտրատեղամասի նախնական տվյալները։ Shantnews.am-ի տեղեկություններով՝ այս տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գևորգյանն է։ Նա ստացել է 386 ձայն, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 313 ձայն, Սասուն Գրիգորյանը` 19, Մանուկ Մկրտչյանը`12, Արթուր Ղազարյանը՝4։ Անվավեր է ճանաչվել 18 քվեաթերթիկ։ Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուները 5-ն են՝ գործող համայնքապետ, անկուսակցական Վահագն…

    Աբովյանի 29/01 ընտրատեղամասի նախնական տվյալները հայտնի են
  • Աբովյան քաղաքում այսօր քաղաքապետի ընտրություններ են։ 29/07 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անի Չիլինգարյանը Armdaily.am-ի հետ զրույցում նշեց, որ 1391 ընտրողից 152 արդեն ընտրել են։ Չիլինգարյանը նշեց, որ Խորհրդարանական ընտրություններն ավելի հանգիստ մթնոլորտում են անցել.«Խորհրդարանականի ժամանակ շատ հանգիստ և խաղաղ մթնոլորտ էր։ Այս անգամ լարվածություն է նկատվում»։ Չիլինգարյանն անդրադարձավ նաև մարզպետի Ռոմանոս Պետրոսյանի և Վահագն Գևորգյանի վստահված…

    Խորհրդարանականի ժամանակ խաղաղ մթնոլորտ էր, հիմա լարվածություն է նկատվում. հանձնաժողովի նախագահ
  • Հայաստանի 23 համայնքներում այսօր՝ հունիսի 9-ին, Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են տեղամասերը, մեկնարկել է քվեարկությունը: Այսօր համայնքի ղեկավար ու ավագանու անդամ կընտրեն Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մի շարք համայնքներում: 14 համայնքում հերթական ընտրություններ են, որից` 7-ում՝ համայնքի ղեկավարի, իսկ 8-ում՝ ավագանու անդամի: 9 համայնքում արտահերթ ընտրություններ…

    Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հայտարարություն է տարածել կապված հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ․ «ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան: Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան: Այս գործի առթիվ արդեն հարուցվել…

    Նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն. ՔՊ-ի հայտարարությունը
  • Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից՝ վերջինիս օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական…

    Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները. ԱԱԾ
  • Աբովյանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քայլերթ է տեղի ունեցել: Այն տեղի է ունեցել որպես աջակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սատարած թեկնածուի։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1014423098754702/?t=0 Աբովյանում հունիսի 9-ին նախատեսված քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել 5 թեկնածու։

    Փաշինյանի մասնակցությամբ քայլերթ Աբովյանում