Աբու Դաբի
Չվախենաք ոչնչից․ նախագահ Սարգսյանը՝ ֆորումի գլխավոր բանախոս
Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում: «Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու…
Նախագահ Սարգսյանը մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» հեղինակավոր ֆորումի բացմանը
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ…
Կարեն խաչանովը կմրցի Ռաֆայել Նադալի հետ
Ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթել է հարավկորեացի Չեն Հոնին Աբու Դաբիում ընթացող Mubadala World Tennis Champhionship մրցաշարի քառորդ եզրափակչում: Պայքարը տևել է 1 ժամ 36 րոպե։ Խաչանովն առավելության է հասել Հոնի նկատմամբ 7:6, 6:4 հաշվով: Կիսաեզրափակչում Կարեն Խաչանովն ուժերը կչափի աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Կիսաեզրափակչի մյուս զույգը կազմել են սերբ Նովակ Ջոկովիչն ու…
Փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի հակակոռուպցիոն բարեփոխումների թվային լուծումները
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ դեկտեմբերի 18-ին անդրադարձել է հակակոռուպցիոն բարեփոխումների կարևոր լոկոմոտիվներից մեկին՝ թվային գործիքներին ու նորարարական լուծումներին: Խոսելով Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն աշխատանքներից՝ Սրբուհի Գալյանը ներկայացրել է օրենսդրական գործընթացի թափանցիկության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովման նպատակով ստեղծված www.e-draft.am իրավական…
Քննարկում՝ հակակոռուպցիոն բարեփոխումների ծրագրերի վերաբերյալ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Աբու Դաբիում դեկտեմբերի 18-ին մասնակցել է դոնոր գործընկերների՝ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ հանդիպմանը: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումները,…
Ռուստամ Բադասյանն Աբու Դաբիում ներկայացրել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարության հայկական տեսլականը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Աբու Դաբիում անցկացվող ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի անդամ պետությունների կոնֆերանսի 8-րդ նստաշրջանի պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է «նոր սերնդի» հակակոռուպցիոն ռազմավարություններին: Արձանագրելով, որ կոռուպցիան դարձել է ամենամեծ մարտահրավերներից մեկը ոչ միայն համաշխարհային տնտեսության և օրենքի գերակայության, այլև խաղաղության ու անվտանգության համար՝ նախարարը կարևոր խնդիր է համարել ազգային մակարդակով կոռուպցիայի դեմ պայքարի…
Ուզել են ներդրում անել, թե ջինսով կգան, դա հիմնական խնդիրը չի․ Գագիկ Ծառուկյան
Եկել են, ուզեցել են ներդրում անեն, թե ջինսով կգան, դա հիմնական խնդիրը չի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ «Ամոթ ա, մարդիկ գործով եկել էին, եկել էին բիզնես ծրագրով, նորից եմ ասում՝ թագավորի որ տղեն էր, ինչ կա, թագավորի ընտանիքից էր, թագավորի մեծը չէր, փոքրն…
Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանատունը պարզաբանում է
Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման…
«Սիմենս»-ը կուսումնասիրի Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր…









