ԱԳ նախարար
Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։ ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին: Նախարար Մնացականյանը Արևելյան գործընկերությանը նվիրված…
Այսօր Երևանի ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան նշեց, որ Հայաստանին և Բուլղարիային ուղիղ մշտական ավիահաղորդակցություն է անհրաժեշտ: «Իմ առաջին այցն է Հայաստան, հուսով եմ, ոչ վերջին: Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, սակայն Բուլղարիան և Հայաստանն ընդհանրություններ ունեն, ինչը ձևավորվել է պատմականորեն: Բուլղարիայում գրեթե 11…
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Բուլղարիայի փոխվարչապետ ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Նշենք, որ այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի փոխվարչապետը, ով հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի հետ: Մեկնարկել է Բուլղարիայի փոխվարչապետի պաշտոնական այցը Հայաստան
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոս Ավետիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երեկվանից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի #BBCHardTalk-ի հարցազրույցն է ծամվում ամենակուլ հայոց ֆեյսբուքում: Հարցազրույցը դիտած և չդիտած հանրապետականները, հասկացած ու չհասկացած հանրապետականները, կոռուպցիոներ և միջին ծանրության կոռուպցիոներ հանրապետականները, թալանած և քիչ թալանած հանրապետականները մեկը մյուսին հերթ չեն տալիս դարակազմիկ վերլուծությունների ու «բա որ ես լինեի,…
Անհրաժեշտ է, որ Արեւմուտքը եւ Ֆրանսիան բանակցություններ սկսեն ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի հետ Սիրիայի արեւելքում իրադրության կարգավորման համար: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի գործերի ու արտաքին գործերի նախարար Ժան Իվ լե Դրիանը՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի եթերում։ Պուտինը Էրդողանին հրավիրել է Ռուսաստան «Անհրաժեշտ է բանակցություններ վարել Պուտինի հետ, որովհետեւ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ…
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Կողմերն անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Արտգործնախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ բոլոր հնարավոր ուղղություններով խորացնելու երկու երկրների միջև…
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովին և գործընկերոջ հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը ռուս գործընկերոջը հրավիրել է Հայաստան, իսկ ՌԴ արդարադատության նախարարը Ռուստամ Բադասյանին հրավիրել է մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումին:…
Հոկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրին և Ջուդի Չուին: Ողջունելով կոնգրեսականներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարևորվում է հայ-ամերիկյան երկխոսությունը տարբեր մակարդակներում՝ այդ համատեքստում բարձր գնահատելով կոնգրեսականների ջանքերը՝ ուղղված հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդման և բազմաթիվ հայանպաստ նախաձեռնությունների կյանքի կոչմանը: Նախարար Մնացականյանը Ջեքի Սփիրին…
Սեպտեմբերի 27-ին՝ Նյու Յորքում, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր իրաքցի գործընկերոջը` Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմին: ԱԳ նախարարները գոհունակությամբ նշեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, առևտրատնտեսական կապերի դինամիկ զարգացումը և վերահաստատեցին փոխադարձ հանձնառությունը` համատեղ ջանքեր գործադրելու երկկողմ օրակարգն առավել խորացնելու և հարստացնելու ուղղությամբ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը և Իրաքը հուսալի գործընկերներ են, որոնց…
Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ արձանագրություն: Կողմերը հույս հայտնեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նոր էջ կբացի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև՝ փոխադարձ հարգանքի և գործընկերության վրա հիմնված փոխգործակցության զարգացման և առավել ընդլայնման ուղղությամբ։ Հայաստանի արտաքին…
Սեպտեբերի 27-ին ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հանդիպումը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Իրանի հետ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերություները։ Որպես երկու ժողովուրդներին և պետություններին միավորող ամուր կամուրջ ընդգծվեց Իրանի հայ համայնքի կարևոր դերը: ԱԳ նախարարներ Մնացականյանը և Զարիֆն անդրադարձ կատարեցին հայ-իրանական…
Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ քարտուղարության և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության միջև համագործակցության ծրագրերի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ քարտուղարության հետ տարբեր բնագավառներում համագործակցությունը։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ «Հայաստանի հետ համագործակցության…
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: Անդրադարձ կատարելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝…
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքերի նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Նախարար Մնացականյանը իր երախտագիտությունը հայտնեց Բարձր ներկայացուցիչ Մոգերինիին՝ իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար: Նախարար Մնացականյանը և բարձր ներկայացուցիչ Մոգերինին քննարկեցին ՀՀ-ԵՄ օրակարգին առնչվող…
Սեպտեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, հանդիպում ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ։ Շնորհավորելով նախարար Գրլիչ Ռադմանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթելով առաքելության իրականացման գործում` նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է Խորվաթիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։ ԱԳ նախարարները վերահաստատեցին…